YerevanStyle.com
  • Սկիզբ
  • Նորություններ
    • Հայաստան
    • Աշխարհ
  • Մշակույթ
    • Կրոն
    • Պատմություն
    • Փիլիսոփայություն
  • Ժամանց
    • Երաժշտություն
    • Հումոր
    • Նորաձևություն
    • Ֆիլմեր
    • Հետաքրքրաշարժ
  • Ապրելակերպ
    • Գիտություն և ՏՏ
    • Ընտանիք
    • Ճամփորդություն
    • Սպորտ
    • Նորաձևություն
    • Սնունդ
    • Դիզայն
  • Բիզնես
  • Հարցազրույց
  • Ընթերցարան
    • Հայ դասականներ
  • #Հաղթելուենք
    • Պաշտոնական
    • Միջազգային մամուլ
    • Մեր տղաները
    • Տեսաշարեր
No Result
View All Result
  • Սկիզբ
  • Նորություններ
    • Հայաստան
    • Աշխարհ
  • Մշակույթ
    • Կրոն
    • Պատմություն
    • Փիլիսոփայություն
  • Ժամանց
    • Երաժշտություն
    • Հումոր
    • Նորաձևություն
    • Ֆիլմեր
    • Հետաքրքրաշարժ
  • Ապրելակերպ
    • Գիտություն և ՏՏ
    • Ընտանիք
    • Ճամփորդություն
    • Սպորտ
    • Նորաձևություն
    • Սնունդ
    • Դիզայն
  • Բիզնես
  • Հարցազրույց
  • Ընթերցարան
    • Հայ դասականներ
  • #Հաղթելուենք
    • Պաշտոնական
    • Միջազգային մամուլ
    • Մեր տղաները
    • Տեսաշարեր
YerevanStyle.com
No Result
View All Result
Home Նորություններ Հայաստան

Մեր հարևանությամբ ապրող մարդիկ. Գոհար Գորգիսյան

Սյուզաննա Աղաբաբյան by Սյուզաննա Աղաբաբյան
Aprilի 15, 2020թ.
in Հայաստան, Հարցազրույց
0
Մեր հարևանությամբ ապրող մարդիկ. Գոհար Գորգիսյան
Share on FacebookShare on Twitter

Քարաբերդ ում մի ցավալի իրողության հանդիպեցինք, այնտեղ ընդամենը 11 տուն կար, երիտասարդություն ընդհանրապես չկար միայն ծերեր էին. Գոհար Գորգիսյան

Հայաստանի Հանրապետությունում գործում է «ԱրևաՏուն» ՀԿ-ն, որի աշխատանքը միտված է հատկապես սահմանամերձ գյուղական համայնքների վերածննդին և զարգացմանը: Հասարակական կազմակերպության գործունեությանն ավելի մանրամասն ծանոթանալու նպատակով YerevanStyle.com-ը  հեռահար տարբերակով զրուցեց համահիմնադիրներից Գոհար Գորգիսյանի հետ:

-Ե՞րբ է հիմնադրվել ՀԿ-ն, ի՞նչն  է եղել հիմնադրման պատճառն ու նախահիմքը:

-2019-ին  երեք համահիմնադիրներով՝ ես, Լիլիթ Գուրօղլյանը և Սամվել Բադալյանը ստեղծեցինք  «ԱրևաՏուն»-ը, որը իրականացնում է սահմանամերձ գյուղերի զարգացման ծրագրեր: Աշխատանքը իրականացնելու մեկ կարևոր սկզբունք ունենք, գյուղերում գտնում ենք լքված տներ: Գնում ենք այն սեփական միջոցներով, երբեմն լինում են անհատներ, տվյալ գյուղից և ոչ միայն: Իմանալով մեր նախաձեռնության մասին, որ իրենք էլ են ցանկություն հայտնում միանալ մեզ, և իրենց ներդրումն ունենալ այս գործում: Վերանորոգում ենք և տալիս տվյալ համայնքին, ունենալով մեկ նպատակ, որ մի լքված տան դուռ գոնե բացվի ու գյուղը որոշակի զարգացում ապրի: Օրինակ, այդ տներում բացվում են փոքրիկ գրադարաններ, երգի, երաժշտության, պարի կամ նմանատիպ այլ խմբակներ: Հիմնում ենք նաև տարբեր սոցիալական փոքրիկ ձեռներեցություններ,- նշեց Գոհար Գորգիսյանը:

Գոհար Գորգիսյանը ափսոսանքով, բայց և ապագայի նկատմամբ մեծ հույսով ու լավատեսությամբ լցված նշում է. «Մի անգամ գնացել էինք Քարաբերդում մի ցավալի իրողության հանդիպեցինք, այդ համայնքում ընդամենը 11 տուն, ընտանիք կար, երիտասարդություն ընդհանրապես չկար միայն ծերեր էին: Այնպիսի տպավորություն էր, որ նրանք էլ քայլում են դեպի մահ: Կգա մի ժամանակ, որ այդ 11 տներն էլ չեն լինի ու գյուղը ընդհանրապես կդատարկվի, կանգնելով վերացման վտանգի առաջ, ու, եթե մենք բոլորս համատեղ ջանքերով կարողանայինք, ինչ- որ կերպ զարգացնել, թեկուզ տուրիստներ տանել հաճախակի, իրականացնել հեծանվային արշավ կամ ֆիլմի դիտում, որը կապահովեր մարդկանց հոսքը տվյալ տարածք:  Օրինակ տուրիստները օգտվեին գյուղացիների ձեռքով պատրաստված տնական բարիքներից, տատիկների ձեռքով պատրաստված թթվից, կամ կարկանդակներից  ուղղակի հրաշալի կլիներ, գյուղը նոր շունչ կստանար: Ցավալի իրողություններից մեկն էլ այն էր, որ այդ գյուղ տանող ճանապարհին անգամ ցուցանակ չկար, որը կհուշեր, որ մուտք ենք գործում Քարաբերդ: Իհարկե մեր ուղղորդմամբ և աջակցությամբ կարողացանք, գոնե ճանապարհին ցուցանակը տեղադրել: Ինչպես նաև «VivaCell-MTS»-ի աջակցությամբ լուսավորություն ունեցավ գյուղը, ուղղակի դա մեկ-երկու այցելությամբ չի լինի, պետք է շարունակական բնույթ կրի և լինի բոլորիս ուշադրության կենտրոնում»:

-Գիտեմ, որ այլ նախագծեր նույնպես իրականացնում եք: Կպատմե՞ք այդ  մասին:

-Այո’, «ԱրևաՏուն» ՀԿ-ի շրջանակներում հանդես ենք գալիս մի շարք նախագծերով՝ «Արևակամ», «Արևահույս», «ԱրևաԳիր»: Անրադառնամ «Արևահույս»-ի գործունեությանը: Զբաղվում են բարեգործական ծրագրերով: Օրինակ` ամանորին սահմանամերձ մի շարք գյուղերում պատասխանում ենք երեխաների կողմից գրված և  ձմեռ պապիկին ուղղված նամակներին:

«Արևակամ»-ը կամավորների հավաքագրման ընկերություն է, որը ոչ միայն զբաղվում է կամավորական աշխատանք կատարելու պատրաստ մարդկանց հավաքագրմամբ, ովքեր պատրաստ կլինեն կատարել այս կամ այն աշխատանքը մեր ՀԿ-ի գործունեության շրջանակներում: Այլ  փորձեցինք մեր կամավորների ներուժը ներդնել այսպես ասած գրական ոլորտի, հետաքրքրությունների, հարթակի ստեղծմանը, որի արդյունքում ստեղծվեց՝ «ԱրևաԳիր»-ը: Որտեղ մեր կամավորները սկսեցին ներկայացնել Հայաստանում գոյություն ունեցող Ֆեյսբուքյան գրական հարթակների, անհատ ստեղծագործողների, գրախանութների, տպարանների աշխատանքները: Ունենալով մեկ նպատակ ստեղծագործությունների հանրահռչակում: «ԱրևաԳրի» շրջանակներում արդեն մի քանի նախագծեր ենք իրականացրել:  Մրցույթ էինք հայտարարել, Երևանում մի զբոսայգու համար, որի շրջանակներում, մանկագիրներից մեկի կողմից բանաստեղծություն է գրվել, որը շուտով հիմն է դառնալու: Հիմա մի մրցույթ ևս ընթացքի մեջ է, որ կոչվում է «Քո հեքիաթը», այն հնարավորություն է տալիս բոլոր ստեղծագործողներին փորձել իրենց ուժերը և ներկայանալ գրական ասպարեզում, որի հաղթողը կստանա մրցանակ, իսկ լավագույնները կհրապարակվեն  և կտպագրվեն, հեքիաթի գրքի ձևով: Մեկ այլ նաձեռնություն էլ ունենք: Մտադրություն ունենք մի շարք գյուղերի կանգառներում փոքրիկ գրադարաններ ստեղծել, այսպես ասած պահարանների տեսքով, որ մարդիկ հնարավորություն ունենան մինչ ավտոբուսի գալը, արդյունավետ օգտագործեն ժամանակը և հնարավորություն ունենան ընտրել, ինչ- որ գիրք և կարդալ:

-Գործունեության ընթացքում ի՞նչ խնդիրներ եք ունեցել:

– Խնդիրները հիմնականում կապված են եղել դրամաշնորհների տրամադրման հետ: Ծրագիրը գրում ենք, ներկայացնում, բայց ինչ-ինչ խնդիրներից ելնելով  չի տրամադրվում դրամաշնորհը: Չնայած մենք լավատես ենք, չենք հուսահատվում, միշտ ասում ենք` ոչինչ, սա չստացվեց, հաջորդ ծրագրում կստացվի: Բացի այդ լինում են ՏԻՄ-եր,  գյուղեր, գյուղացիներ, որ այնդքան էլ չեն ընդունում մեզ և մեր նախաձեռնությունները: Փակում են դռները և ասում՝ լավ էլ ապրում ենք, թույլ տվեք մեր սովորական կյանքով ապրենք: Համայնքներ էլ կան, որ ճիշտ հակառակ պատկերն ենք ունենում: Գրկաբաց ընդունելության ենք արժանանում, որպես այդ գյուղի հարազատ մարդիկ, մեկ ընտանիքի նման:

– Ապագայի հետ կապված, ի՞նչ նպատակներ ունեք:

– Անկեղծ ասած ներկայիս կորոնավիրուսի տարածմամբ պայմանվորված իրավիճակում դժվարանում եմ և չեմ ուզում ինչ-որ պլաններ կազմել, բայց ամեն դեպքում փորձում ենք առցանց հարթակով հանդես գալ և օգնել հասարակությանը: Գյուղերի երիտասարդների միջոցով փորձում ենք տեղի արտադրանքը ներկայացնել օնլայն շուկայում: Նաև համայնքների երիտասարդների, երեխաների համար նկարչության առցանց դասընթացներ ենք իրականացնում:

Share130TweetShare
Previous Post

HR PRO. ֆեյսբուքյան էջից մինչև ակումբ. մանրամասնում է ակումբի հիմնադիր Ռ. Կարոյանը

Next Post

Ի՞նչ էր գրում մամուլը 100 տարի առաջ

Սյուզաննա Աղաբաբյան

Սյուզաննա Աղաբաբյան

Ես՝ Սյուզաննա Աղաբաբյանն եմ, ծնվել եմ 1993 թ. հոկտեմբերի 13-ին Տավուշի մարզի Կողբ գյուղում: Սովորել եմ ԵՊՀ-ի Իջևանի մասնաճյուղի Մանկավարժության և հոգեբանության բաժինը, այնուհետև՝ Խ. Աբովյանի անվան Պետական մանկավարժական համալսարանի Սոցիալական մանկավարժության բաժինը՝ որպես մագիստրոս: Որպես կամավոր և աշխատակից ներգրավված եմ «Հույսի կամուրջ» ՀԿ-ի Նոեմբերյանի մասնաճյուղի աշխատանքներում: Սիրում եմ լրագրությունը, լուսանկարչությունը, ինչպես նաև ստեղծագործել:

Related Posts

Մեզ ոչինչ չի հաղթի
#Հաղթելուենք

Մեզ ոչինչ չի հաղթի

8 November 2020
24
Առաջարկում եմ, որ Իսրայելն իր մարդասիրական օգնությունն ուղարկի վարձկաններին և ահաբեկիչներին՝ որպես իր գործունեության տրամաբանական շարունակություն. վարչապետը՝ The Jerusalem Post-ին
#Հաղթելուենք

Առաջարկում եմ, որ Իսրայելն իր մարդասիրական օգնությունն ուղարկի վարձկաններին և ահաբեկիչներին՝ որպես իր գործունեության տրամաբանական շարունակություն. վարչապետը՝ The Jerusalem Post-ին

7 November 2020
21
Պատերազմի շարունակության ամեն օրը ֆրուստրացիայի է բերելու Ադրբեջանի հանրությանը. վարչապետը՝ Al Jazeera-ին
#Հաղթելուենք

Պատերազմի շարունակության ամեն օրը ֆրուստրացիայի է բերելու Ադրբեջանի հանրությանը. վարչապետը՝ Al Jazeera-ին

2 November 2020
10
Մենք «Չեխոսլովակիան» չենք պատրաստվում զիջել ոչ մեկին. Նիկոլ Փաշինյան
#Հաղթելուենք

Մենք «Չեխոսլովակիան» չենք պատրաստվում զիջել ոչ մեկին. Նիկոլ Փաշինյան

31 October 2020
21
Ադրբեջանի կողմից Արցախի դեմ ֆոսֆորային զինատեսակի կիրառումը ստեղծում է բնապահպանական աղետի վտանգ
#Հաղթելուենք

Ադրբեջանի կողմից Արցախի դեմ ֆոսֆորային զինատեսակի կիրառումը ստեղծում է բնապահպանական աղետի վտանգ

31 October 2020
5
ՀՀ կառավարությունն արգելք է դրել թուրքական ծագում ունեցող ապրանքների ներմուծման վրա
Հայաստան

ՀՀ կառավարությունն արգելք է դրել թուրքական ծագում ունեցող ապրանքների ներմուծման վրա

21 October 2020
17
Load More
Next Post
Ի՞նչ էր գրում մամուլը 100 տարի առաջ

Ի՞նչ էր գրում մամուլը 100 տարի առաջ

ՉԱՐԼԻ ՉԱՊԼԻՆԻ ՆԱՄԱԿԸ ԴՍՏԵՐԸ՝ ՋԵՐԱԼԴԻՆԱՅԻՆ

ՉԱՐԼԻ ՉԱՊԼԻՆԻ ՆԱՄԱԿԸ ԴՍՏԵՐԸ՝ ՋԵՐԱԼԴԻՆԱՅԻՆ

Discussion about this post

Categories

  • #Հաղթելուենք (67)
    • Մեր տղաները (16)
    • Միջազգային մամուլ (25)
    • Պաշտոնական (19)
    • Տեսաշարեր (29)
  • Events (4)
  • Yerevan Style (11)
  • Ապրելակերպ (458)
    • Գիտություն և ՏՏ (100)
    • Նորաձևություն (37)
    • Սնունդ (53)
    • Սպորտ (53)
  • Բիզնես (94)
  • Դիզայն (46)
  • Ընթերցարան (143)
    • Բանաստեղծություններ (66)
    • Հայ դասականներ (28)
  • Ընտանիք (86)
  • Ժամանց (333)
    • Երաժշտություն (39)
    • Հետաքրքրաշարժ (154)
    • Հումոր (21)
    • Ճամփորդություն (62)
    • Ֆիլմեր (63)
  • Հայ հերոսներ (3)
  • Հարցազրույց (37)
  • Մշակույթ (142)
    • Գրականություն (23)
    • Կրոն (10)
    • Պատմություն (39)
    • Փիլիսոփայություն (37)
  • Նորություններ (203)
    • Աշխարհ (99)
    • Հայաստան (112)

2020 © Yerevanstyle.com – Հեղինակային և հարակից իրավունքները պաշտպանված են:
Հետադարձ կապի համար՝ [email protected]

No Result
View All Result
  • Սկիզբ
  • Նորություններ
    • Հայաստան
    • Աշխարհ
  • Մշակույթ
    • Կրոն
    • Պատմություն
    • Փիլիսոփայություն
  • Ժամանց
    • Երաժշտություն
    • Հումոր
    • Նորաձևություն
    • Ֆիլմեր
    • Հետաքրքրաշարժ
  • Ապրելակերպ
    • Գիտություն և ՏՏ
    • Ընտանիք
    • Ճամփորդություն
    • Սպորտ
    • Նորաձևություն
    • Սնունդ
    • Դիզայն
  • Բիզնես
  • Հարցազրույց
  • Ընթերցարան
    • Հայ դասականներ
  • #Հաղթելուենք
    • Պաշտոնական
    • Միջազգային մամուլ
    • Մեր տղաները
    • Տեսաշարեր

2020 © YEREVANSTYLE.COM - ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԵՒ ՀԱՐԱԿԻՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՊԱՇՏՊԱՆՎԱԾ ԵՆ

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms below to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In