YerevanStyle.com
  • Սկիզբ
  • Նորություններ
    • Հայաստան
    • Աշխարհ
  • Մշակույթ
    • Կրոն
    • Պատմություն
    • Փիլիսոփայություն
  • Ժամանց
    • Երաժշտություն
    • Հումոր
    • Նորաձևություն
    • Ֆիլմեր
    • Հետաքրքրաշարժ
  • Ապրելակերպ
    • Գիտություն և ՏՏ
    • Ընտանիք
    • Ճամփորդություն
    • Սպորտ
    • Նորաձևություն
    • Սնունդ
    • Դիզայն
  • Բիզնես
  • Հարցազրույց
  • Ընթերցարան
    • Հայ դասականներ
  • #Հաղթելուենք
    • Պաշտոնական
    • Միջազգային մամուլ
    • Մեր տղաները
    • Տեսաշարեր
No Result
View All Result
  • Սկիզբ
  • Նորություններ
    • Հայաստան
    • Աշխարհ
  • Մշակույթ
    • Կրոն
    • Պատմություն
    • Փիլիսոփայություն
  • Ժամանց
    • Երաժշտություն
    • Հումոր
    • Նորաձևություն
    • Ֆիլմեր
    • Հետաքրքրաշարժ
  • Ապրելակերպ
    • Գիտություն և ՏՏ
    • Ընտանիք
    • Ճամփորդություն
    • Սպորտ
    • Նորաձևություն
    • Սնունդ
    • Դիզայն
  • Բիզնես
  • Հարցազրույց
  • Ընթերցարան
    • Հայ դասականներ
  • #Հաղթելուենք
    • Պաշտոնական
    • Միջազգային մամուլ
    • Մեր տղաները
    • Տեսաշարեր
YerevanStyle.com
No Result
View All Result
Home Ընթերցարան

ՉԱՐԼԻ ՉԱՊԼԻՆԻ ՆԱՄԱԿԸ ԴՍՏԵՐԸ՝ ՋԵՐԱԼԴԻՆԱՅԻՆ

Լիլիթ Օհանյան by Լիլիթ Օհանյան
Aprilի 16, 2020թ.
in Ընթերցարան, Հետաքրքրաշարժ
0
ՉԱՐԼԻ ՉԱՊԼԻՆԻ ՆԱՄԱԿԸ ԴՍՏԵՐԸ՝ ՋԵՐԱԼԴԻՆԱՅԻՆ
Share on FacebookShare on Twitter

Չարլզ Սպենսեր Չապլինը ծնվել է 1889 թվականի ապրիլի 16-ին: Չապլինն ամուսնացած է եղել 4 անգամ և այդ ամուսնություններից ունեցել է 11 երեխա:

Նրա զավակներից ոմանք իրենց ուժերն են փորձել որպես դերասան, սակայն ամենամեծ ճանաչումն ունեցել է դերասանուհի Ջերալդինա Չապլինը: Ում ուղղված նամակն էլ ներկայացնում ենք Ձեզ՝

«Դստրիկս,

Հիմա գիշեր է: Ծննդյան գիշեր: Իմ փոքրիկ ամրոցի բոլոր անզեն պահապանները քնել են: Քնած են և եղբայրդ, և քույրդ: Նույնիսկ մայրդ արդեն քնել է: Ես քիչ մնաց արթնացնեի այդ նիրհող թռչնակներին, մինչ կհասնեի իմ այս աղոտ լուսավորված սենյակը:

Ինչքան հեռու եմ քեզանից, բայց թող կուրանան աչքերս, թե քո պատկերը թեկուզ մի ակնթարթ հեռանում է աչքիս առաջից: Նա այստեղ է` իմ սեղանին, այստեղ` սրտիս մեջ:

Այդտեղ` հեքիաթային Փարիզում, դու պարում ես փառահեղ թատրոնի բեմահարթակի վրա… Գեղեցկուհի եղիր և պարիր, աստղ եղիր ու փայլիր, բայց եթե հանդիսատեսի ցնծությունն ու շնորհակալության խոսքերն արբեցնեն քեզ, եթե գլուխդ պտույտ գա քեզ ընծայված ծաղիկների բույրից, ապա քաշվիր մի անկյուն և կարդա իմ նամակը, ունկնդիր եղիր հորդ ձայնին:

Գիտե՞ս, թե քանի գիշեր եմ անցկացրել քո մահճակալի մոտ, երբ դու փոքր էիր, քեզ հեքիաթներ էի պատմում և քնած քեղեցկուհու, և մշտարթուն վիշապի մասին: Ես տեսնում էի քո երազանքները, Ջերալդինա, տեսնում էի քո ապագան, քո այսօրը, ես տեսնում էի բեմահարթակի վրա խաղացող մի աղջկա, երկնքում ճախրող մի փերու:

…Պարիր… Այդ պարերն ու ծափահարությունների որոտը քեզ երկինք կհանեն: Բարձրացիր այնտեղ, աղջիկս, բայց և վերադարձիր երկիր. դու պետք է տեսնես` ինչպես են ապրում մարդիկ, ինչպես են ապրում այն ծայրամասերի փողոցի պարուհիները. նրանք պարում են ցրտից ու սովից դողալով: Ես այնպիսին եմ եղել, ինչպիսին նրանք են, Ջերալդինա… Ես շատ հեքիաթներ եմ պատմել քեզ այն երկար գիշերներին, բայց իմը` իմ հեքիաթը, չեմ պատմել: Իսկ դա նույնիսկ հետաքրքիր է: Հեքիաթ քաղցած ծաղրածուի մասին, որ պարում ու երգում էր Լոնդոնի աղքատ թաղամասերում, իսկ ապա… ողորմություն հայցում…

Ահա նա` իմ հեքիաթը: Ես գիտեմ ինչ բան է սովը. ինչ է անօթևան լինելը: Դեռ ավելին, ես ճաշակել եմ ստորացնող մորմոքը այն թափառական ծաղրածուի, որի կրծքի տակ փոթորիկ էր, հպարտության մի ամբողջ օվկիանոս, և այդ հպարտությունը մեռցնում էին նետած դրամները…

Ավելի լավ է խոսենք քո մասին:

Քո անվանը, Ջերալդինա, հետևում է իմը` Չապլին: Այդ անունով ես ավելի քան քառասուն տարի ծիծաղեցրել եմ մարդկանց: Բայց ես ավելի լաց եմ եղել, քան նրանք ծիծաղել են: Ջերալդինա, այն աշխարհում, որտեղ ապրում ես դու, միայն պարերն ու երաժշտությունը չէ, որ գոյություն ունեն… Կեսգիշերին, երբ դուրս ես գալիս մեծ դահլիճից, կարող ես մոռանալ քո հարուստ երկրպագուներին, բայց մի մոռացիր այն տաքսու վարորդին, որը քեզ տուն է տանում, հարցրու նրա կնոջ մասին… Եվ եթե նրանք փող չունեն երեխայի համար շապիկներ գնելու, փող դիր նրա ձեռքը: Ես կարգադրել եմ, որպեսզի բանկում վճարեն քո այդօրինակ ծախսերը…

Ժամանակ առ ժամանակ օգտվիր մետրոյից, կամ շրջիր ավտոբուսով և ավելի հաճախ քայլիր, դիտիր քաղաքը: Զննիր մարդկանց, նայիր այրիներին և որբերին, և գոնե օրը մեկ անգամ ասա ինքդ քեզ. «Ես այնպիսին եմ, ինչպիսին նրանք են»: Այո, դու հենց այնպիսին ես, ինչպիսին նրանք են, դստրիկս: Եվ նույնիսկ ավելի պակաս: Արվեստը նախքան մարդուն թևեր տալը, որպեսզի նա կարողանա ճախրել ամպերից վեր, սովորաբար կոտրում է նրա ոտքերը: Եվ եթե գա այդ պահը, երբ դու քեզ վեր զգաս հասարակությունից, անմիջապես թող բեմը: Նստիր առաջին իսկ պատահած տաքսին և գնա Փարիզի արվարձանները:

Դրանք ինձ շատ լավ ծանոթ են: Դու այնտեղ կտեսնես շատ պարուհիների, այնպիսիններին, ինչպիսին դու ես, նույնիսկ ավելի գեղեցիկների, ավելի նազելիների, ավելի հպարտների, քան դու ես: Քո թատրոնի լուսարձակների կուրացուցիչ լույսերն այնտեղ չկան: Նրանց լուսարձակը լուսինն է:

Նայիր, ուշադիր նայիր: Չի՞ թվում քեզ արդյոք, որ նրանք քեզանից լավ են պարում: Խոստովանիր, աղջիկս: Միշտ էլ կգտնվի մեկը, որ քեզնից լավ կպարի և քեզնից լավ կխաղա: Եվ հիշիր, Չապլինի ընտանիքում չի եղել այնքան անտաշ մեկը, որ հայհոյեր կառապանին կամ ծաղրեր Սենայի ափին նստած աղքատին:

…Այս նամակի հետ քեզ ուղարկում եմ չլրացված դրամական չեկ, որպեսզի դու կարողանաս ծախսել այնքան, որքան ցանկանում ես: Բայց, երբ ծախսես երկու ֆրանկ, մի մոռանա հիշեցնել քեզ, որ երրորդը քոնը չէ և պետք է պատկանի այն անծանոթին, որն ունի դրա կարիքը: Իսկ դու կգտնես այդպիսի մեկին: Ես խոսում եմ փողի մասին, որովհետև գիտեմ նրա դիվային ուժը: Գիտե՞ս՝ ես շատ ժամանակ եմ անցկացրել կրկեսում և միշտ երկյուղ եմ զգացել լարախաղացների համար: Բայց պետք է քեզ, աղջիկս, ասեմ մի ճշմարտություն: Մարդիկ գետնի վրա ավելի անհաստատ են, քան լարախաղացները` երերուն լարի վրա: Գուցե կարող է պատահել` այս գիշեր քեզ կուրացնի մի թանկագին ադամանդի փայլը. Հենց դա էլ կլինի քո անհուսալի պարանը, և քո անկումն անխուսափելի է:

…Ուզում եմ հավատալ, որ ծննդյան այս գիշերը հրաշալիքների գիշեր է: Ես կցանկանայի, որ հրաշք կատարվեր, որ դու իսկապես հասկանայիր այն բոլորը, ինչ ցանկացա ասել քեզ:

…Ես հրեշտակ չեմ եղել, բայց որքան կարողացել եմ, ձգտել եմ մարդ լինել:

Փորձիր և դու:

Համբուրում եմ քեզ:

Չարլի

Share24TweetShare
Previous Post

Ի՞նչ էր գրում մամուլը 100 տարի առաջ

Next Post

Մեր հարևանությամբ ապրող մարդիկ. Լիլիա Մնացականյան

Լիլիթ Օհանյան

Լիլիթ Օհանյան

Related Posts

Խաղաղություն. Պարույր Սևակ
Բանաստեղծություններ

Խաղաղություն. Պարույր Սևակ

18 October 2020
151
Իմաստուն զինվորը. Վարդան Այգեկցի
Ընթերցարան

Իմաստուն զինվորը. Վարդան Այգեկցի

1 October 2020
250
Ինչպե՞ս են առաջացել հայտնի բրենդների անվանումները
Բիզնես

Ինչպե՞ս են առաջացել հայտնի բրենդների անվանումները

8 September 2020
68
Մեծ Բրիտանիայի անսովոր հյուրանոցը
Աշխարհ

Մեծ Բրիտանիայի անսովոր հյուրանոցը

5 September 2020
53
Զատկի կղզին ու նրա անհետացած բնակչության առեղծվածը
Հետաքրքրաշարժ

Զատկի կղզին ու նրա անհետացած բնակչության առեղծվածը

5 September 2020
45
Կաֆկան ու կորած տիկնիկը
Գրականություն

Կաֆկան ու կորած տիկնիկը

5 September 2020
70
Load More
Next Post
Մեր հարևանությամբ ապրող մարդիկ. Լիլիա Մնացականյան

Մեր հարևանությամբ ապրող մարդիկ. Լիլիա Մնացականյան

Չարլի Չապլին. հայտնի սրտակերն ու տանգոյի սիրահարը

Չարլի Չապլին. հայտնի սրտակերն ու տանգոյի սիրահարը

Discussion about this post

Categories

  • #Հաղթելուենք (67)
    • Մեր տղաները (16)
    • Միջազգային մամուլ (25)
    • Պաշտոնական (19)
    • Տեսաշարեր (29)
  • Events (4)
  • Yerevan Style (11)
  • Ապրելակերպ (458)
    • Գիտություն և ՏՏ (100)
    • Նորաձևություն (37)
    • Սնունդ (53)
    • Սպորտ (53)
  • Բիզնես (94)
  • Դիզայն (46)
  • Ընթերցարան (143)
    • Բանաստեղծություններ (66)
    • Հայ դասականներ (28)
  • Ընտանիք (86)
  • Ժամանց (333)
    • Երաժշտություն (39)
    • Հետաքրքրաշարժ (154)
    • Հումոր (21)
    • Ճամփորդություն (62)
    • Ֆիլմեր (63)
  • Հայ հերոսներ (3)
  • Հարցազրույց (37)
  • Մշակույթ (142)
    • Գրականություն (23)
    • Կրոն (10)
    • Պատմություն (39)
    • Փիլիսոփայություն (37)
  • Նորություններ (203)
    • Աշխարհ (99)
    • Հայաստան (112)

2020 © Yerevanstyle.com – Հեղինակային և հարակից իրավունքները պաշտպանված են:
Հետադարձ կապի համար՝ [email protected]

No Result
View All Result
  • Սկիզբ
  • Նորություններ
    • Հայաստան
    • Աշխարհ
  • Մշակույթ
    • Կրոն
    • Պատմություն
    • Փիլիսոփայություն
  • Ժամանց
    • Երաժշտություն
    • Հումոր
    • Նորաձևություն
    • Ֆիլմեր
    • Հետաքրքրաշարժ
  • Ապրելակերպ
    • Գիտություն և ՏՏ
    • Ընտանիք
    • Ճամփորդություն
    • Սպորտ
    • Նորաձևություն
    • Սնունդ
    • Դիզայն
  • Բիզնես
  • Հարցազրույց
  • Ընթերցարան
    • Հայ դասականներ
  • #Հաղթելուենք
    • Պաշտոնական
    • Միջազգային մամուլ
    • Մեր տղաները
    • Տեսաշարեր

2020 © YEREVANSTYLE.COM - ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԵՒ ՀԱՐԱԿԻՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՊԱՇՏՊԱՆՎԱԾ ԵՆ

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms below to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In