Վերջին ժամանակներում շատ ենք լսում ագրոտուրիզմ բառը, հաճախ էլ` Հայաստանում այն զարգացնելու անհրաժեշտության մասին։ Շատերը կարծում են, որ եթե զբոսաշրջիկը գնում է գյուղ, ապա կարելի է համարել որ նա ագրոտուրիզմով է զբաղվում։ Սակայն դա այդքան էլ այդպես չէ. զբոսաշրջիկը կարող է գնալ գյուղ և հետաքրքրված լինել գյուղում եղած որևէ մշակութային կոթողով։ Ստացվեց, որ նա մշակութային տուր է ունեցել գյուղում։
Ագրոտուրիզմը, կամ ինչպես բառացի կարելի է թարգանել գյուղատնտեսական զբոսշրջությունը, զբոսաշրջության տեսակ է, որը հիմնված է գյուղատնտեսության վրա։ Աշխարհի տարբեր վայրերում տարբեր տեսակի ագրոտուրիստական փորձառություններ են առաջարկում զբոսաշրջիկներին։ Անդրադառնանք ավելի տարածվածներին։

Օրինակ Իտալիայում շատ տարածված է ագարակի տարածքում կառուցված հյուրատներում։ Սա զբոսաշրջիկին հնարավորություն է տալիս հետևել ֆերմերների կյանքին, ցանկության դեպքում մասնակցել գյուղատնտեսակն աշխատանքներին։Կան նաև ավելի կարճ տևողությամբ փորձառություններ.օրինակ՝ զբոսաշրջիկը մասնակցում է բերքահավաքի և հնարավորություն է ունենում գնել իր հավաքած բերքը, կամ էլ այցելում էմ ֆերմա, որտեղ հյուրերը հնարավորություն են ստանում խաղալու ընտանի կենդանիների հետ, կամ կերակրում են նրանց։ Սա անչափ հետաքրքիր է հատկապես երեխաների համար։
ԱՄՆ֊ում մեծ տարածում ունեն եգիպտացորենի լաբիրինթոսները (corn maze), որը կարելի է համարել գյուղատնտեսակն արկած։ Բնական է, որ գնալով ավելի բազմազան են դառնում առաջարկները, հաճախ համադրվում են ոչ գյուղատնտեսական այլ զբաղմունքների հետ։
Իրական Տավուշում՝ Շամշադինում, մենք զարգացնում ենք ագրոտուրիզմը։ Բայց մինչև գյուղատնտեսությունը ճանաչելը հյուրերին ներկայացնում ենք բնական միջավայրը, որը ազդում է մարդկանց բնավորության վրա, որն էլ իր հերթին հետք է թողում գյուղատնտեսության, մշակույթի ու կենցաղի վրա։ Այստեղ է որ խառնվում են էկո, էթնո, ագրո, մշակութային և տուրիզմի այլ տեսակները՝ տալով զբոսաշրջիկին ամբողջական պատկերացում։
Հ.գ. վերը նշվածը պետք չէ ընդունել հալած յուղի տեղ?, սա մեր կարծիքն ու պատկերացումն է։ Սիրով կլսենք նաև Ձեր տեսակետները։Եթե նյութը հետաքրքիր էր, խնդրում ենք մեկնաբանություններում հայտնեք դրա մասին, քանի որ մենք ցանկանում ենք ունենալ նման մի շարք, որտեղ կներակայացնենք համաշխարհային պրակտիկան և մեզ մոտ առկա հնարավորությունները։
Discussion about this post