Գրետա Թիսսոնը Մերիլին Մոնրոյի «դուբլյորն» էր: Նա ծնվել էր Դանիայում: Մոդել էր, մասնակցում էր գեղեցկության մրցույթներին:
1952 ին հաղթելով “միսս Դանիա” մրցույթում, մեկնում է ԱՄՆ, այնտեղ կարիերա անելու:

Այդ ժամանակ նա արդեն իսկ ճանաչված Մերիլին Մոնրոյի և Ջեյն Մեսֆիլդի երկրպագուհիներից էր: Կրինօրինակում էր նրանց ոճը, հույս ունենալով, որ իրեն էլ դերեր կտան: Նրան չհաջողվեց դառնալ 2-րդ Մոնրո, բայց դարձավ նրա «դուբլյորը»:
Նա փոխարինել է Մոնրոյին մի շարք ֆիլմերում: Դասական գեղեցկություն ուներ’ դեմքի հստակ օվալ, ուղիղ քիթ և իդեալական այտոսկրեր: Բայց կինոաստղ դառնալու համար միայն գեղեցիկ արտաքինը բավարար չէ:
Իսկ եթե հաշվի առնենք, որ այդ ժամանակ շատերն էին կրկնօրինակում հայտնի շիկահերին ու նրա ոճը, ապա Գրետտան շատ հանգիստ կորավ նմանատիպ աղջիկների մեջ:
1967 ին նա ավարտեց իր կինոկարիերան, չդառնալով հայտնի կինոաստղ: Բայց ի տարբերություն Մերիլինի, նա ապրել է բավականին երկար: Գրետա Թիսսոնը մահացել է 2018 թ-ին 90 տարեկանում:
Discussion about this post