YerevanStyle.com
  • Սկիզբ
  • Նորություններ
    • Հայաստան
    • Աշխարհ
  • Մշակույթ
    • Կրոն
    • Պատմություն
    • Փիլիսոփայություն
  • Ժամանց
    • Երաժշտություն
    • Հումոր
    • Նորաձևություն
    • Ֆիլմեր
    • Հետաքրքրաշարժ
  • Ապրելակերպ
    • Գիտություն և ՏՏ
    • Ընտանիք
    • Ճամփորդություն
    • Սպորտ
    • Նորաձևություն
    • Սնունդ
    • Դիզայն
  • Բիզնես
  • Հարցազրույց
  • Ընթերցարան
    • Հայ դասականներ
  • #Հաղթելուենք
    • Պաշտոնական
    • Միջազգային մամուլ
    • Մեր տղաները
    • Տեսաշարեր
No Result
View All Result
  • Սկիզբ
  • Նորություններ
    • Հայաստան
    • Աշխարհ
  • Մշակույթ
    • Կրոն
    • Պատմություն
    • Փիլիսոփայություն
  • Ժամանց
    • Երաժշտություն
    • Հումոր
    • Նորաձևություն
    • Ֆիլմեր
    • Հետաքրքրաշարժ
  • Ապրելակերպ
    • Գիտություն և ՏՏ
    • Ընտանիք
    • Ճամփորդություն
    • Սպորտ
    • Նորաձևություն
    • Սնունդ
    • Դիզայն
  • Բիզնես
  • Հարցազրույց
  • Ընթերցարան
    • Հայ դասականներ
  • #Հաղթելուենք
    • Պաշտոնական
    • Միջազգային մամուլ
    • Մեր տղաները
    • Տեսաշարեր
YerevanStyle.com
No Result
View All Result
Home Ընթերցարան

«Հիշում եմ ու պահանջում». պաթո՞ս, թե՞ հայրենասիրություն

Արմեն Նիազյան by Արմեն Նիազյան
Aprilի 24, 2020թ.
in Ընթերցարան
0
«Հիշում եմ ու պահանջում».  պաթո՞ս, թե՞ հայրենասիրություն
Share on FacebookShare on Twitter

Երբ ծնվեցինք, մեզ պատմեցին ցեղասպանության մասին, հետո մեր ձեռքը բռնած տարան Ծիծեռնակաբերդ ու ծաղիկներ դրեցինք անմար կրակի շուրջը: Երեխա էինք, շատ բան չէինք հասկանում: Ուրախանում էինք, որովհետև էդ օրը դաս չկար, ու դրանից ելնելով՝ օրը մեկանում էր մյուս տոնական օրերի հետ: Գնում էինք, ծաղիկներ խոնարհում, հետո ընտանիքով կամ դասընկերներով ինչ-որ տեղ գնում, օրվա հաճելի շարունակություն ընտրում, դե, ազատ օր էր, իսկ ազար օրերը տոն էին…

Հետո մեծացանք, շարունակեցինք այցելել Ծիծեռնակաբերդ, շարունակեցինք մեր երեխաներին պատմել Ցեղասպանության մասին, ապրիլի 24-ին դիտել ցեղասպանության մասին 1-2 ֆիլմ, մի քանի գրառում կամ մեկնաբանություն անել սոց. կայքերում, հիշել ու պահանջել, սպասել ԱՄՆ-ի նախագահին՝ տեսնենք կասի՞, թե չէ՞ «ցեղասպանություն» բառը, կարծես թե էդ արտասանելը մեզ ինչ-որ բան էր տալու:

Հիմա՝ մանավանդ էսօր, բոլորս խառն ենք, մեր նկարները, մեր գրառումները, մեր մտքերը… ամեն ինչ մեր վշտի մասին է: Աշխարհի լռությունն ու մինչ օրս շարունակվող հանցավոր անտարբերությունը հանգեցրել է նրան, որ մենք ուրախացած կարդում ենք այս կամ այն պաշտոնյայի ցավակցական ուղերձը, սպասում սփոփանքի խոսքերի… զավե՜շտ, սպասում ենք 105 տարի անց մեզ կերակրեն կարեկցանքի փշրանքներով… ախր ո՞վ չգիտի, որ դժբախտության օրերին դրանք մեծամասամբ արհեստական ու շաբլոն խոսքեր են՝ ընտրված հատուկ դեմքով, հատուկ տոնայնությամբ ու հատուկ այդ օրվա համար:

Չէ, չեմ ասում՝ չհիշենք, չհիշատակենք, չտխրենք… Բայց մեզ պետք չի այլոց խղճահարությունը: Մեզ պետք չի մեկօրյա հայրենասիրությունը: Մեզ պետք չի տեսնել, թե ինչպես են գերտերությունները շահարկում մեր նախնյաց անմեղ արյունը՝ միմյանց պատժելու կամ վախեցնելու համար: Մեզ պետք չի փոքր լացկան երեխայի պես սպասել, թե ով կոնֆետի գեղեցիկ թղթի մեջ փաթաթած ինչ-որ բան կհրամցնի մեզ:

Ի՞նչ անել: Անենք մեր երթերն առանց սպասումների, հարգենք ցեղասպանության զոհերի հիշատակը մեր հոգու հանգստության համար, մեր երեխաներին պատմենք արյունալի դեպքերի մասին՝ ցույց տալով թե ուր կարող է տանել ռասիզմ ու ատելությունը, որ էդ պատմությունը հիշելով՝ նրանք դադարեն դպրոցում ծաղրել մեկին, որ իրենց նման չէ… Թե չէ ամպագոռգոռ արտահայտություններ բոլորն էլ կարող են անել… Ես չեմ խոսում արտաքին քաղաքականության մասին, դա անհրաժեշտ է. իմ ասածը վերաբերում է ներքին հայրենասիրությանը:

Ես չեմ ուզում՝ իմ երեխաները մեծանան հիշելու և պահանջելու պաթոսախառը մեկօրյա հայրենասիրական իրականության մեջ: Չեմ ուզում ուսուցիչները ստիպեն երեխեքիս՝ դեմքի մռայլ արտահայտությամբ բռնեն էդ արտահայտությունն ու նկարվեն, գցեն ֆեյսբուք, հետո տեսնեն՝ ում սարքած տեսանյութն է ամենահաջողը ստացվել, որ մեկի դասարանի երեխեքն են ամենամռայլն ու տխուրը՝ կարծես ամեն բան հենց միայն դրա համար էր… Չէ, ամեն ինչ իրականում անձնվիրության, ազգն ու հավատքը չդավաճանելու մասին էր, մարմինը հոշոտելու, բայց ոգու դեմ անկարող լինելու մասին էր, արյան մեջ առ Աստված բարձրացող աղաղակների մասին էր… Պատմության այս էջերը երբեք չպետք է դառնան շահարկման կամ շոուի ինչ-որ մաս…

Ի՞նչ ենք հիշում, որ մենք զոհ ենք ու պիտի լացակումած սպասենք, թե երբ մեզ կխղճան, ի՞նչ ենք պահանջում, հո՞ղ, տարա՞ծք, Արարա՞տ… Ախր մեր մի բուռ Հայաստանի հողերն են խոպան դառնում, գյուղերը դատարկվում… իսկ ի՞նչ, եթե դրանք շենացնելն էլ է «հիշել ու պահանջել»…  Հա, ես էլ շատ կուզեմ, ես էլ եմ բաղձանքով սպասում էդ օրվան (թեև հասկանում եմ, որ Արարատն այդպես էլ մերն է՝ հայերինս՝ առանց որևէ պաշտոնական թղթաբանության ու ճանաչումների):

Ամեն ինչ ճիշտ է, լավ է, բայց միայն մեկ օրով հայրենասեր չեն դառնում՝ ճիշտ այնպես, ինչպես չի կարելի միայն կանանց տոնին սիրելիին ծաղիկներ նվիրել կամ միայն երեխայի ծննդյան օրը գրկել նրան ու ասել, որ շատ ես սիրում…

Պատմությունը գլորվում է առաջ: Մենք պիտի կարողանանք հաշվի նստել այդ իրականության հետ ու դադարենք մեր սերունդներին կրթել անորոշ երազանքներով, դուդուկախառը պաթոսով ու զոհի հոգեբանությամբ:

Երազանքները լավ են, եթե կան այդ երազանքներն իրականություն դարձնող թեկուզ փոքր քայլեր ու որոշումներ, հայրենասիրությունը լավ է, եթե այն չի սահմանափակվում սոց. կայքում գրառում անելով, պաթոսը լավ է, եթե արդյունքում ինչ-որ մեկի մեջ կդաստիարակի իրական հայրենասեր:

Իսկ «հիշելն ու պահանջելը»,  որքան էլ սիրի ամպագոռգոռ հիշատակումներ, սեփական քաղաքում քայլելիս ինչ-որ մեկի գցած շիշը գետնից վերցնել ու աղբամանը գցելն է:

Հարգում եմ ցեղասպանության զոհերի հիշատակը, հիշում, որ նրանք ավանդել են մեզ մի կտոր օտարացած հայրենիք, ու պահանջում, որ աշխարհը ոչ թե խղճա ինձ, այլ ընդունի պատմական իրողությունը, իսկ եթե չի ընդունի, թքած, ես իմ չափով կշինեմ իմ հայրենիքը…

Հ.Գ. «Հիշում եմ ու պահանջում»-ը կլինի քեզ համար պաթո՞ս, թե՞ հայրենասիրություն, որոշելու է քո՝ ապրիլքսանհինգյան առավոտը, իսկ այսօրը գլուխ խոնարհենք՝ ի հիշատակ 1.5 միլիոն անմեղ զոհերի ու մասնակցենք դեպի Ծիծեռնակաբերդ ամենամյա քայլերթին՝ լինի իրական, թե վիրտուալ…

Tags: Արմեն Նիազյանեղեռնցեղասպանություն
Share124TweetShare
Previous Post

RT-ն՝ Հայոց ցեղասպանության մասին. «Մարդկության պատմության մեջ ամենասարսափելի ողբերգություններից մեկը»

Next Post

Հայտնի մարդիկ հայոց ցեղասպանության մասին

Արմեն Նիազյան

Արմեն Նիազյան

Related Posts

Խաղաղություն. Պարույր Սևակ
Բանաստեղծություններ

Խաղաղություն. Պարույր Սևակ

18 October 2020
99
Իմաստուն զինվորը. Վարդան Այգեկցի
Ընթերցարան

Իմաստուն զինվորը. Վարդան Այգեկցի

1 October 2020
139
Հայերը մարդու այն տեսակն են, որը չի ոչնչացվում. Սոս Սարգսյանի նամակը ադրբեջանցի մտավորականներին
Ընթերցարան

Հայերը մարդու այն տեսակն են, որը չի ոչնչացվում. Սոս Սարգսյանի նամակը ադրբեջանցի մտավորականներին

26 August 2020
53
Որպես կանոն, նրանք շատ նուրբ հոգի ունեն. Ինչո՞ւ է այդքան հաճելի շփվել ընթերցասեր մարդկանց հետ
Գրականություն

Որպես կանոն, նրանք շատ նուրբ հոգի ունեն. Ինչո՞ւ է այդքան հաճելի շփվել ընթերցասեր մարդկանց հետ

24 August 2020
50
Արտաքինից չի կարելի դատել մարդկանց մասին. մեջբերումներ Շառլոթ Բրոնտեի «Ջեյն Էյր»-ից
Գրականություն

Արտաքինից չի կարելի դատել մարդկանց մասին. մեջբերումներ Շառլոթ Բրոնտեի «Ջեյն Էյր»-ից

22 August 2020
81
Ի՞նչ իմաստ ունի մշտապես կռիվ անելը, կյանքը կարճ է. 10 մեջբերում Ռեմարկի «Երեք ընկեր»-ից
Գրականություն

Ի՞նչ իմաստ ունի մշտապես կռիվ անելը, կյանքը կարճ է. 10 մեջբերում Ռեմարկի «Երեք ընկեր»-ից

13 August 2020
73
Load More
Next Post
Հայտնի մարդիկ հայոց ցեղասպանության մասին

Հայտնի մարդիկ հայոց ցեղասպանության մասին

Սուրճի ծագման, չափաբաժինների, առաջին սրճարանների մասին և ոչ միայն

Սուրճի ծագման, չափաբաժինների, առաջին սրճարանների մասին և ոչ միայն

Discussion about this post

Categories

  • #Հաղթելուենք (67)
    • Մեր տղաները (16)
    • Միջազգային մամուլ (25)
    • Պաշտոնական (19)
    • Տեսաշարեր (29)
  • Events (4)
  • Yerevan Style (11)
  • Ապրելակերպ (458)
    • Գիտություն և ՏՏ (100)
    • Նորաձևություն (37)
    • Սնունդ (53)
    • Սպորտ (53)
  • Բիզնես (94)
  • Դիզայն (46)
  • Ընթերցարան (143)
    • Բանաստեղծություններ (66)
    • Հայ դասականներ (28)
  • Ընտանիք (86)
  • Ժամանց (333)
    • Երաժշտություն (39)
    • Հետաքրքրաշարժ (154)
    • Հումոր (21)
    • Ճամփորդություն (62)
    • Ֆիլմեր (63)
  • Հայ հերոսներ (3)
  • Հարցազրույց (37)
  • Մշակույթ (142)
    • Գրականություն (23)
    • Կրոն (10)
    • Պատմություն (39)
    • Փիլիսոփայություն (37)
  • Նորություններ (203)
    • Աշխարհ (99)
    • Հայաստան (112)

2020 © Yerevanstyle.com – Հեղինակային և հարակից իրավունքները պաշտպանված են:
Հետադարձ կապի համար՝ [email protected]

No Result
View All Result
  • Սկիզբ
  • Նորություններ
    • Հայաստան
    • Աշխարհ
  • Մշակույթ
    • Կրոն
    • Պատմություն
    • Փիլիսոփայություն
  • Ժամանց
    • Երաժշտություն
    • Հումոր
    • Նորաձևություն
    • Ֆիլմեր
    • Հետաքրքրաշարժ
  • Ապրելակերպ
    • Գիտություն և ՏՏ
    • Ընտանիք
    • Ճամփորդություն
    • Սպորտ
    • Նորաձևություն
    • Սնունդ
    • Դիզայն
  • Բիզնես
  • Հարցազրույց
  • Ընթերցարան
    • Հայ դասականներ
  • #Հաղթելուենք
    • Պաշտոնական
    • Միջազգային մամուլ
    • Մեր տղաները
    • Տեսաշարեր

2020 © YEREVANSTYLE.COM - ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԵՒ ՀԱՐԱԿԻՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՊԱՇՏՊԱՆՎԱԾ ԵՆ

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms below to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In