Հայոց Ցեղասպանությունը կամ Մեծ Եղեռնը Թուրքիայի կառավարող ուժերի կողմից կազմակերպված ցեղասպանություն է, որի արդյունքում 1892-1923 թթ զանգվածային տեղահանության է ենթարկվել և բնաջնջվել Օսմանյան կայսրության նահանգների հայ բնակչությունը։ Պայմանականորեն Ցեղասպանության օր է համարվում 1915 թ. ապրիլի 24-ը, երբ Կոստանդնուպոլսում ձերբակալվեց 600 հայազգի մտավորական։
Վիշտը ոչ միայն հայերինն է այլ նաև շատ այլ ազգերի, որոնք իսկապես սգում են եղածը…Շատերը՝ թե՛ հայ և թե՛ օտարազգի, իրենց վիշտն ու թախիծն են արտահայտել՝ ի հիշատակ Ցեղասպանության զոհվածների, որոնց շատ քիչ մասը ներկայացնում ենք Ձեզ՝
…Ա՛խ, ինչպե՞ս, ո՞նց մոռանալ
Արհավիրքն այն օրերի.
-Աշխարհում ով մոռանա,
Ջուխտ աչքով թող քոռանա…
Պարույր Սևակ
«Ինչ էլ որ ասեն թուրքերի պաշտպանները, ինչպես էլ որ վկայակոչեն «պետական անհրաժեշտության» փաստարկները, ոչինչ չի կարող արդարացնել զանգվածային ջարդերը, ամբողջ նահանգների ամայացումը, գյուղերի ու քաղաքների տեղահանվող բնակչությանը սովամահության դատապարտելը և այլն: Նրանք շարունակում էին իրենց նախկին քաղաքականությունը` կանգ չառնելով այնպիսի վիթխարի ջարդերի առաջ, որպեսիք կատարել չէր հանդգնում անգամ Լենկթեմուրը»:
– Վալերի Բրյուսով.
«1915թ. սկիզբ առան այս Սարսափները որոնք իրենց հավասարը չունեն պատմության մեջ: Աբդուլ Համիդի ջարդերը դատարկ բան են թվում ժամանակակից թուրքերի իրականացրած կոտորածի համեմատությամբ»: –ՖՐԻՏՅՈՖ ՆԱՆՍԵՆ – նորվեգացի գիտնական, 1916թ.:
«Արևմտահայերի տեղահանությունները ոչ այլ ինչ են, քան ազգի քողարկված ոչնչացում: Չկա մի որևէ հարուստ լեզու, որ նկարագրի այդ սարսափները»: Ժակ դե Մորգան, Ֆրանսիացի գիտնական, 1915
«Հայ ժողովրդի ոչնչացումը մնում է և կմնա որպես ամենամեծ ողբերգություն, որը համայն մարդկության, այդ թվում եվ Գերմանիայի ամոթն է, քանի որ վերջինս լինելով Օսմանյան Թուրքիայի առանջնաշնորհյալ դաշնակիցը՝ ոչինչ չի արել մի ամբողջ քրիստոնյա ժողովրդի կոտորածն արգելելու համար»: Ալբերտ Էյնշտեյն – գերմանացի գիտնական
«Մարդկության պատմության մեջ չկա մի բան, որ համեմատվի ջարդերի հետ: Աբդուլ Համիդի ջարդերը չնչին են այսօրվա թուրքերի արածի համեմատությամբ»: – Անատոլ Ֆրանս, Ֆրանսիացի հեղինակ, 1916
«Հայկական եղեռնը պատերազմի ամենամեծ ոճիրն էր, և Թուրքիայի դեմ գործելու ձախողումը նրա մեղքերին թողություն տալն է… ձախողում, որ հիմնովին առնչվելէ թուրքական սարսափների հետ նշանակում է, որ ապագայում աշխարհի խաղաղության երաշխավորման բոլոր խոսակցությունները չար հիմարություններ են: Ջորջ Բուշ ավագ ԱՄՆ նախագահ, 1990թ. ապրիլի 20, ելույթ Օրլանդոյում, Ֆլորիդա Մենք միանում ենք ամբողջ աշխարհի հայերին, քանի որ հիշում ենք Օսմանյան Կայսրության ղեկավարների ձեռքերով 1915 – 1923 թթ. կրած սարսափելի ջարդերը» :- Թեոդոր Ռուզվելտ ԱՄՆ նախագահ, 1918թ. մայիսի 11,Կլեվելանդ Հոդլի Դոջին ուղղված նամակ
«Ընդհանուր առմամբ աշխարհին հայտնի չէ, որ 1916 թվին նախորդող տարիներին եղել է համաձայնեցված փորձ` բնաջնջել ամբողջ հայ ժողովրդին,
հավանաբար ամենամեծ ողբերգություններից մեկը, որ երբեև պատահել է որևէ ազգի հետ: Եվ չեն էլ եղել որևէ նյուրմբերգյան դատավարություններ»: – Ջիմի Քարթեր
ԱՄՆ նախագահ,1978թ. մայիսի 16, Սպիտակ Տան հանդիսություն
«Հայ ազգը, խրոխտորեն հաղթահարելով բոլոր խոչընդոտները, համաշխարհային մշակույթում ունենալով իր արժեքավոր ներդրումները, անցել է բազմադարյա պատմության ճանապարհն ու հիմա հպարտորեն ողջ աշխարհին է ներկայանում որպես համաշխարհային քաղաքակրթության օրորոց»: -Անգլիացի պրոֆեսոր Դեյվիդ Լենգան:
«Ո՞վ կարող է նկարագրել այն զգացումները, որ ականատեսն է ապրում, երբ նա մտածում է այդ հերոսական և դժբախտ ազգի մասին: Նրա քաջությունն ու ոգին զարմացնում են աշխարհին: Ազգ, որ երեկ Օսմանյան Կայսրության ամենաեռանդուն և առաջադեմ ազգերից մեկն էր, հիշողություն է դառնում»: – Ֆայեզ ալ Ղուսեին, Արաբ հրապարակախոս, փաստաբան, 1917
«Այս բոլոր դաժանությունները կատարվել են հայերի դեմ, նույնիսկ եթե նրանք ոչինչ չեն արել, որ դրանք տեղի տան»: – Առնոլդ Թոյնբի, Բրիտանացի պատմաբան, 1915
«Երբ թուրքական իշխանությունները այդ տեղահանությունների կարգադրությունը տվեցին, նրանք տալիս էին ամբողջ ազգի սոսկ մահվան հրամանագիր: Նրանք սա լավ էին հասկանում, իրենց խոսկցությունների ժամանակ ոչ մի հատուկ փորձ չէին անում այդ փաստը թաքցնելու համար: Ես վստահ եմ, որ մարդկության ցեղի ամբողջ պատմությունը նման սարսափելի դրվագ չի պարունակում: Անցյալի մեծ ջարդերը և հալածանքները գրեթե աննշան են թվում, երբ համեմատվում են հայ ազգի 1915թ. չարչարանքների հետ»: – Հենրի Մորգենթաու, 1913-1916 թթ. Միացյալ նահանգների դեսպանն Օսմանական Կայսրությունում, «Դեսպան Մորգենթաուի պատմությունը», 1919
Արդեն հարյուր հինգ տարի է, ինչ աչքներս գցել ենք աշխարհին, արդարություն ենք պահանջում՝ մոռանալով, որ աշխարհն ունի իր ցավն ու կարիքները, և ո՛չ մեկը ուրիշի ցավի համար երկար չի՛ պայքարի, չի՛ պահանջի:
– Գարուն ա, ձուն ա արել…
Discussion about this post