YerevanStyle.com
  • Սկիզբ
  • Նորություններ
    • Հայաստան
    • Աշխարհ
  • Մշակույթ
    • Կրոն
    • Պատմություն
    • Փիլիսոփայություն
  • Ժամանց
    • Երաժշտություն
    • Հումոր
    • Նորաձևություն
    • Ֆիլմեր
    • Հետաքրքրաշարժ
  • Ապրելակերպ
    • Գիտություն և ՏՏ
    • Ընտանիք
    • Ճամփորդություն
    • Սպորտ
    • Նորաձևություն
    • Սնունդ
    • Դիզայն
  • Բիզնես
  • Հարցազրույց
  • Ընթերցարան
    • Հայ դասականներ
  • #Հաղթելուենք
    • Պաշտոնական
    • Միջազգային մամուլ
    • Մեր տղաները
    • Տեսաշարեր
No Result
View All Result
  • Սկիզբ
  • Նորություններ
    • Հայաստան
    • Աշխարհ
  • Մշակույթ
    • Կրոն
    • Պատմություն
    • Փիլիսոփայություն
  • Ժամանց
    • Երաժշտություն
    • Հումոր
    • Նորաձևություն
    • Ֆիլմեր
    • Հետաքրքրաշարժ
  • Ապրելակերպ
    • Գիտություն և ՏՏ
    • Ընտանիք
    • Ճամփորդություն
    • Սպորտ
    • Նորաձևություն
    • Սնունդ
    • Դիզայն
  • Բիզնես
  • Հարցազրույց
  • Ընթերցարան
    • Հայ դասականներ
  • #Հաղթելուենք
    • Պաշտոնական
    • Միջազգային մամուլ
    • Մեր տղաները
    • Տեսաշարեր
YerevanStyle.com
No Result
View All Result
Home Ապրելակերպ

Կորոնավիրուսային իրավիճակը բնապահպան-կենսաբանի աչքերով. YerevanStyle-ի անդրադարձը

Սյուզաննա Աղաբաբյան by Սյուզաննա Աղաբաբյան
Aprilի 26, 2020թ.
in Ապրելակերպ, Հայաստան, Հարցազրույց
0
Կորոնավիրուսային իրավիճակը բնապահպան-կենսաբանի աչքերով. YerevanStyle-ի անդրադարձը
Share on FacebookShare on Twitter

Կորոնավիրուսի  հետևանքով ստեղծված իրավիճակը բնապահպանության տեսանկյունից վերլուծելու նպատակով՝ թե մարդկանց ինքնամեկուսացումն ինչպիսի ազդեցություն է թողել ընդհանուր երկիր մոլորակի և բնաշխարի վրա, YerevanStyle.com-ը  հեռահար տարբերակով զրուցեց բնապահպան-կենսաբան Մերի Ամիրզյանի հետ:

–Որպես բնապահպան, ինչպե՞ս կգնահատեք՝ անցյալում ի՞նչ վիճակում էր գտնվում ընդհանուր բնաշխարհը:

– Ոչ ոքի համար գաղտնիք չի, որ մարդը երկրի վրա հայտնվելու իր առաջին պահից սկսել է օգտագործել բնության բարիքները, օգտվել բնական ռեսուրսներից՝ հանուն իր շահի և առօրյայի: Վերջին շրջանում մարդկանց քանակի ավելացման և պահանջմունքների բավարարման համար ավելի շատ են օգտագործվել բնական ռեսուրսները, հատվել անտառները, կառուցվել արտադրամասեր, քիմիական գործարաններ, որոնք անգնահատելի վնաս են հասցրել բնությանը, մեր մոլորակին: Մոտ 8 մլրդ. մարդկանց կերակրելու պատճառով բնությունից սկսեցին վերանալ կենդանիների և բույսերի հազարավոր տեսակներ, հատվել են հեկտարներով անտառներ, և որն էլ նպաստել է ջերմաստիճանի բարձրացմանը, անապատացմանը:

– Հիմնականում աղտոտվածության բարձր մակարդակ էր նկատվում, ըստ ձեզ, ո՞րն էր պատճառը:

– Օդի աղտոտվածությունը գլխավոր էկոլոգիական հիմնախնդիրն է համարվում: Խոշոր քաղաքներում, մեգապոլիսներում՝ Նյու Յորքում, Տոկիոյում, Լոնդոնում, մեծ է օդի աղտոտվածության մակարդակը, որի պատճառը տրանսպորտն է և տրանսպորտից արտանետվող վնասակար տարրերը, հիմնականում ածխածնի երկօքսիդը: Իսկ մյուս երկրներում նկատվում է թափոններով աղտոտում, որոնք ահռելի քանակությամբ նետվում են գետերի, օվկիանոսների մեջ:

-Իսկ սղտոտումը իրականացվում էր միայն մարդկային գործոնի միջոցով, թե՞ այլ գործոններ ևս նկատվում էին.

-Աղտոտման գլխավոր մեղավորը, իհարկե, մարդն էր: Կարծում եմ՝ ոչ ոք իր բնակարանում աղբը թողնել չի ցանկանա, բայց բնության մեջ, փողոցում կամ գետերում թողնում էին: Բնությունը աղտոտումից ինքնամաքրվելու հատկություն ունի, սակայն մարդիկ չէին թողնում բնությանը հանգիստ, և օրեցօր ավելի էր շատանում աղտոտումը:

– Որպես բնապահպան, ինչպե՞ս  կգնահատեք ներկայիս իրավիճակը:

– Այսօր, չնայած մարդիկ քաոսի և հարկադրված ինքնամեկուսացման մեջ են, և չեն կարողանում դուրս գալ տնից և ապրել լիարժեք կյանքով, դադարեցված են որոշ ավիաթռիչքներ, փակ են մի շարք գործարաններ և այլն, սակայն ուրախությամբ կարող եմ ասել, որ բնությունը հանգստանում է մարդկանցից, և առաջին դրական տեղաշարժերն ակնհայտ են:

– Կորոնավիրուսի հետևանքով մարդկանց ինքնամեկուսացումը, ինչպիսի՞ ազդեցություն է ունեցել օդի և ընդհանրապես բնության վրա:

– Մարդկանց ինքնամեկուսացումը նպաստել է մթնոլորտի մաքրմանը, և ըստ NASA-յի, տիեզերքից արված նկարներում արդեն  նկատելի են մեծ քաղաքներում CO2-ի կտրուկ նվազման պատկերներ: Քանի որ տրանսպորտի քանակը նվազել է, իջել է նաև աղմուկի քանակը, որը ևս պակաս վնաս չէր հասցնում մարդկությանը: Մաքրվել են ջրանցքներ, գետեր, լճեր: Որոշ հատվածներում կենդանիները նույնիսկ օգտվելով մարդկանց տնից դուրս չգալու փաստից, հայտնվել են բնակավայրերում: Սա անչափ հաճելի է:

– Բնության ինքնամաքրման ներկայիս գործընթացն ի՞նչ դրական հետևանքներ և արդյունքներ կարող է ստեղծել ապագայի համար:

– Առաջին հերթին հաճելի պետք է լինի բոլորի համար մաքուր միջավայրում ապրելը, և այսօր, երբ արդեն ունենք քիչ թե շատ մաքուր միջավայր, պետք է կարողանանք պահել այն: Դրական հետևանքները շատ են. առաջին հերթին հենց բնության համար, քանի որ երկար տարիների ընթացքում բնությունը կարողացավ վերջապես ինքնամաքրվել, և իհարկե նաև մեզ համար՝ լինելու ավելի առողջ, և ապրելու մաքուր միջավայրում:

– Նայելով ապագային, ինպիսի՞ն կլինենք մենք բոլորս, ինչպես նաև բնությունը այս համաճարակային իրավիճակի հաղթահարումից հետո, ամփոփելով  խոսքը Մերի Ամիրզյանը նշեց. «Այս օրերը շատերի համար սթրեսային է, բայց ամեն ինչ միշտ լավ է ավարտվում: Միշտ պետք է հիշել, որ մենք բնության մի մասնիկն ենք, և պարտավոր ենք հոգ տանել մեր շրջակա միջավայրի մասին: Շատ եմ ցանկանում, որ այս իրավիճակի հաղթահարումից հետո բոլորս ապրենք բնության հետ ներդաշնակ, առանց վնասելու բնությանը, այդ դեպքում մենք բոլորս կլինենք առողջ, իսկ միջավայրը՝ մաքուր»:

ShareTweetShare
Previous Post

82-ամյա պապիկին կեսգիշերն անց թույլատրեցին բարձրանալ Ծիծեռնակաբերդի հուշահամալիր (տեսանյութ)

Next Post

Դպրոցներում փոխադրման և ավարտական քննություններ այս տարի չեն անցկացվի. Արայիկ Հարությունյան

Սյուզաննա Աղաբաբյան

Սյուզաննա Աղաբաբյան

Ես՝ Սյուզաննա Աղաբաբյանն եմ, ծնվել եմ 1993 թ. հոկտեմբերի 13-ին Տավուշի մարզի Կողբ գյուղում: Սովորել եմ ԵՊՀ-ի Իջևանի մասնաճյուղի Մանկավարժության և հոգեբանության բաժինը, այնուհետև՝ Խ. Աբովյանի անվան Պետական մանկավարժական համալսարանի Սոցիալական մանկավարժության բաժինը՝ որպես մագիստրոս: Որպես կամավոր և աշխատակից ներգրավված եմ «Հույսի կամուրջ» ՀԿ-ի Նոեմբերյանի մասնաճյուղի աշխատանքներում: Սիրում եմ լրագրությունը, լուսանկարչությունը, ինչպես նաև ստեղծագործել:

Related Posts

Մեզ ոչինչ չի հաղթի
#Հաղթելուենք

Մեզ ոչինչ չի հաղթի

8 November 2020
26
Առաջարկում եմ, որ Իսրայելն իր մարդասիրական օգնությունն ուղարկի վարձկաններին և ահաբեկիչներին՝ որպես իր գործունեության տրամաբանական շարունակություն. վարչապետը՝ The Jerusalem Post-ին
#Հաղթելուենք

Առաջարկում եմ, որ Իսրայելն իր մարդասիրական օգնությունն ուղարկի վարձկաններին և ահաբեկիչներին՝ որպես իր գործունեության տրամաբանական շարունակություն. վարչապետը՝ The Jerusalem Post-ին

7 November 2020
23
Պատերազմի շարունակության ամեն օրը ֆրուստրացիայի է բերելու Ադրբեջանի հանրությանը. վարչապետը՝ Al Jazeera-ին
#Հաղթելուենք

Պատերազմի շարունակության ամեն օրը ֆրուստրացիայի է բերելու Ադրբեջանի հանրությանը. վարչապետը՝ Al Jazeera-ին

2 November 2020
11
Մենք «Չեխոսլովակիան» չենք պատրաստվում զիջել ոչ մեկին. Նիկոլ Փաշինյան
#Հաղթելուենք

Մենք «Չեխոսլովակիան» չենք պատրաստվում զիջել ոչ մեկին. Նիկոլ Փաշինյան

31 October 2020
21
Ադրբեջանի կողմից Արցախի դեմ ֆոսֆորային զինատեսակի կիրառումը ստեղծում է բնապահպանական աղետի վտանգ
#Հաղթելուենք

Ադրբեջանի կողմից Արցախի դեմ ֆոսֆորային զինատեսակի կիրառումը ստեղծում է բնապահպանական աղետի վտանգ

31 October 2020
6
ՀՀ կառավարությունն արգելք է դրել թուրքական ծագում ունեցող ապրանքների ներմուծման վրա
Հայաստան

ՀՀ կառավարությունն արգելք է դրել թուրքական ծագում ունեցող ապրանքների ներմուծման վրա

21 October 2020
19
Load More
Next Post
Դպրոցներում փոխադրման և ավարտական քննություններ այս տարի չեն անցկացվի. Արայիկ Հարությունյան

Դպրոցներում փոխադրման և ավարտական քննություններ այս տարի չեն անցկացվի. Արայիկ Հարությունյան

Հանրային միջոցառումներին վերաբերող սահմանափակումներն ու արգելքները մարտի 17-ի ժամը 12:00-ից կտարածվեն ՀՀ ամբողջ տարածքի վրա. Ավինյան

Արտակարգ դրության սահմանափակումները փոփոխվել են

Discussion about this post

Categories

  • #Հաղթելուենք (67)
    • Մեր տղաները (16)
    • Միջազգային մամուլ (25)
    • Պաշտոնական (19)
    • Տեսաշարեր (29)
  • Events (4)
  • Yerevan Style (11)
  • Ապրելակերպ (458)
    • Գիտություն և ՏՏ (100)
    • Նորաձևություն (37)
    • Սնունդ (53)
    • Սպորտ (53)
  • Բիզնես (94)
  • Դիզայն (46)
  • Ընթերցարան (143)
    • Բանաստեղծություններ (66)
    • Հայ դասականներ (28)
  • Ընտանիք (86)
  • Ժամանց (333)
    • Երաժշտություն (39)
    • Հետաքրքրաշարժ (154)
    • Հումոր (21)
    • Ճամփորդություն (62)
    • Ֆիլմեր (63)
  • Հայ հերոսներ (3)
  • Հարցազրույց (37)
  • Մշակույթ (142)
    • Գրականություն (23)
    • Կրոն (10)
    • Պատմություն (39)
    • Փիլիսոփայություն (37)
  • Նորություններ (203)
    • Աշխարհ (99)
    • Հայաստան (112)

2020 © Yerevanstyle.com – Հեղինակային և հարակից իրավունքները պաշտպանված են:
Հետադարձ կապի համար՝ [email protected]

No Result
View All Result
  • Սկիզբ
  • Նորություններ
    • Հայաստան
    • Աշխարհ
  • Մշակույթ
    • Կրոն
    • Պատմություն
    • Փիլիսոփայություն
  • Ժամանց
    • Երաժշտություն
    • Հումոր
    • Նորաձևություն
    • Ֆիլմեր
    • Հետաքրքրաշարժ
  • Ապրելակերպ
    • Գիտություն և ՏՏ
    • Ընտանիք
    • Ճամփորդություն
    • Սպորտ
    • Նորաձևություն
    • Սնունդ
    • Դիզայն
  • Բիզնես
  • Հարցազրույց
  • Ընթերցարան
    • Հայ դասականներ
  • #Հաղթելուենք
    • Պաշտոնական
    • Միջազգային մամուլ
    • Մեր տղաները
    • Տեսաշարեր

2020 © YEREVANSTYLE.COM - ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԵՒ ՀԱՐԱԿԻՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՊԱՇՏՊԱՆՎԱԾ ԵՆ

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms below to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In