Այսօր Ջազի միջազգային օրն է, եւ եթե նախորդ տարիներին աշխարհի համերգային հրապարակները (այդ թվում Երեւանում) մարդկանց կենդանի երաժշտություն էին նվիրում, այս տարի լռություն է։ Ցավոք։
Ընդ որում, կան օնլայն հարթակներ, որոնց հեշտությամբ կարելի է միանալ եւ էկրանի մոտ հիանալ հրաշալի նախագծերով։
Ասում են՝ երաժշտությունը բուժում է, լավ երաժշտությունն՝ առավել եւս։ Այն կարգի է բերում հոգեբանական ֆոնը, բարձրացնում տրամադրությունը, նշանակում է՝ նաեւ իմունիտետը, որը բոլորիս այսօր հարկավոր է։ Այդ պատճառով էլ առողջ եղեք եւ միայն լավ երաժշտություն լսեք, թեկուզ եւ հենց այդ հրաշալի երաժիշտների կատարմամբ։
Discussion about this post