YerevanStyle.com
  • Սկիզբ
  • Նորություններ
    • Հայաստան
    • Աշխարհ
  • Մշակույթ
    • Կրոն
    • Պատմություն
    • Փիլիսոփայություն
  • Ժամանց
    • Երաժշտություն
    • Հումոր
    • Նորաձևություն
    • Ֆիլմեր
    • Հետաքրքրաշարժ
  • Ապրելակերպ
    • Գիտություն և ՏՏ
    • Ընտանիք
    • Ճամփորդություն
    • Սպորտ
    • Նորաձևություն
    • Սնունդ
    • Դիզայն
  • Բիզնես
  • Հարցազրույց
  • Ընթերցարան
    • Հայ դասականներ
  • #Հաղթելուենք
    • Պաշտոնական
    • Միջազգային մամուլ
    • Մեր տղաները
    • Տեսաշարեր
No Result
View All Result
  • Սկիզբ
  • Նորություններ
    • Հայաստան
    • Աշխարհ
  • Մշակույթ
    • Կրոն
    • Պատմություն
    • Փիլիսոփայություն
  • Ժամանց
    • Երաժշտություն
    • Հումոր
    • Նորաձևություն
    • Ֆիլմեր
    • Հետաքրքրաշարժ
  • Ապրելակերպ
    • Գիտություն և ՏՏ
    • Ընտանիք
    • Ճամփորդություն
    • Սպորտ
    • Նորաձևություն
    • Սնունդ
    • Դիզայն
  • Բիզնես
  • Հարցազրույց
  • Ընթերցարան
    • Հայ դասականներ
  • #Հաղթելուենք
    • Պաշտոնական
    • Միջազգային մամուլ
    • Մեր տղաները
    • Տեսաշարեր
YerevanStyle.com
No Result
View All Result
Home Նորություններ Հայաստան

Կորոնավիրուսային իրավիճակը և ազդեցությունը կրթության գործընթացի վրա  մանկավարժի աչքերով

YerevanStyle-ի զրույցը 34 տարվա աշխատանքային փորձ ունեցող մասնագետի հետ

Սյուզաննա Աղաբաբյան by Սյուզաննա Աղաբաբյան
Mayի 24, 2020թ.
in Հայաստան, Հարցազրույց
0
Կորոնավիրուսային իրավիճակը և ազդեցությունը կրթության գործընթացի վրա  մանկավարժի աչքերով
Share on FacebookShare on Twitter

Կորոնավիրուսի  հետևանքով ստեղծված իրավիճակում արդյոք ինչպես էր կազմակերպվում ուսումնական գործընթացը, և արդյոք մանկավարժները

և աշակերտները կարողանում են շարունակել կրթական գործընթացը ներկայումս, օգտվելով տեղեկատվական տեխնոլոգիաներից, ինչ հաջողություններ և դժվարություններ են ունեցել այս ընթացքում: Ավելի հանգամանալից տեղեկատվություն ստանալու և պատկերացում կազմելու նպատակով, YerevanStyle.com-ը  հեռահար տարբերակով զրուցեց՝ Լիանա Ղարաքեշիշյանի հետ, ով արդեն  34 տարի աշխատում է Նոյեմբերյանի 2-րդ հիմնական դպրոցում որպես դասվար և մեծագույն  սիրով և նվիրումով կրթում է սերնդին:

Այսօր ժամանակի հրամայականից ելնելով ունենք  այլ  իրողություն՝ կրթության կազմակերպումը տեղափոխվել է այլ դաշտ.

Ես աշխատել եմ և՛ Արցախյան պատերազմի տարիներին, երբ ռմբակոծվում էր, նաև Նոյեմբերյանի տարածաշրջանը, և՛ 1988 թվականի Սպիտակի ավերիչ երկրաշարժի տարիներին: Հիշում եմ այն տարիներին, երբ կրակոցները սկսվում էին, երեխաներին արագ տեղափոխում էինք ապաստարաններ: Երկրաշարժի ժամանակ էլ հաջորդ օրվանից սկսած բնականոն հունով շարունակեցինք ուսումնական գործընթացը: Սակայն երբևէ այսպիսի իրավիճակ չէր եղել, ինչպես բոլորիս այնպես էլ իմ կյանքում և աշխատանքային գործունեության պատմության շրջանում, որ ուսումնական հաստատությունների դռները փակվեն, և իրավիճակի հրամայականից ելնելով ուսումնական գործընթացը տեղափոխվի այլ դաշտ: Սակայն, եթե վտանգավոր է մարդու կյանքի համար, և խնդրի լուծման այսպես կոչված ճանապարհը սա է, ապա բոլորս էլ հասկանում ենք, ընդունում, և գործում ստեղծված  նոր իրավիճակին համապատասխան:

Տեսաձայնագրությունները`  դասերի անցկացման միջոց.

Աշակերտներս դեռ փոքր են, երկրորդ դասարան, որպեսզի շատ չհոգնեն,  նաև  շատ չնստեն համակարգչի առջև, այդ իսկ պատճառով  մեր դպրոցի տնօրինության և աշակերտներիս ծնողների հետ խորհրդակցեցինք և որոշեցինք, որ օրվա դասը և առաջադրանքները տեսաձայնագրության  միջոցով ուղարկեմ: Երեխաները լսեն դասը, կատարեն առաջադրանքները, և լուսանկարների ձևով հետ ուղարկեն ինձ: Շաբաթական երկու անգամ էլ դասերը անց ենք կացնում «Zoom»  հավելվածի օգնությամբ: Հարց ու պատասխանի միջոցով ստուգում եմ, արդյոք երեխաները ամբողջությամբ  յուրացրել են ուսումնական նյութը, թե ոչ: Այդ եղանակով նաև թեմատիկ գրավոր աշխատանք ենք կատարում միասին:

Էլ չենք ուզում մեր ընկեր Լիանային տեսնել էկրանից այն կողմ.

Ուսումնական գործընթացի ընթացքում աշակերտների հետ շփումը այլ է: Օրինակ հիմա Մայրենի լեզվից անցնում ենք՝ «Իմ հայրենիքը Հայաստանն է»  թեման: Ասելիքը բավականին շատ է, որ հաստատ հնարավոր չէ ամբողջությամբ փոխանցել համացանցի միջոցով: Այդ իսկ պատճառով նյութը ներկայացնում եմ սեղմ վիճակում, սակայն որոշել եմ, որ հետո, թեկուզ մյուս տարի անպայման պետք է որոշակիորեն վերադառնամ նաև այդ թեմաներին և ավելի իրական բացատրեմ և շոշափելի դարձնեմ ուսումնական նյութը աշակերտներիս համար: Բացի այդ ուզում եմ խոսել մեկ այլ կարևոր հարցի մասին: Ծնողները  զանգում են և ասում, երեխաների խոսքերը,- «Էլ չենք ուզում մեր ընկեր Լիանային տեսնել էկրանից այն կողմ, ուզում ենք գնալ դպրոց և իրականում հանդիպել»: Հիմա պատմում եմ և հուզմունքը կոկորդս խեղդում է:

Եղել են դժվարություններ, սակայն միասին գտել ենք հաղթահարման ուղիները.

Սկզբնական շրջանում դժվարություններ կային: Բոլորիս համար անսովոր նոր գործընթաց էր, նոր ծրագիր, որին բոլորս էլ որոշակի դժվարություններ հաղթահարելով հարմարվեցինք: Կային ծնողներ, որ չէին կարողանում օգտվել այս կամ այն ծրագրերից, բացատրում էինք, օգնում միմյանց: Մի աշակերտ էլ համակարգչի և ինտերնետ կապի խնդիր ուներ: Սակայն պետության կողմից իրականացվող ծրագրերի արդյունքում, երեխային տրամադրվեց համակարգիչ և ինտերնետ կապ: Երկու աշակերտի հետ էլ բջջային հեռախոսակապի միջոցով եմ կապ հաստատում, քանի որ մի երեխան ունի ինտերնետ կապի հասանելիության հետ կապված խնդիր: Մյուս աշակերտս էլ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունի:  Ծնողների և երեխայի ցանկույթամբ դասերը այդ կերպ ենք իրականացնում: Սկզբնական շրջանում ուզում էինք այնպես անել, որ երեխան դասարանի հետ համատեղ մասնակցի դասերին, բայց երեխան ինքը չուզեց: Մենք էլ չցանկանալով ավելորդ դժվարություն ստեղծել երեխայի համար ընտրեցինք նրա հետ  անհատական աշխատանքի եղանակը:

Համացանցի դերը ներկայումս.

Ներկա իրավիճակից ելնելով դրական եմ համարում համացանցի գոյությունը բոլորիս կյանքում և առօրյաում, որովհետև, եթե ընդամենը մեկ- երկու տասնամյակ առաջ էր եղել այս իրավիճակը, ապա մենք ոչինչ չէինք կաող անել նման պայմաններում: Սակայն այսօր այս կերպ կարողանում ենք շարունակել ուսումնական գործընթացը, ապահովելով երեխաների ընդգրկվածությունը ուսումնական գործընթացին, ինչը նպաստում է նաև նրանց առաջադիմության մակարդակի կայուն պահպանմանն ու բարձրացմանը: Սակայն բոլորս էլ գիտենք համակարգչի և համացանցի բացասական կողմերի և վատ անդրադարձի մասին երեխաների առողջության  վրա: Այդ իսկ պատճառով էլ ընտրել եմ ուսումնական նյութերի և առաջադրանքների տրամադրման տեսաձայնագրության եղանակը, որ երեխաները համեմատաբար գոնե քիչ ժամանակով նստեն համակարգչի առաջ:

Share3TweetShare
Previous Post

Աշխատանքի կամ աշխատողի օր. պատմությունից մինչև մեր օրեր

Next Post

Ինչպե՞ս է կառուցված աշխարհը

Սյուզաննա Աղաբաբյան

Սյուզաննա Աղաբաբյան

Ես՝ Սյուզաննա Աղաբաբյանն եմ, ծնվել եմ 1993 թ. հոկտեմբերի 13-ին Տավուշի մարզի Կողբ գյուղում: Սովորել եմ ԵՊՀ-ի Իջևանի մասնաճյուղի Մանկավարժության և հոգեբանության բաժինը, այնուհետև՝ Խ. Աբովյանի անվան Պետական մանկավարժական համալսարանի Սոցիալական մանկավարժության բաժինը՝ որպես մագիստրոս: Որպես կամավոր և աշխատակից ներգրավված եմ «Հույսի կամուրջ» ՀԿ-ի Նոեմբերյանի մասնաճյուղի աշխատանքներում: Սիրում եմ լրագրությունը, լուսանկարչությունը, ինչպես նաև ստեղծագործել:

Related Posts

Մեզ ոչինչ չի հաղթի
#Հաղթելուենք

Մեզ ոչինչ չի հաղթի

8 November 2020
24
Առաջարկում եմ, որ Իսրայելն իր մարդասիրական օգնությունն ուղարկի վարձկաններին և ահաբեկիչներին՝ որպես իր գործունեության տրամաբանական շարունակություն. վարչապետը՝ The Jerusalem Post-ին
#Հաղթելուենք

Առաջարկում եմ, որ Իսրայելն իր մարդասիրական օգնությունն ուղարկի վարձկաններին և ահաբեկիչներին՝ որպես իր գործունեության տրամաբանական շարունակություն. վարչապետը՝ The Jerusalem Post-ին

7 November 2020
21
Պատերազմի շարունակության ամեն օրը ֆրուստրացիայի է բերելու Ադրբեջանի հանրությանը. վարչապետը՝ Al Jazeera-ին
#Հաղթելուենք

Պատերազմի շարունակության ամեն օրը ֆրուստրացիայի է բերելու Ադրբեջանի հանրությանը. վարչապետը՝ Al Jazeera-ին

2 November 2020
10
Մենք «Չեխոսլովակիան» չենք պատրաստվում զիջել ոչ մեկին. Նիկոլ Փաշինյան
#Հաղթելուենք

Մենք «Չեխոսլովակիան» չենք պատրաստվում զիջել ոչ մեկին. Նիկոլ Փաշինյան

31 October 2020
20
Ադրբեջանի կողմից Արցախի դեմ ֆոսֆորային զինատեսակի կիրառումը ստեղծում է բնապահպանական աղետի վտանգ
#Հաղթելուենք

Ադրբեջանի կողմից Արցախի դեմ ֆոսֆորային զինատեսակի կիրառումը ստեղծում է բնապահպանական աղետի վտանգ

31 October 2020
5
ՀՀ կառավարությունն արգելք է դրել թուրքական ծագում ունեցող ապրանքների ներմուծման վրա
Հայաստան

ՀՀ կառավարությունն արգելք է դրել թուրքական ծագում ունեցող ապրանքների ներմուծման վրա

21 October 2020
17
Load More
Next Post

Ինչպե՞ս է կառուցված աշխարհը

Ժամեվյու կամ՝ «Մի՞թե դա եղել է ինձ հետ»

Discussion about this post

Categories

  • #Հաղթելուենք (67)
    • Մեր տղաները (16)
    • Միջազգային մամուլ (25)
    • Պաշտոնական (19)
    • Տեսաշարեր (29)
  • Events (4)
  • Yerevan Style (11)
  • Ապրելակերպ (458)
    • Գիտություն և ՏՏ (100)
    • Նորաձևություն (37)
    • Սնունդ (53)
    • Սպորտ (53)
  • Բիզնես (94)
  • Դիզայն (46)
  • Ընթերցարան (143)
    • Բանաստեղծություններ (66)
    • Հայ դասականներ (28)
  • Ընտանիք (86)
  • Ժամանց (333)
    • Երաժշտություն (39)
    • Հետաքրքրաշարժ (154)
    • Հումոր (21)
    • Ճամփորդություն (62)
    • Ֆիլմեր (63)
  • Հայ հերոսներ (3)
  • Հարցազրույց (37)
  • Մշակույթ (142)
    • Գրականություն (23)
    • Կրոն (10)
    • Պատմություն (39)
    • Փիլիսոփայություն (37)
  • Նորություններ (203)
    • Աշխարհ (99)
    • Հայաստան (112)

2020 © Yerevanstyle.com – Հեղինակային և հարակից իրավունքները պաշտպանված են:
Հետադարձ կապի համար՝ [email protected]

No Result
View All Result
  • Սկիզբ
  • Նորություններ
    • Հայաստան
    • Աշխարհ
  • Մշակույթ
    • Կրոն
    • Պատմություն
    • Փիլիսոփայություն
  • Ժամանց
    • Երաժշտություն
    • Հումոր
    • Նորաձևություն
    • Ֆիլմեր
    • Հետաքրքրաշարժ
  • Ապրելակերպ
    • Գիտություն և ՏՏ
    • Ընտանիք
    • Ճամփորդություն
    • Սպորտ
    • Նորաձևություն
    • Սնունդ
    • Դիզայն
  • Բիզնես
  • Հարցազրույց
  • Ընթերցարան
    • Հայ դասականներ
  • #Հաղթելուենք
    • Պաշտոնական
    • Միջազգային մամուլ
    • Մեր տղաները
    • Տեսաշարեր

2020 © YEREVANSTYLE.COM - ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԵՒ ՀԱՐԱԿԻՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՊԱՇՏՊԱՆՎԱԾ ԵՆ

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms below to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In