YerevanStyle.com
  • Սկիզբ
  • Նորություններ
    • Հայաստան
    • Աշխարհ
  • Մշակույթ
    • Կրոն
    • Պատմություն
    • Փիլիսոփայություն
  • Ժամանց
    • Երաժշտություն
    • Հումոր
    • Նորաձևություն
    • Ֆիլմեր
    • Հետաքրքրաշարժ
  • Ապրելակերպ
    • Գիտություն և ՏՏ
    • Ընտանիք
    • Ճամփորդություն
    • Սպորտ
    • Նորաձևություն
    • Սնունդ
    • Դիզայն
  • Բիզնես
  • Հարցազրույց
  • Ընթերցարան
    • Հայ դասականներ
  • #Հաղթելուենք
    • Պաշտոնական
    • Միջազգային մամուլ
    • Մեր տղաները
    • Տեսաշարեր
No Result
View All Result
  • Սկիզբ
  • Նորություններ
    • Հայաստան
    • Աշխարհ
  • Մշակույթ
    • Կրոն
    • Պատմություն
    • Փիլիսոփայություն
  • Ժամանց
    • Երաժշտություն
    • Հումոր
    • Նորաձևություն
    • Ֆիլմեր
    • Հետաքրքրաշարժ
  • Ապրելակերպ
    • Գիտություն և ՏՏ
    • Ընտանիք
    • Ճամփորդություն
    • Սպորտ
    • Նորաձևություն
    • Սնունդ
    • Դիզայն
  • Բիզնես
  • Հարցազրույց
  • Ընթերցարան
    • Հայ դասականներ
  • #Հաղթելուենք
    • Պաշտոնական
    • Միջազգային մամուլ
    • Մեր տղաները
    • Տեսաշարեր
YerevanStyle.com
No Result
View All Result
Home Նորություններ Հայաստան

Մեր հարևանությամբ ապրող մարդիկ. երկրաբան գեղեցկուհին

Սյուզաննա Աղաբաբյան by Սյուզաննա Աղաբաբյան
Juneի 20, 2020թ.
in Հայաստան, Հարցազրույց
0
Մեր հարևանությամբ ապրող մարդիկ. երկրաբան գեղեցկուհին
Share on FacebookShare on Twitter

Արարատի մարզի Արտաշատ քաղաքում ապրում է մի յուրահատուկ ներաշխարհով աղջիկ, ով բակալավրիատի մասնագիտությամբ երկրաբան և մագիստրոսի աստիճանով երկրաֆիզիկ:  Շատ է սիրում իր երկրի ու ծննդավայրի ամեն մի ծառ ու թուփն անգամ և ամուր կառչած է իր հող ու ջրից: 

Փոքր ժամանկ գեղեցկության մրցույթների մասին տարբեր ամսագրեր էի բացում ու հիանում, ու երազում, որ մի օր էլ ես կլինեմ այդ աղջիկների փոխարեն.

Մանկությունից շատ երազանքներ եմ ունեցել, միշտ ցանկացել եմ  մոդել լինել: 2019 թվականն էր առաջարկեցին մասնակցել «Միսս աշխարհ» գեղեցկության մրցույթին,  համաձայնեցի, բայց մտածում էի մեկ է չեմ անցնի, բայց փորձեցի ստացվեց: Փուլային ընտրություն էր, ավելի քան 400  աղջիկներ  մասնակցում էին, որից ընտրվելու էին  20-ը: Սպորտային փուլում հաջողություն ունեցա և ընդգրկվեցի թոփ տասնյակում: Ինձ համար արդեն հաղթանակ էր: Ուրախ եմ, որ  հնարավորություն ունեցա մանկությանս այդ երազանքը իրականություն դարձնել:

Երբեմն ստացվում է այնպես, որ չստացված երազանքները ստիպում են ավելի մոտիվացված լինել, ու այնպես անել, որ գոնե ուրիշ մարդկանց երազանքները կատարվեն.

Երազել եմ նկարչուհի դառնալ, սակայն դպրոցում գերազանցությամբ սովորելով և ավարտելով իմ ընտանիքը որոշեց, որ ավելի լավ է ես մասնագիտանամ գիտական ոլորտում: Լսելով նրանց հորդորները սովորել եմ, ստացվել է ինձ մոտ, բայց, եթե ունենայի հնարավորություն ժամանակը հետ տալու շատ կուզենայի, որ նկարչություն սովորեի, որովհետև հիմա էլ , ինչ- որ նկարում եմ ստացվում է, բայց միայն սիրողական մակարդակում: Գուցե դա էր պատճառը, որ որոշեցի ստեղծել՝ «Գեղարվեստական կրթության կամավոր ուսուցման հարթակ»-ը, որը հնարավորություն է տալիս, բալոր այն մարդկանց, ովքեր ունեն մեծ ցանկություն սովորել նկարչության, բատիկա կամ արվեստի այլ ճյուղ, սակայն  չունեն հնարավորություն սոցիալապես կամ այլ իրավիճակներից ելնելով:  Բոլորն էլ կարող են մասնակից դառնալ խմբին, միայն կա մեկ նախապայման, որր տվյալ դիմորդը չհաճախի նկարչական  այլ  դասընթացների, այսինքն դա ևս մեկ անգամ խոսում է այն մասին, որ հնարավորությունը տալ  միայն այն մարդկանց, ովքեր չունեն մասնակցության այլ հնարավորություններ: Գործում է առցանց: Համացանցը այս դեպքում միայն դրական կողմ ունի քանի որ ավելի ընդարձակ հորիզոններ է կարողանում գրավել: ԱՄՆ-ից մինչև մարզեր և հեռավոր գյուղեր:  Դեռ 2 ամիս է, որ գործում է: Այս պահին ունենք  դասավանդող 4 ուսուցիչներ, բայց պլանավորում ենք բացել ևս մեկ խումբ, շուտով  կլինի 5, բայց  հետագայում նպատակ ունենք ավելի զարգացնելու և ընդլայնելու այս հարթակը:  Ուզում եմ մարդկանց ապացուցել, որ նկարչությունը այն ճյուղն է, որով դու կարող ես ստեղծել, արարել և ապրել: Ունենաս քո մեջ տաղանդ ու իմանաս նաև հմտությունները, և ամենակարևոր գործոններից   ինքդ քեզ հնարավորություն տաս բացահայտվելու:

Ապագա տեսլականում ավելի շատ կենտրոնացած եմ ոչ թե իմ անձի վրա, այլ իմ միջավայրը փոխելու, մարդկանց կենսամակարդակը ավելի լավացնելու, հնարավորություններ ստեղծելու վրա.

Ծրագիր եմ գրել ուզում եմ առաջիկա մեկ- երկու տարիների ընթացքում կյանքի կոչել՝ Արտաշատում խաղահրապարակ ստեղծել: Այստեղ առկա է այդ  խնդիրը: Խաղահրապարակը  միջինից բարձր մակարդակի կլինի, ինչը մարզի համար գրավիչ նշանակություն կունենա: Այս ամենի արդյունքում նաև աշխատատեղեր կստեղծվեն: Բացի այդ ունեմ մեկ այլ նպատակ ուզում եմ լինել բոլոր մարզերում  և իրականում տեսնել այնտեղ ապրող երեխաների հարցերը, խնդիրները, ձեռքբերումները, և օգնել նրանց, ու տալ հնարավորություն նաև աշխատելու: Օրինակ 14 տարեկանից սկսած երեխաները կարող են, ինչ-որ փոքրիկ աշխատանքներ անել, ձեռագործության կամ այլ ոլորտում: Մարզերում արդեն իրականացնում ենք նման աշխատանքներ, երեխաները միացել  են մարզերի կամավորական ջոկատներին:

Ուզում եմ, որ մարդիկ չգնան իրենց երկրից, մարզերից...

Ցանկացած մարդ պետք է սիրի իր միջավայրը: Եթե դու ծնվել ես Հայաստանում պետք է սիրես Հայաստանը, նրա մեջ բովանդակող ամեն ծառ ու թուփն անգամ: Մեծ ցանկություն ունեմ, որ բոլորը հետ գան իրենց օջախները, սիրեն խնամեն, աշխատեն ու արարեն մեր երկրում, ու վստահ եմ, եթե բոլորս մտածենք ու գործենք այդ կերպ Հայաստանից հզոր պետություն չի կարող լինել: Հայը իր տեսակով խելացի է, ստեղծող: Մնում է  ունենալ հավատ, սեփական ուժերի նկատմամբ: Ես հավատում եմ, որ ես կարող եմ փոխել, ինչ- որ բան, ունենալով կողքիս ինձ  հավատացող մարդկանց, զգալով նրանց աջակցությունը միասին կարող ենք փոխել  մեզ շրջապատող աշխարհը, ի շահ դրականի, ուրեմն պետք է անես անպայման քո կողմից հնարավոր փոփոխությունը: Միշտ մտածել եմ, որ գեղեցկությունը բարության նպատակով պետք է օգտագործվի: Ցանկությունս մեկն է ուզում եմ կյանքիս վերջում, երբ  հետ նայեմ հասկանամ, որ ես մի ինչ-որ քայլով կարողացել եմ  օգնել իմ Հայաստանին իմ ժողովրդին:

Share308TweetShare
Previous Post

Google-ի նոր գործիքը կօգնի պահպանել սոցիալական հեռավորությունը

Next Post

Մի՛ վախեցեք սխալներից. Խորհուրդներ լեզու սովորելու համար

Սյուզաննա Աղաբաբյան

Սյուզաննա Աղաբաբյան

Ես՝ Սյուզաննա Աղաբաբյանն եմ, ծնվել եմ 1993 թ. հոկտեմբերի 13-ին Տավուշի մարզի Կողբ գյուղում: Սովորել եմ ԵՊՀ-ի Իջևանի մասնաճյուղի Մանկավարժության և հոգեբանության բաժինը, այնուհետև՝ Խ. Աբովյանի անվան Պետական մանկավարժական համալսարանի Սոցիալական մանկավարժության բաժինը՝ որպես մագիստրոս: Որպես կամավոր և աշխատակից ներգրավված եմ «Հույսի կամուրջ» ՀԿ-ի Նոեմբերյանի մասնաճյուղի աշխատանքներում: Սիրում եմ լրագրությունը, լուսանկարչությունը, ինչպես նաև ստեղծագործել:

Related Posts

Մեզ ոչինչ չի հաղթի
#Հաղթելուենք

Մեզ ոչինչ չի հաղթի

8 November 2020
25
Առաջարկում եմ, որ Իսրայելն իր մարդասիրական օգնությունն ուղարկի վարձկաններին և ահաբեկիչներին՝ որպես իր գործունեության տրամաբանական շարունակություն. վարչապետը՝ The Jerusalem Post-ին
#Հաղթելուենք

Առաջարկում եմ, որ Իսրայելն իր մարդասիրական օգնությունն ուղարկի վարձկաններին և ահաբեկիչներին՝ որպես իր գործունեության տրամաբանական շարունակություն. վարչապետը՝ The Jerusalem Post-ին

7 November 2020
21
Պատերազմի շարունակության ամեն օրը ֆրուստրացիայի է բերելու Ադրբեջանի հանրությանը. վարչապետը՝ Al Jazeera-ին
#Հաղթելուենք

Պատերազմի շարունակության ամեն օրը ֆրուստրացիայի է բերելու Ադրբեջանի հանրությանը. վարչապետը՝ Al Jazeera-ին

2 November 2020
11
Մենք «Չեխոսլովակիան» չենք պատրաստվում զիջել ոչ մեկին. Նիկոլ Փաշինյան
#Հաղթելուենք

Մենք «Չեխոսլովակիան» չենք պատրաստվում զիջել ոչ մեկին. Նիկոլ Փաշինյան

31 October 2020
21
Ադրբեջանի կողմից Արցախի դեմ ֆոսֆորային զինատեսակի կիրառումը ստեղծում է բնապահպանական աղետի վտանգ
#Հաղթելուենք

Ադրբեջանի կողմից Արցախի դեմ ֆոսֆորային զինատեսակի կիրառումը ստեղծում է բնապահպանական աղետի վտանգ

31 October 2020
5
ՀՀ կառավարությունն արգելք է դրել թուրքական ծագում ունեցող ապրանքների ներմուծման վրա
Հայաստան

ՀՀ կառավարությունն արգելք է դրել թուրքական ծագում ունեցող ապրանքների ներմուծման վրա

21 October 2020
18
Load More
Next Post
Մի՛ վախեցեք սխալներից. Խորհուրդներ լեզու սովորելու համար

Մի՛ վախեցեք սխալներից. Խորհուրդներ լեզու սովորելու համար

Նուտելլա՝ տնային  պայմաններում

Նուտելլա՝ տնային  պայմաններում

Discussion about this post

Categories

  • #Հաղթելուենք (67)
    • Մեր տղաները (16)
    • Միջազգային մամուլ (25)
    • Պաշտոնական (19)
    • Տեսաշարեր (29)
  • Events (4)
  • Yerevan Style (11)
  • Ապրելակերպ (458)
    • Գիտություն և ՏՏ (100)
    • Նորաձևություն (37)
    • Սնունդ (53)
    • Սպորտ (53)
  • Բիզնես (94)
  • Դիզայն (46)
  • Ընթերցարան (143)
    • Բանաստեղծություններ (66)
    • Հայ դասականներ (28)
  • Ընտանիք (86)
  • Ժամանց (333)
    • Երաժշտություն (39)
    • Հետաքրքրաշարժ (154)
    • Հումոր (21)
    • Ճամփորդություն (62)
    • Ֆիլմեր (63)
  • Հայ հերոսներ (3)
  • Հարցազրույց (37)
  • Մշակույթ (142)
    • Գրականություն (23)
    • Կրոն (10)
    • Պատմություն (39)
    • Փիլիսոփայություն (37)
  • Նորություններ (203)
    • Աշխարհ (99)
    • Հայաստան (112)

2020 © Yerevanstyle.com – Հեղինակային և հարակից իրավունքները պաշտպանված են:
Հետադարձ կապի համար՝ [email protected]

No Result
View All Result
  • Սկիզբ
  • Նորություններ
    • Հայաստան
    • Աշխարհ
  • Մշակույթ
    • Կրոն
    • Պատմություն
    • Փիլիսոփայություն
  • Ժամանց
    • Երաժշտություն
    • Հումոր
    • Նորաձևություն
    • Ֆիլմեր
    • Հետաքրքրաշարժ
  • Ապրելակերպ
    • Գիտություն և ՏՏ
    • Ընտանիք
    • Ճամփորդություն
    • Սպորտ
    • Նորաձևություն
    • Սնունդ
    • Դիզայն
  • Բիզնես
  • Հարցազրույց
  • Ընթերցարան
    • Հայ դասականներ
  • #Հաղթելուենք
    • Պաշտոնական
    • Միջազգային մամուլ
    • Մեր տղաները
    • Տեսաշարեր

2020 © YEREVANSTYLE.COM - ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԵՒ ՀԱՐԱԿԻՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՊԱՇՏՊԱՆՎԱԾ ԵՆ

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms below to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In