Ի՞նչ է հարկավոր.
Ձու – 2 հատ
Շաքարավազ – 3 բաժակ
Կակաո – 2 ճաշի գդալ
Ալյուր – 4 ճաշի գդալ
Վանիլին (փոշի կամ շաքարավազ)
Պնդուկ – 1 բաժակ
Կարագ – 1 թեյի գդալ
Կաթ – 2 բաժակ
Ինչպե՞ս պատրաստել.
Հարկավոր է հարել ձուն և շաքարավազը: Ավելացնել ալյուրը, կակաոն, քերած պնդուկը, կարագը և վանիլինը: Բոլորը միասին լավ խառնել, այնուհետև ավելացնել կաթը և նորից լավ խառնել: Ստացված զանգվածը դնել մարմանդ կրակի վրա, խառնել մինչև պնդանալը:
Discussion about this post