Այս անգամ ձեզ ներկայացնում ենք ձեզ Գոռ Կարապետյանին, ով միայնակ տիրապետելով մի շարք գործիքների՝ ստեղծել է մի ամբողջ երաժշտական պրոյեկտ և զարմացնում է ունկընդիրներին իր գեղեցիկ բազմագործիք ստեղծագործություններով:
1․ Պատմիր քո մասին, երբվանից սկսեցիր երաժշտությամբ զբաղվել և ինչը դրդեց զբաղվել.
Վաղ հասակից երաժշտության հանդեպ սեր ունեի ու լսում էի տարբեր ոճի երաժշտություն, բայց այդ տարիքում դեռ ոչ մի գործիքի չէի տիրապետում: Մինչև 10 տարեկան հիմնականում տանն էի լինում, մենակ էի ու ամբողջ օրվա ընթացքում հեռուստացույցով կամ ռադիոյով երաժշտություն էի լսում: Այդ տարիքում մեծամասամբ լսում էի դասական երաժշտություն, մասնավորապես` Մոցարտ ու Բախ:
Օրերից մի օր հեռուստացույցով Չայկովսկու դաշնամուրի կոնցերտը լսելու ընթացքում նկատեցի օրկեստրի ջութակահարներին սոլո նվագելիս ու հասկացա, որ ես էլ եմ էդպես ուզում նվագել: Հենց դա դրդեց, որ սիրահարվեմ ջութակին ու սկսեմ զբաղվել երաժշտությամբ: Ու այդ տարիքից սկսեցի ջութակի հետ ստեղծագործել նաև դաշնամուրի վրա: Թերևս հենց այդ տարիքում էլ երաժշտությունն ինձ համար ամենամեծ բացահայտումն էր:
2․ Ինչպես ծնվեց Palemoon-ը.
Palemoon-ի ծնունդը շատ առանձնահատուկ էր ինձ համար ու կարող եմ ասել, որ երբ առաջին անգամ փոքր տարիքում ջութակը վերցրի ձեռքս, սովորեցի նվագել ու ստեղծագործել, հենց այդ պահից էլ ծնվեց գաղափարը: Խմբի երգերը բազմաժանր են, ներառում են էլեմենտներ տարբեր տեսակի ոճերից: Միշտ սիրել եմ համադրել դասական նուրբ ոճը ծանր հնչողության հետ, քանի որ, կարծում եմ, կոնտրաստային էլեմենտները ունկընդիրների համար հետաքրքիր են:
3․ Քանի՞ երաժշտական գործիքի ես տիրապետում և ո՞րն է քեզ համար ամենասիրելին.
Կարողանում եմ նվագել ջութակ, հարվածային գործիքներ, դաշնամուր և ստեղնաշարային գործիքներ, էլեկտրո և բաս կիթառ, նաև երգում եմ: Սակայն ամենասիրելին ջութակն է:
4. Ո՞րն է, ըստ քեզ, այն երաժշտական գործիքը, որ կարելի է ամենահեշտն ու արագ սովորել.
Իհարկե, բոլոր գործիքներն էլ ժամանակ են պահանջում ընտելանալու ու տիրապետելու, բայց իմ դեպքում ամենաարագը սովորել եմ նվագել հարվածային գործիքները:
Կարող եք հետևել Pelmoon- ին`
Facebook.com/OfficialPalemoon
Instagram.com/palemoon_music
YouTube.com/channel/UCKFXkN4LwWUhhOLrDhOkRYg
Discussion about this post