TikTok-ը բջջային հավելված է՝ նախատեսված վիդեոների ստեղծման, խմբագրման և տարածման համար: Համաշխարհային ռեյտինգում այն արդեն 2-րդն է` ամենից շատ բեռնվող հավելվածների ցանկում` զիջելով միայն WhatsApp-ին:
TikTok-ի հիմնադիր ընկերությունը չինական Bytedance –ն է: Bytedanci-ի հիմնադիրը՝ Ժանգ Յիմինգը, ստեղծել է կազմակերպությունը 2012 թվականին ու արդեն համարվում է Չինաստանի 9-րդ ամենահարուստմարդը՝ 162 մլդ դոլլար կարողությամբ 37տարեկան հասակւոմ:
2017 թվականին Bytedance ընկերությունը մոտ 1 միլիարդ դոլարով գնում է musical.ly-ի հավելվածը, իսկ 2018-ին musical.ly-ն ու TikTok-ը միավորվում են ու պաշտոնապես անվանվում՝ «Tik Tok — including musical.ly:
Նախկինում վիդեոների տևողությունը չէր կարող անցնել 8 վայրկյանը, իսկ այժմ այն կարող է տևել մինչև 1 րոպե:
Այստեղ չկա հեղինակային իրավունքի հարց, կա անթիվ երաժշտություն ու դուք հանգիստ կարող եք որպես մենակատար հանդես գալ ցանկացած մեկի երգերով ու նույնիսկ ստեղծել ձերը, որից մյուսները ևս կարող են օգտվել:
Հավելվածի թիրախային ու հիմնական լսարանը դպրոցականներն ու պատանիներն են: TikTok-ում յուրաքանչյուր օգտատեր կարող է բաժանորդագրվել մեկ ուրիշին և հավելվածի իր էջում տեսնել մյուսների տեղադրած վիդեոները:
Ինչպես Յութուբում,այնպես էլ այստեղ, կարող եք առանց հաշիվ բացելու տեսնել վիդեոներ ձեզ առաջարկվող տեսացանկով:
TikTok-ի ալգորիթմը թույլ է տալիս տեսնել ոչ միայն հայտնի ու շատ դիտված վիդեոները, այլ նաև նորեկների «առաջին քայլերը»: Եթե Դուք ինստագրամում, ֆեյսբուքում, կյանքում դեռ աստղ չեք, միգուցե այստեղ ձեր բախտը փորձե՞ք: Այնպես որ, աստղային կարիերայի շանսեր այստեղ բոլորի համար էլ կան:
Հավելվածը հարմար հարթակ է նաև գովազդի համար: Եթե ձեր բիզնեսը հարմար է TikTok-ի թիրախային լսարանին՝ դեռահասներին ներկայացնելուն և ունեք կրեատիվ ու տարբերվող մտքեր, ապա հանգիստ կարող եք համալրել միլիոնավար մարդկանց ցանկն ու միանալ այս հավելվածին: Սակայն հաշվի առեք, որ TikTok-ում դեռ չկա թիրախավորված գովազդի հնարավորություն:
Տեսնելով այն մեծ հետաքրքրությունը և զարգացումը, որ ապրում է հավելվածը, կարելի է ենթադրել միայն, որ մոտ ապագայում Tik-Tok-ը կփորձի նորանոր բնագավառներում հաստատել և ընդլայնել իր գործունեության ոլորտները՝ դեռահասների ժամանցային հավելվածից վերածվելով բիզնես գործիքի:
Discussion about this post