2006թ. հունիսի 15-ին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովն ընդունեց նոր՝ «Հայաստանի Հանրապետության պետական դրոշի մասին» օրենքը, այդուհետ հունիսի 15-ը համարվեց նաև ՀՀ դրոշի պետական օր: Հայաստանի դրոշը, զինանշանի և օրհներգի հետ, համարվում է ՀՀ պետական խորհրդանիշներից մեկը:
Հայաստանի դրոշն ընդունվել է 1990թ. օգոստոսի 24-ին, Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի կողմից: Այն չափերով և գույներով Հայաստանի առաջին հանրապետություն դրոշի կրկնությունն է:
ՀՀ դրոշը երեք հավասար հորիզոնական հավասարաչափ զոլերով ուղղանկյուն պաստառ է՝ լայնքի և երկայնքի 1։2 հարաբերակցությամբ, վերևում` կարմիր, մեջտեղում` կապույտ, ներքևում` նարնջագույն:
Կարմիրը խորհրդանշում է Հայկական լեռնաշխարհը, հայ ժողովրդի գոյության հարատև պայքարը:Կապույտը խորհրդանշում է խաղաղ երկնքի տակ ապրելու հայ ժողովրդի ձգտումը:Նարնջագույնը խորհրդանշում է հայ ժողովրդի ստեղծագործ տաղանդն ու աշխատասիրությունը»:
Discussion about this post