Այսօր լեգենդար շախմատիստ Տիգրան Պետրոսյանի ծննդյան օրն է:
Տիգրան Պետրոսյանը մեծ սեր է ունեցել երաժշտության նկատմամբ: Ամեն անգամ արտասահմանից վերադառնալիս` իր հետ բազմաթիվ ձայնասկավառակներ է բերել: Ի դեպ, հիանալի ձայն է ունեցել և նույնիսկ ցանկացել է օպերային երգիչ դառնալ:
Շատ է սիրել նաև հայկական երգեր: Սիրել է երգել «Այ վարդը», «Քարավանը» և այլն: Հատկանշական է, որ աշխարհաշուրջ ճամփորդությունների ժամանակ նրան ջերմորեն դիմավորել են տեղի հայերը:
Գրոսմայստեր Պաուլ Կերեսը, ով շատ հաճախ ուղեկցել է Տիգրանին, նկատել է, որ նա ամենուրեք մարդկանց հետ խոսում է առանց թարգմանչի: Երբ նույնը նկատել է Կյուրասաո փոքրիկ կղզում, որտեղ պետք է տեղի ունենար շախմատային մեծ մարտ, չի համբերել և հարցրել է. «Տիգրան, որտե՞ղ ես սովորել այդքան շատ լեզուներ»: «Ի՞նչ լեզուներ: Ես գիտեմ իմ մայրենին և մեկ էլ այն, որով խոսում եմ քեզ հետ: Պաուլ, նրանք հողմահար իմ հայրենակիցներն են, ցրված աշխարհով մեկ»:
Discussion about this post