YerevanStyle.com
  • Սկիզբ
  • Նորություններ
    • Հայաստան
    • Աշխարհ
  • Մշակույթ
    • Կրոն
    • Պատմություն
    • Փիլիսոփայություն
  • Ժամանց
    • Երաժշտություն
    • Հումոր
    • Նորաձևություն
    • Ֆիլմեր
    • Հետաքրքրաշարժ
  • Ապրելակերպ
    • Գիտություն և ՏՏ
    • Ընտանիք
    • Ճամփորդություն
    • Սպորտ
    • Նորաձևություն
    • Սնունդ
    • Դիզայն
  • Բիզնես
  • Հարցազրույց
  • Ընթերցարան
    • Հայ դասականներ
  • Արցախ
    • Պաշտոնական
    • Միջազգային մամուլ
    • Մեր տղաները
    • Տեսաշարեր
No Result
View All Result
  • Սկիզբ
  • Նորություններ
    • Հայաստան
    • Աշխարհ
  • Մշակույթ
    • Կրոն
    • Պատմություն
    • Փիլիսոփայություն
  • Ժամանց
    • Երաժշտություն
    • Հումոր
    • Նորաձևություն
    • Ֆիլմեր
    • Հետաքրքրաշարժ
  • Ապրելակերպ
    • Գիտություն և ՏՏ
    • Ընտանիք
    • Ճամփորդություն
    • Սպորտ
    • Նորաձևություն
    • Սնունդ
    • Դիզայն
  • Բիզնես
  • Հարցազրույց
  • Ընթերցարան
    • Հայ դասականներ
  • Արցախ
    • Պաշտոնական
    • Միջազգային մամուլ
    • Մեր տղաները
    • Տեսաշարեր
YerevanStyle.com
No Result
View All Result
Home Ապրելակերպ

Մեր կողքին ապրող մարդիկ. Բերդավանցի բանասեր-խոհարարը

Ռուզաննա Աղաբաբյան by Ռուզաննա Աղաբաբյան
Juneի 20, 2020թ.
in Ապրելակերպ, Հայաստան, Հարցազրույց
0
Մեր կողքին ապրող մարդիկ. Բերդավանցի բանասեր-խոհարարը
Share on FacebookShare on Twitter

 YerevanStyle.com- ը սկսում է հեղինակային նյութերի շարք, որի ընթացքում կանդրադառնա Հայաստանի, այժմ՝ մասնավորապես Տավուշի հին, գուցե արդեն շատերի համար մոռացված պատմամշակութային վայրերին, ավանդույթներին,մասնագիտություններին ու ճաշատեսակներին:Նպատակ ունենալով պահպանել հին ավանդույթներն ու սովորույթները ու նպաստել, որ  դրանք ոչ միայն չկորչեն մերօրյա արագ փոփոխվող պահանջների ու ժամանակի մեջ, այլև պահպանելով իրենց կերպն ու նշանակությունը ներկայացվեն նորովի, ինչը հնարավորություն կտա ավագ սերնդի տավուշեցիներին վերհիշել իրենց քաղցր մանկության գոնե մի պատառիկ, իսկ կրտսեր տավուշեցիներին կընձեռնի հրաշալի հնարավորություն իրենց բնօրրանը նորովի բացահայտելու, էլ ավելի արժևորելու ու աշխարհի ամեն անկյունում իրենց փոքրիկ հողակտորի մասին խոսելու ու հպարտանալու: Դե,իսկ անծանոթներին առիթ կտա Տավուշը բացահայտելու ու սիրելու:
Մեր զրուցակիցները կլինեն տավուշեցիները, ովքեր կօգնեն մեզ ստանալ հետաքրքիր ու յուրատեսակ հարցազրույցներ, համեմված միայն իրենց բնորոշ  զարմանահրաշ պատմություններով, նիստուկացով ու կոլորիտով:

Մեր առաջին զրուցակիցն է Գոհար Ասլիկյանը, ում հետ կապ հաստատեցինք առցանց եղանակով, որը բնավ չխոչընդոտեց զրույցի անմիջական ընթացքին:

Մասնագիտությամբ բանասեր, կրթության կառավարիչ եմ, ինչը ենթադրում է, որ պետք է այսօր դպրոցում աշխատեի, սակայն.

Ավարտել եմ ԵՊՀ-ն, մասնագիտությամբ բանասեր, կրթության կառավարիչ եմ, ինչը ենթադրում է, որ պետք է այսօր դպրոցում աշխատեի, քանի որ մագիստրատուրայում մասնագիտացա հենց դպրոցի տնօրենի կառավարման հմտությունների մեջ և ապագան այդպես էի պատկերացնում։ Սակայն հետո հասկացա, որ ես աշխատանք պետք է տանեմ ոչ թե ֆորմալ կրթական համակարգում, այլ՝ ոչ ֆորմալ կրթական համակարգում և սկսեցի աշխատել հասարակական ոլորտում, տարբեր միջազգային կազմակերպություններում, այդպիսով ապահովելով և՛անձնական աճս, և՛ փորձս փոխանակելով այլ՝ ինձանից երիտասարդ սերունդների հետ։

Միշտ ափսոսացել եմ, որ մեր դպրոցական, ուսանողական տարիներին տարածված չէին նմանատիպ կրթական, երիտասարդական ծրագրերը.

Իսկապես բազմաթիվ ծրագրերի եմ մասնակցել, որոնք տարբեր էին և բազմաբնույթ՝ կայուն զարգացման, քաղաքացիական կրթության, փոքրամասնությունների մասին, ներառական, գենդերային  և այլն։

Բայց միշտ ափսոսացել եմ, որ մեր դպրոցական, ուսանողական տարիներին տարածված չէին նմանատիպ կրթական, երիտասարդական ծրագրերը, և բացը լրացնելու համար վերջին տարիներին շատ-շատ եմ մասնակցել, որ հաշիվս կորցրել եմ։ Ինքս, կարևորելով քաղաքացիական կրթությունը, միշտ փորձել եմ տեղեկացված լինել, մասնակցել, և նոր գիտելիքներովս փորձի փոխանակում իրականացնել իմ համայնքի երիտասարդների համար։

Ես հարուստ եմ իմ գաղափարակից ընկերներով, ոչ ֆորմալ, քառակուսուց դուրս մտածելակերպով երիտասարդներով.

Այո՛, երբ հետադարձ հայացք եմ նետում հասկանում եմ, որ արդեն 10 տարի է ես այլ զբաղվածությանս հետ զուգահեռ, թե՛ հեռվից, և թե՛ մոտիկից աշխատել ու աշխատում եմ մեր դպրոցահասակ երեխաների և երիտասարդների հետ։ Իսկ վերջին ժամանակաշրջանում, հատկապես 2018-ի հեղափոխության ժամանակ և հետո, ինչպես ասում են, վայելում էի մեր ցանած սերմերի պտուղները․․․ես հպարտանում եմ մեր երիտասարդներով, նրանց գիտակցության բարձր մակարդակով ու ազատությամբ։ Մենք այդպիսին չէինք օրինակ 15 տարեկանում։ Չնայած, պետք է նշեմ, որ անտարբերությունը, ինչպես ամեն տեղ, այստեղ էլ կա, բայց երբ ինքդ օրինակ ես ծառայում, հավատում ես, որ գոնե մի հոգի կդառնա քեզ գաղափարակից: Ես հարուստ եմ իմ գաղափարակից ընկերներով, ոչ ֆորմալ, քառակուսուց դուրս մտածելակերպով երիտասարդներով:

Բոլոր ճանապարհները միշտ Բերդավան են բերում.
Ճիշտ է, ես ինձ գլոբալ քաղաքացի եմ համարում, այսինքն ոչ մի խնդիր չունեմ այլ երկրների, էթնիկ պատկանելիության մարդկանց, այլ կրոնների հետ, ցանկացած վայրում շատ արագ ադապտացվում եմ, բայց իմ սրտում միշտ “home, sweet home”-ը Բերդավանս է՝ ընտանիքս, տունս, մարդիկ, բնությունը, քարքարոտ փողոցները, գյուղամիջի կաղնին, Բերդը, Խեչը, գինին․․․ու բոլոր ճանապարհները միշտ Բերդավան են բերում։
Ի միջի այլոց, չնայած երիտասարդներից շատերն են գնում անվերադարձ, բայց բոլորն էլ միշտ պատեհ առիթ են փնտրում, որ գոնե մեկ օրով ետ գան իրենց տաքուկ անկյունը։ Բերդավանը իսկապես ձգող ուժ ունի։  

Երազանքիս մի կտորը դարձավ իրականություն.

Սկսեմ նրանից, որ ամբողջ կյանքում ունեցել եմ թաքուն երազանք՝ դառնալ հայտնի խոհարար, բայց ինչպես հաճախ է լինում, երբ մասնագիտական կողմնորոշում չես ստանում, կամ հետևում ես հանրության կարծրացած օրենքներին, հայտնվում ես համալսարաններում։ Այսօրվա դպրոցականները ունեն նաև այդ առավելությունը՝ լի ընտրության հնարավորություններ, մասնագիտական կողմնորոշման դասընթացներ և այլն։ Եվ ես խոհարար եմ միայն իմ ընտանիքի անդամների, ընկերների, հարազատների համար։

Բայց, երբ սկսվեց այս պարտադրաբար և անսպասելի ինքանմեկուսացումը, քույրս և եղբայրս գյուղում էին, ու եղբայրս միտքը տվեց, ասելով՝ արի, քո երազանքից մի կտորն իրականացնենք, հոլովակներ նկարահանենք (դե քանի որ տիրապետում է բոլոր տեխնիկական աշխատանքներին)։ Այդպես հավանություն տալով, իհարկե նաև խիստ կասկածներով՝ արդյո՞ք կստացվի, մարդիկ կընդունե՞ն, հետաքրքիր կլինի՞ և այլն, սկսեցինք մեր աշխատանքները։

Ի ուրախություն ինձ, մարդիկ իսկապես սիրեցին, սկսեցին քաջալերել, և ամեն շաբաթ հարցնում են՝ հաջորդը ի՞նչ է, հաճախ նաև առաջարկներ են անում։

Նախաձեռնության նպատակը սկզբում մարդկանց հիշեցնելն էր, թե ինչ ճաշատեսակներ ունենք մենք Բերդավանում, նաև Տավուշում.

Բաղադրատոմսերը հատուկ չեմ սովորել, քանի որ միշտ սիրել եմ ուսումնասիրել և տիրապետել խոհանոցի գաղտնիքներին, բայց կողքից մայրիկի օգնությանն եմ միշտ դիմում, ինչը որ բերդավանյան ձևով չեմ հիշում։ Ասում են, որ իմ մայրական տատիկի հմտություններն են փոխանցվել ինձ։

Նախաձեռնության նպատակը սկզբում մարդկանց հիշեցնելն էր, թե ինչ ճաշատեսակներ ունենք մենք Բերդավանում, նաև Տավուշում, բայց ես միշտ պատրաստում եմ բերդավանյան ձևով։ Ասեմ ձեզ, որ նույնիսկ հարևան գյուղերում ցանկացած բաղադրատոմսի մեջ կարող եք տարբերություններ գտնել, սակայն բոլորն էլ մերն են՝ տավուշյան և վերջիվերջո՝ հայկական։ Հիմա ուզում ենք նախաձեռնությունը դարձնել ծրագիր, համագործացություն ենք փնտրում, արդեն դիմել ենք մի քանի ծրագրերի, տեսնենք, թե ինչ կստացվի։

Այնպես որ, առաջիկայում հույս ունեմ նոր ծրագրերով հանդես գալ։

Մեզ տրամադրվեց եթեր.

Տավուշ հեռուստաընկերությունն էլ, ինչպես գիտեք, այս ամիսների ընթացքում վերաբացվեց և մեր լավ բարեկամ պարոն Նիկոլայ Գրիգորյանը, տեսնելով, որ սկսել ենք նմանօրինակ նախաձեռնություն, առաջարկեց տրամադրել եթեր մեր հոլովակների համար։ Իհարկե, մեծ ուրախությամբ համաձայնվեցի, քանի որ ողջ մարզը հնարավորություն ունի տեսնելու, վերհիշելու և վերապրելու մանկության համն ու հոտը։

Եթերից հետո արձագանքները իսկապես շատ ոգևորող էին և պարտավորեցնող, պետք է անընդհատ աշխատեմ, կատարելագործեմ և միշտ նորովի հանդես գամ։ Ես ուրախանում եմ, որ մարդկանց կարողանում եմ շատ քիչ, թեկուզ մի քանի րոպեով վերադարձնել մանկության գիրկը,  մեր սարերը, երբ տատիկի գոգնոցի գրպանի մեկ կոնֆետը մի ողջ աշխարհ էր թվում։

Ես ուղղակի սիրում եմ Տավուշը, ինչպես սովորական տավուշեցի.

Իսկ, թե ի՞նչ է Տավուշն ինձ համար, կպատասխանեմ շատ կարճ մի նախադասություն, ինչպես իմ շատ սիրելի  Բագրատ Սրբազանն է ասում՝ Հայաստանը հրաշալի է, Տավուշը՝ բացառիկ:
Ես ուղղակի սիրում եմ Տավուշը, ինչպես սովորական տավուշեցի։

Ամփոփելով խոսքս՝ շնորհակալ եմ նման բովանդակալից զրույցի համար։ Իմ միակ ցանկությունը և երազանքն է, որ մեր Երկիր մոլորակը հեռու լինի  աղետներից, մարդկանց տեսնել առողջ և երկինքը տեսնել առանց կրակոցների։
Ուզում եմ մեր երիտասարդներին միշտ պայքարելիս տեսնել, որ ձգտեն, հասնեն, թեկուզ պարտվեն, բայց նորից ոտքի կանգնեն և միշտ առաջ  շարժվեն։

Եվ միշտ եկեք մտածենք՝ Եթե ոչ ես, ապա՝ ո՞վ, եթե ոչ հիմա, ապա՝ ե՞րբ:

ՀԳ. Իսկ հաջորդ մեր զրույցների ժամանակ կբացահայտենք ու Ձեզ կներկայացնենք տավուշյան հետաքրքիր ու շատ համեղ ուտեստներից մեկը: Հետևեք մեր զրույցներին, և՛ Դուք էլ մասը դարձեք դրանց: Ճանաչեք Տավուշը իր յուրահատուկ ու բացառիկ կոլորիտով ու ճաշատեսակներով ևս, որոնք ինչու չէ կդառնան նաև ընտանեկան Ձեր սեղանի պարտադիր ճաշատեսակներից:

 

Share432TweetShare
Previous Post

Այսօր լեգենդար շախմատիստ Տիգրան Պետրոսյանի ծննդյան օրն է

Next Post

Լուսնի վրա ձեր քաշը կկազմի իրական քաշի 16.5%-ը միայն. Հետաքրքիր փաստեր Լուսնի մասին

Ռուզաննա Աղաբաբյան

Ռուզաննա Աղաբաբյան

Ծնվել եմ 1993 թվականի հոկտեմբերի 13-ին, Տավուշի մարզի Կողբ գյուղում: Ավարտել եմ ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի Մանկավարժության և հոգեբանության բաժինը, ինչպես նաև ՀՊՄՀ-ի սոցիալական մանկավարժության բաժինը՝ որպես մագիստրոս: Աշխատում եմ «Հույսի կամուրջ» ՀԿ-ի Նոյեմբերյանի մասնաճյուղում՝ որպես սոցիալական մանկավարժ: Սիրում եմ ստեղծագործել:

Related Posts

Ժամանակն է, որ ԱՄՆ-ն 1915-1923 թվականներին հայերի սիստեմատիկ սպանություններն անվանի որպես ցեղասպանություն. Newsweek
Աշխարհ

Ժամանակն է, որ ԱՄՆ-ն 1915-1923 թվականներին հայերի սիստեմատիկ սպանություններն անվանի որպես ցեղասպանություն. Newsweek

9 April 2021
4
Ինքնաթիռը դատարկ էր․ գերիների վերադարձը դարձյալ հետաձգվեց
Արցախյան

Ինքնաթիռը դատարկ էր․ գերիների վերադարձը դարձյալ հետաձգվեց

9 April 2021
4
Ծանրորդ Կարեն Ավագյանը դարձավ Եվրոպայի չեմպիոն, Անդրանիկ Կարապետյանը երրորդն է
Աշխարհ

Ծանրորդ Կարեն Ավագյանը դարձավ Եվրոպայի չեմպիոն, Անդրանիկ Կարապետյանը երրորդն է

9 April 2021
2
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը «պատմություն է կերտում»
Հայաստան

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը «պատմություն է կերտում»

9 April 2021
1
Մեզ ոչինչ չի հաղթի
Արցախյան

Մեզ ոչինչ չի հաղթի

8 November 2020
53
Առաջարկում եմ, որ Իսրայելն իր մարդասիրական օգնությունն ուղարկի վարձկաններին և ահաբեկիչներին՝ որպես իր գործունեության տրամաբանական շարունակություն. վարչապետը՝ The Jerusalem Post-ին
Աշխարհ

Առաջարկում եմ, որ Իսրայելն իր մարդասիրական օգնությունն ուղարկի վարձկաններին և ահաբեկիչներին՝ որպես իր գործունեության տրամաբանական շարունակություն. վարչապետը՝ The Jerusalem Post-ին

7 November 2020
38
Load More
Next Post
Լուսնի վրա ձեր քաշը կկազմի իրական քաշի 16.5%-ը միայն. Հետաքրքիր փաստեր Լուսնի մասին

Լուսնի վրա ձեր քաշը կկազմի իրական քաշի 16.5%-ը միայն. Հետաքրքիր փաստեր Լուսնի մասին

«Խավարից այն կողմ». գեղարվեստական պատում կյանքի, սիրո և լույսի կարևորության մասին

«Խավարից այն կողմ». գեղարվեստական պատում կյանքի, սիրո և լույսի կարևորության մասին

Discussion about this post

Categories

  • Events (4)
  • Yerevan Style (11)
  • Ապրելակերպ (460)
    • Գիտություն և ՏՏ (100)
    • Նորաձևություն (37)
    • Սնունդ (53)
    • Սպորտ (55)
  • Արցախյան (68)
    • Մեր տղաները (17)
    • Միջազգային մամուլ (25)
    • Պաշտոնական (20)
    • Տեսաշարեր (29)
  • Բիզնես (94)
  • Դիզայն (46)
  • Ընթերցարան (143)
    • Բանաստեղծություններ (66)
    • Հայ դասականներ (28)
  • Ընտանիք (86)
  • Ժամանց (333)
    • Երաժշտություն (39)
    • Հետաքրքրաշարժ (154)
    • Հումոր (21)
    • Ճամփորդություն (62)
    • Ֆիլմեր (63)
  • Հայ հերոսներ (3)
  • Հարցազրույց (37)
  • Մշակույթ (143)
    • Գրականություն (23)
    • Կրոն (10)
    • Պատմություն (40)
    • Փիլիսոփայություն (37)
  • Նորություններ (208)
    • Աշխարհ (102)
    • Հայաստան (116)

2020 © Yerevanstyle.com – Հեղինակային և հարակից իրավունքները պաշտպանված են:
Հետադարձ կապի համար՝ [email protected]

No Result
View All Result
  • Սկիզբ
  • Նորություններ
    • Հայաստան
    • Աշխարհ
  • Մշակույթ
    • Կրոն
    • Պատմություն
    • Փիլիսոփայություն
  • Ժամանց
    • Երաժշտություն
    • Հումոր
    • Նորաձևություն
    • Ֆիլմեր
    • Հետաքրքրաշարժ
  • Ապրելակերպ
    • Գիտություն և ՏՏ
    • Ընտանիք
    • Ճամփորդություն
    • Սպորտ
    • Նորաձևություն
    • Սնունդ
    • Դիզայն
  • Բիզնես
  • Հարցազրույց
  • Ընթերցարան
    • Հայ դասականներ
  • Արցախ
    • Պաշտոնական
    • Միջազգային մամուլ
    • Մեր տղաները
    • Տեսաշարեր

2020 © YEREVANSTYLE.COM - ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԵՒ ՀԱՐԱԿԻՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՊԱՇՏՊԱՆՎԱԾ ԵՆ

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms below to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In