Այսօր մեր կյանքը դժվար է պատկերացնել առանց ինֆորմացիայի և լրատվության մեծ հոսքի: Վաղ առավոտից մինչ ուշ գիշեր մենք լրատվական «ռմբակոծության» մեջ ենք՝ նկարներ, հոդվածներ, տեսանյութեր, որոնցից յուրաքանչյուրը փորձում է մեզ հրամցնել իր պարունակությունն ու պատմությունը:
Ցավոք, այս լրատվական գերհագեցած ժամանակաշրջանում քիչ չեն նաև ապատեղեկատվությունները, ֆեյք լուրերն ու շինծու նորությունները: Ինչո՞ւ են մարդիկ դիմում այդ քայլին, ինչո՞ւ են ներկայացնում իրականությանը չհամապատասխանող նորություններ: Ոմանց շարժառիթը քաղաքական է, ոմանցը՝ պարզագույն PR կամ ցանկացած տարբերակով գումար աշխատելու հնարավորություն: Չէ՞ որ որքան «էքսքլյուզիվ նորություն» կամ «ապշելու բան» տեղադրեն համացանցում, այնքան դիտողները շատ կլինեն, գովազդից եկող գումարները՝ աճող երկրաչափական պրոգրեսիայով:
Կարդա այս մի քանի խորհուրդը և թույլ մի տուր որևէ կայքի կամ օգտատիրոջ հիմարացնել քեզ:
- Ստուգեք աղբյուրը
Նայիր կայքը, որտեղ գրված է տվյալ նյութը: Այն քեզ իրակա՞ն է թվում, ինչ մեկնաբանություններ կան գրված նյութի տակ: Այդ մասին կա՞ գրված որևէ այլ տեղ ևս: Ի՞նչ նկարներ են օգտագործված նյութի մեջ: Եթե դուք համոզված չեք, որ կարդում եք իրական լրատվական կայքի նյութ, փորձեք գտնել «Մեր մասին» բաժինն ու ընթերցել այն: Զգուշացեք նաև այն լուրերից, որոնք ընթերցում եք ամենատարբեր՝ անդեմ և անանուն օգտատերերից կամ խմբերում:
- Զգուշացեք կեղծ լուսանկարներից
Շատ կեղծ լրատվականներ օգտագործում են իրենց պատմության մեջ Ֆոտոշոփ արված լուսանկարներ, կամ այնպիսիք, որ որևէ կապ չունեն տվյալ նյութի հետ, վերցված են որևէ այլ կայքից կամ հին լրատվությունից: Ուշադիր նայեք լուսանկարներին, օգտագործեք Գուգլի Reverse նկարի փնտրման գործիքը: Դա ցույց կտա Ձեզ նույն նկարը, եթե այն օգտագործվել է այլ համատեքստերում ևս:
3. Ստուգեք պատմությունն այլ վայրերում
Նայեք, թե արդյոք Ձեր կարդացած պատմությունը կամ լրատվությունը կա՞ ուրիշ լրատվականներում ևս, որոնց գիտեք և վստահում եք: Եթե դուք գտնեք դա շատ ուրիշ կայքերում, ուրեմն, հավանաբար, դա կեղծ չէ: Հիշեք մի կարևոր բան. հնարավոր չէ լսել որևէ ցնցող պատմություն կամ հայտարարություն, աշխարհի պատմությունը շուռ տվող որևէ իրադարձության հրապարակում միայն մեկ կայքից:
- Փնտրեք այլ նշաններ
Կան ուրիշ տեխնիկական հնարքներ, որոնք կեղծ լրատվականներն են օգտագործում: Դրանք են, օրինակ՝ բոլոր տառերը ՄԵԾԱՏԱՌԵՐՈՎ գրելը, ու բազմաթիվ գովազդներ, որոնք հայտնվում են երբ դուք սեղմում եք հղման վրա: Մինչ նյութի ընթերցումը մի քանի գովազդային պատուհաններ փակելը ևս ցույց է տալիս, որ տվյալ կայքի համար առաջնայինը ոչ թե Ձեզ լրատվություն հասցնելն է, այլ գովազդը: Խուսափեք այնպիսի վերնագրերից, ինչպիսիք են՝ «Միայն թե իմանաք…», «Ցնցող է…», «Ոչ ոք չէր կարող պատկերացնել…»:
Ուշադիր ընթերցեք նորությունները, մի՛ շտապեք կիսվել առաջին իսկ պատահած նյութով, և եղեք համբերատար: Թույլ մի՛ տվեք հիմարացնել Ձեզ:
Discussion about this post