Ներս են մտնում երկու աղջիկ, պատվիրում են երկու գավաթ սուրճ, խմում և վճարում երկուսի համար:
Ներս են մտնում երեք փաստաբան: Պատվիրում են յոթ գավաթ սուրճ` «Երեքը մենք կխմենք տեղում, իսկ չորսը` օդում կախեք»: Խմում են իրենց սուրճը, վճարում և հեռանում:
Ես հարցնում եմ ընկերոջս․ «Ի՞նչ է նշանակում օդում կախված սուրճ»։ Նա պատասխանում է․ «Սպասիր»:
Դռները բաց էին, ես նայում էի արևոտ հրապարակին, մեկ էլ հանկարծակի ինչ-որ շողք հայտնվեց, որը մոտենում էր մուտքի դռներին։ Երբ նա արդեն դռան մոտ էր, ես տեսա, որ դա ինչ-որ աղքատ մարդ է։ Խեղճը նայեց սրճարանին և հարցրեց․ «Ունե՞ք օդում կախված սուրճ»։
Նեապոլում այս տարօրինակ սովորույթը դեռ հաշվի են առնում որոշ տեղական սրճարանների սեփականատերերը: Հաշվի առնելով սուրճի բավական մատչելի գինը բարերում, հաճախորդները շատ հաճախ գրպաններից հանում են մանր գումարը և պատվիրում են երկու գավաթ սուրճ` խմելով միայն մեկը: Իսկ այդ ընթացքում բարմենն իր գրատախտակին գրառում է մեկ անվճար սուրճ` պատահական ներս մտնող աղքատի համար:
Discussion about this post