?Եթե ուզում ես երջանիկ լինել, գտի’ր մարդկանց, որոնց հետ դու քեզ լավ կզգաս և’ ճոխ սեղանի շուրջ, և’ բնության մեջ` մի քարի վրա նստած:
?Եթե ուզում ես երջանիկ լինել, արա’ այն, ինչ ուզում ես, բայց հիշի’ր որ դու բոլորից մեկն ես, և սերը թող լինի քո արարքների ակունքը:
?Եթե ուզում ես երջանիկ լինել, բացի’ր քո սրտի ու մտքի սահմանները, մի’ բանտարկի’ր քեզ եսակենտրոնության ճահճում…Կարողացիր լսել, ներել, մեկ հատիկ բառով մխիթարել:
?Եթե ուզում ես երջանիկ լինել, քեզնից հեռացրո’ւ նեղմիտ, բանսարկու, շահամոլ, աշխարհի դեմ անընդհատ կռիվ տվող մարդկանց… կյանքը շատ կարճ է` անընդհատ մարդու վերադաստիարակությամբ զբաղվելու համար:
?Եթե ուզում ես երջանիկ լինել, վայելի’ր այն սովորական, հասարակ ճոխությունները, որոնք քեզ տրված են, այլապես ավելին գտնելու ճանապարհին ագահությունը կարող է խլել դրանք քեզնից:
?Եթե ուզում ես երջանիկ լինել, պարզապես երջանի եղիր ու խոսի’ր քո երջանկության մասին լուռ կամ բարձրաձայն, որ տիեզերքը ցնծա լավի ու բարու գոյությունից:
Discussion about this post