YerevanStyle.com
  • Սկիզբ
  • Նորություններ
    • Հայաստան
    • Աշխարհ
  • Մշակույթ
    • Կրոն
    • Պատմություն
    • Փիլիսոփայություն
  • Ժամանց
    • Երաժշտություն
    • Հումոր
    • Նորաձևություն
    • Ֆիլմեր
    • Հետաքրքրաշարժ
  • Ապրելակերպ
    • Գիտություն և ՏՏ
    • Ընտանիք
    • Ճամփորդություն
    • Սպորտ
    • Նորաձևություն
    • Սնունդ
    • Դիզայն
  • Բիզնես
  • Հարցազրույց
  • Ընթերցարան
    • Հայ դասականներ
  • Արցախ
    • Պաշտոնական
    • Միջազգային մամուլ
    • Մեր տղաները
    • Տեսաշարեր
No Result
View All Result
  • Սկիզբ
  • Նորություններ
    • Հայաստան
    • Աշխարհ
  • Մշակույթ
    • Կրոն
    • Պատմություն
    • Փիլիսոփայություն
  • Ժամանց
    • Երաժշտություն
    • Հումոր
    • Նորաձևություն
    • Ֆիլմեր
    • Հետաքրքրաշարժ
  • Ապրելակերպ
    • Գիտություն և ՏՏ
    • Ընտանիք
    • Ճամփորդություն
    • Սպորտ
    • Նորաձևություն
    • Սնունդ
    • Դիզայն
  • Բիզնես
  • Հարցազրույց
  • Ընթերցարան
    • Հայ դասականներ
  • Արցախ
    • Պաշտոնական
    • Միջազգային մամուլ
    • Մեր տղաները
    • Տեսաշարեր
YerevanStyle.com
No Result
View All Result
Home Նորություններ Հայաստան

Որոշեցի ինքս հալվա պատրաստել և այդպիսով, նաև տատիկիս կարոտն առնել…

Ռուզաննա Աղաբաբյան by Ռուզաննա Աղաբաբյան
Juneի 30, 2020թ.
in Հայաստան, Հարցազրույց
0
Որոշեցի ինքս հալվա պատրաստել և այդպիսով, նաև տատիկիս կարոտն առնել…
Share on FacebookShare on Twitter

Այս անգամ YerevanStyle.com- ի զրուցակիցն է Արև Բալդրյանը,  ում հետ կապ հաստատեցինք առցանց եղանակով, որը բնավ չխոչընդոտեց զրույցի անմիջական ու «արևային» ընթացքին: Նա ևս կիսվեց մեզ հետ հաջողության իր սեփական բանաձևով:

Հայրական արմատներով Տավուշից եմ, մայրական կողմից էլ՝ Սյունիքից.

Հայրական արմատներով Տավուշից եմ, մայրական կողմից էլ՝ Սյունիքից: Կարծում եմ երկու կողմին էլ բնորոշ հատկանիշներ և բնավորության գծեր ունեմ: Ծնվել և ապրում եմ իմ սիրելի Երևանում:

Առհասարակ, բնույթով պրպտող, սովորող տեսակ եմ.

 Մասնագիտությամբ ինժեներ-հիդրոտեխնիկ եմ, մոտ 8 տարի աշխատել եմ այդ բնագավառում: Հետո հայտնվեցի հրատարակչության և տպագրության զարմանահրաշ աշխարհում, երկար տարիներ աշխատելով՝ այնտեղ էլ բազմաթիվ նոր հմտություններ ձեռք բերեցի: Առհասարակ, բնույթով պրպտող, սովորող տեսակ եմ: Արդեն մեկ տարի է զբաղվում եմ հալվայի արտադրությամբ:

Որոշեցի ինքս հալվա պատրաստել և այդպիսով, նաև տատիկիս կարոտն առնել…

Որպես անհատ ձեռնարկատեր, Հայկական Ավանդական Հալվա – ԱՐԵՎ ապրանքանիշը ստեղծել եմ անցյալ տարի՝ 2019-ին:

Գաղափարը շատ անսպասելի ծնվեց: Իմ շատ լավ ընկերներից մեկը, ով նաև՝ բիզնես-փորձագետ է, վերջին տարիներին անընդհատ հորդորում էր՝ մտածել իմ սեփական բիզնեսը ստեղծելու մասին, ասում էր, որ ես ունեմ այդ ներուժն ու հմտությունները, որ կարող եմ ստեղծել  յուրօրինակ որևէ բան: Տևական ժամանակ նրա հետ զանազան մտքեր էի քննարկում, բայց կարծես նրա հավանությանը չէին արժանանում:

Մի օր էլ, մայրիկիս հետ զրուցելիս, ասացի, որ տատիկի պատրաստած հալվան շատ եմ կարոտում (նա արդեն 12 տարի է չկա…): Որոշեցի ինքս հալվա պատրաստել և այդպիսով, նաև տատիկիս կարոտն առնել… Հիշելով նրա ամեն քայլը, ինչպես էր պատրաստում, գործի անցա: Պատրաստման ողջ ընթացքում տատիկս աչքերիս առաջ էր, կարծես հետևում էր քայլերիս, ժպտում: Կարծես հենց այդ օրն էլ նրա օրհնությունը ստացա… Խորհրդատու ընկերս՝ համտեսելով հալվան, միանգամից մեծ ոգևորությամբ ասաց, որ հենց սա՛ է այն, ինչի մասին այդքան ասում էր:  Խորհուրդ տվեց հենց այդ ուղղությամբ էլ մտածել: Մի քանի օր ու գիշեր մտածում էի, չէի քնում, անվերջ փորձեր էի անում, պրպտում:Նախապատրաստական փուլը ամիսներ տևեց, մինչև ստացա ցանկալի արդյունքը: Ի վերջո, գտա մատուցման հարմար ու գեղեցիկ տարբերակ: Մանրամասն մտածել ու աշխատել եմ յուրաքանչյուր դետալի, ապրանքանշանի, անվան, մատուցման տարբերակների վրա: Դեռ շարունակում եմ աշխատել, կատարելագործել, ամեն ինչ դեռ նոր է սկսվում…

Հալվան հիմա իմ թուլությունն է, իմ տարերքը, իմ էներգիան…

Ինչո՞ւ  հենց  ԱՐԵՎ…

Ի սկզբանե մտածում էի հենց տատիկիս անունով կոչել՝ Սիրանույշ: Բայց բիզնեսում կան կանոններ, որոնց պետք է հետևել, անվան հնչեղությունը, նաև համապատասխանելիությունն ապրանքին շատ կարևոր է: Մինչ մտածում էի անվան ուղղությամբ, շատերից էի լսում, որ իմ պատրաստած հալվան ուտելիս յուրահատուկ  ջերմություն են զգում: Այստեղից էլ եկավ միտքը, իսկ ինչու՞ ոչ՝ հենց ԱՐԵՎ, տատիկս էլ բնույթով շատ ջերմ ու լուսավոր կին էր՝ արևի նման, վստահ եմ, նա էլ է համաձայն անվան ընտրությանը:

Հալվա պատրաստելու բաղադրատոմսը սովորել եմ հենց Սիրանույշ տատիցս…

Հետաքրքիր է, որ նրա լինելիության տարիներին երբևէ չեմ փորձել պատրաստել, թեպետ միշտ հետևել եմ ընթացքին: Երևի մտածում էի, որ նա հավերժ է ապրելու ու միշտ ըմբոշխնելու եմ նրա անմահական հալվան…

Առայժմ վաճառքն իրականացնում ենք միայն ներքին շուկայում…

Առայժմ վաճառքն իրականացնում ենք միայն ներքին շուկայում, Երևանի որոշ վաճառակետերում, հիմա աշխատում եմ այդ ուղղությամբ, բանակցություններ, քննարկումներ, որպեսզի ընդլայնենք վաճառքի ցանցը: Վաճառքը կազմակերպելու առաջարկ է եղել Գյումրիից, վերջերս, նաև՝ Արցախից: Այդ ուղղությամբ անպայման կմտածենք արտակարգ դրության ավարտից հետո: Այս պահին ամեն ինչ անում ենք սահմանված կանոններին համապատասխան:

Արտերկիր միայն անհատների միջոցով է եղել արտահանումը, այսինքն, որպես հայկական քաղցրավենիք նվեր են տարել (Ռուսաստան, Եվրոպա, Կանադա): Իսկ լայն սպառման շուկա դուրս գալու համար մեծ և լուրջ ներդրումներ են պետք, կարծում եմ, ժամանակի ընթացքում դրան էլ կհասնենք:

Գործունության ընթացքում հանդիպած դժվարությունների և հաջողությունների մասին կասեմ.

Մեր օրերում որևէ նոր գործ նախաձեռնելն առանց դժվարությունների անհնար է պատկերացնել: Բայց ես երբևէ չեմ ընկճվել, չեմ վախեցել, միշտ փորձել եմ գտնել լուծման հնարավոր տարբերակներ, խորհուրդ եմ հարցրել գիտակ մարդկանցից: Վստահորեն թակել եմ ցանկացած դուռ՝ պատրաստ լինելով նաև մերժումների: Թեպետ, մինչ այժմ, որևէ լուրջ մերժում չեմ ստացել: Փառք Աստծո, ունեմ նաև ընկերներ ու բարեկամներ, ովքեր ցանկացած պարագայում միշտ կողքիս են, պատրաստ օգնելու ինձ:

Ոգեշնչման աղբյուրներս՝

Արդեն ասացի, տատիկս էր, նրա հանդեպ ունեցած կարոտս, և այն ընկերս, որ ինձ խորհուրդ տվեց հենց այս ուղղությամբ մտածել: Շնորհակալ եմ երկուսին էլ… Իսկ հիմա, ամեն օր ինձ ոգեշնչում են բոլոր հաճախորդներս (գնորդներս, պատվիրատուներս), ովքեր անպայմանորեն հղում են իրենց ջերմ խոսքերը, կարծիքները: Նրանցից յուրաքանչյուրի խոսքը ոգեշնչման մի նոր աղբյուր է, մի նոր գաղափարի սկիզբ…

«Հաջողության իմ բանաձևն է».

Այս ամբողջի նախաձեռնությունն ու իրագործումը սկսելն արդեն իսկ հաջողություն է: Հաջողություն է իմ յուրաքանչյուր հաճախորդի գոհունակությունը:

«Հաջողության բանաձևը» ցանկացած գործում և նախաձեռնության մեջ ազնիվ լինելն է, սիրով ու նվիրումով աշխատելը, հավատն ու ձգտումն է գեղեցիկն ու օգտակարն արարելու…

Առհասարակ, կարգախոս, որպես այդպիսին չեմ առանձնացնում, բայց…

Առհասարակ,կարգախոս, որպես այդպիսին չեմ առանձնացնում, կյանքի ամեն իրավիճակ թելադրում է իր ասելիքը: Բայց կա մի բան, որ բոլոր պարագաներում ասում եմ. «Լինել ազնիվ և ամեն ինչ անել սիրով»:

Իմ գործունեության ընթացքում և ընդհանրապես կյանքում հանդիպող դժվարություններն ընդունում եք որպես…

Յուրաքանչյուր դժվարություն ընդունում եմ որպես փորձություն, իսկ յուրաքանչյուր փորձության հաղթահարում մի նոր աստիճան է դեպի վերելք: Այսպիսի ճանապարհը միայն կոփում է, ուժեղ դարձնում: Միայն պետք է հավատալ… Հավատը զորավոր է:  Աստծո ուժը միշտ զգում եմ, նա միշտ ձեռքս բռնում է…

«Հալվա, հալվա ասելով բերանդ չի քաղցրանա…».

Այսպիսի արևելյան ասացվածք կա, որ հաճախ է կիրառվում: Այսինքն պետք է գործել, ոչ թե միայն խոսել կամ տեղում դոփել: Ամեն ոք ինքը պետք է իր մեջ գտնի այդ ուժը, ստիպելով կամ ուրիշների հորդորներով չես կարող ոչինչ ստեղծել, եթե ինքդ չունես ցանկություն: Մի քանի տարի առաջ, ես ինքս էլ չէի կարող պատկերացնել, որ կարող եմ սեփական բիզնես հիմնել: Պետք է պահը հասունանա, գաղափարապես ինքդ պատրաստ լինես դրան, պետք է չվախենալ խոչընդոտներից, հավատալ սեփական ուժերին, շուրջդ հավաքել գաղափարակից մարդկանց: Պետք է դիմել համապատասխան մասնագետների, ընտրել բանիմաց և փորձառու բիզնես-խորհրդատուների, որոնք կարող են ճիշտ ուղղորդել, բիզնեսի հիմքը պետք է խելացի ու գրագետ դրվի: Ամեն ինչ հենց այդտեղից է սկսվում…

Լա՛վ է լինելու. ես տեսնում եմ լույսը…

Ապագայի մասին խոսել չեմ սիրում, բայց կան նպատակներ, որոնց հասնելու համար գործում եմ այսօր, առաջին հերթին կրթվում եմ: Լա՛վ է լինելու, ես տեսնում եմ լույսը…

… Իսկ վերջում՝

Ուզում եմ քեզ շնորհակալություն հայտնել, Ռուզաննա ջան, այսչափ բովանդակալից ու հետաքրքիր հարցազրույցի համար: Ձեր կայքին և քո նախաձեռնություններին հաջողություն եմ մաղթում:

Share165TweetShare
Previous Post

Որոշումներ կայացնելու քառակուսի։ Դուք շատ արագ կհասկանաք՝ ինչպես ճիշտ որոշումեր կայացնել։

Next Post

Հերման Հեսսե. փիլիսոփայական վեպերի առաջամարտիկը

Ռուզաննա Աղաբաբյան

Ռուզաննա Աղաբաբյան

Ծնվել եմ 1993 թվականի հոկտեմբերի 13-ին, Տավուշի մարզի Կողբ գյուղում: Ավարտել եմ ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի Մանկավարժության և հոգեբանության բաժինը, ինչպես նաև ՀՊՄՀ-ի սոցիալական մանկավարժության բաժինը՝ որպես մագիստրոս: Աշխատում եմ «Հույսի կամուրջ» ՀԿ-ի Նոյեմբերյանի մասնաճյուղում՝ որպես սոցիալական մանկավարժ: Սիրում եմ ստեղծագործել:

Related Posts

Ժամանակն է, որ ԱՄՆ-ն 1915-1923 թվականներին հայերի սիստեմատիկ սպանություններն անվանի որպես ցեղասպանություն. Newsweek
Աշխարհ

Ժամանակն է, որ ԱՄՆ-ն 1915-1923 թվականներին հայերի սիստեմատիկ սպանություններն անվանի որպես ցեղասպանություն. Newsweek

9 April 2021
149
Ինքնաթիռը դատարկ էր․ գերիների վերադարձը դարձյալ հետաձգվեց
Արցախյան

Ինքնաթիռը դատարկ էր․ գերիների վերադարձը դարձյալ հետաձգվեց

9 April 2021
151
Ծանրորդ Կարեն Ավագյանը դարձավ Եվրոպայի չեմպիոն, Անդրանիկ Կարապետյանը երրորդն է
Աշխարհ

Ծանրորդ Կարեն Ավագյանը դարձավ Եվրոպայի չեմպիոն, Անդրանիկ Կարապետյանը երրորդն է

9 April 2021
155
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը «պատմություն է կերտում»
Հայաստան

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը «պատմություն է կերտում»

9 April 2021
138
Մեզ ոչինչ չի հաղթի
Արցախյան

Մեզ ոչինչ չի հաղթի

8 November 2020
206
Առաջարկում եմ, որ Իսրայելն իր մարդասիրական օգնությունն ուղարկի վարձկաններին և ահաբեկիչներին՝ որպես իր գործունեության տրամաբանական շարունակություն. վարչապետը՝ The Jerusalem Post-ին
Աշխարհ

Առաջարկում եմ, որ Իսրայելն իր մարդասիրական օգնությունն ուղարկի վարձկաններին և ահաբեկիչներին՝ որպես իր գործունեության տրամաբանական շարունակություն. վարչապետը՝ The Jerusalem Post-ին

7 November 2020
107
Load More
Next Post
Հերման Հեսսե. փիլիսոփայական վեպերի առաջամարտիկը

Հերման Հեսսե. փիլիսոփայական վեպերի առաջամարտիկը

10 քայլ՝ ավելի հետաքրքիր դառնալու համար

10 քայլ՝ ավելի հետաքրքիր դառնալու համար

Discussion about this post

Categories

  • Events (4)
  • Yerevan Style (11)
  • Ապրելակերպ (460)
    • Գիտություն և ՏՏ (100)
    • Նորաձևություն (37)
    • Սնունդ (53)
    • Սպորտ (55)
  • Արցախյան (68)
    • Մեր տղաները (17)
    • Միջազգային մամուլ (25)
    • Պաշտոնական (20)
    • Տեսաշարեր (29)
  • Բիզնես (94)
  • Դիզայն (46)
  • Ընթերցարան (143)
    • Բանաստեղծություններ (66)
    • Հայ դասականներ (28)
  • Ընտանիք (86)
  • Ժամանց (333)
    • Երաժշտություն (39)
    • Հետաքրքրաշարժ (154)
    • Հումոր (21)
    • Ճամփորդություն (62)
    • Ֆիլմեր (63)
  • Հայ հերոսներ (3)
  • Հարցազրույց (37)
  • Մշակույթ (143)
    • Գրականություն (23)
    • Կրոն (10)
    • Պատմություն (40)
    • Փիլիսոփայություն (37)
  • Նորություններ (208)
    • Աշխարհ (102)
    • Հայաստան (116)

2020 © Yerevanstyle.com – Հեղինակային և հարակից իրավունքները պաշտպանված են:
Հետադարձ կապի համար՝ [email protected]

No Result
View All Result
  • Սկիզբ
  • Նորություններ
    • Հայաստան
    • Աշխարհ
  • Մշակույթ
    • Կրոն
    • Պատմություն
    • Փիլիսոփայություն
  • Ժամանց
    • Երաժշտություն
    • Հումոր
    • Նորաձևություն
    • Ֆիլմեր
    • Հետաքրքրաշարժ
  • Ապրելակերպ
    • Գիտություն և ՏՏ
    • Ընտանիք
    • Ճամփորդություն
    • Սպորտ
    • Նորաձևություն
    • Սնունդ
    • Դիզայն
  • Բիզնես
  • Հարցազրույց
  • Ընթերցարան
    • Հայ դասականներ
  • Արցախ
    • Պաշտոնական
    • Միջազգային մամուլ
    • Մեր տղաները
    • Տեսաշարեր

2020 © YEREVANSTYLE.COM - ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԵՒ ՀԱՐԱԿԻՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՊԱՇՏՊԱՆՎԱԾ ԵՆ

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms below to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In