Դեկարտի քառակուսին որոշումներ կայացնելու ամենապարզ տեխնիկան է։ Այն յուրահատուկ մեթոդ է, որն առաջարկել է ֆրանսիացի փիլիսոփա, մաթեմատիկոս, գիտնական Ռենե Դեկարտը։ Այս մեթոդն անհրաժեշտ է նրա համար, որ բարդ որոշում կայացնելուց առաջ, խնդիրը դիտարկվի տարբեր տեսանկյուններից և դրա վերաբերյալ կազմվի լիարժեք պատկերացում։ Դրա համար անհրաժեշտ է պատասխանել չորս հարցի և գնահատել հնարավոր հետևանքները։ Այնպես որ, զինվեք թուղթ ու գրիչով։
Բաժանեք թուղթը 4 մասի և ամեն հատվածում գրեք ձեր պատասխանները։
- Ի՞նչ կլինի, եթե դա պատահի։
Թվարկեք որքան հնարավոր է շատ առավելություններ։
- Ի՞նչ կլինի, եթե դա չպատահի։
Իրավիճակի առավելությունները, եթե ոչինչ չստացվի և չստանաք այն, ինչ ցանկանում եք։
- Ի՞նչ չի լինի, եթե դա պատահի։
Ի՞նչ բացասական հետևանքներ կառաջանան։
- Ի՞նչ չի լինի, եթե դա չպատահի։
Ի՞նչ բացասական հետևանքներ կառաջանան, եթե չստանաք այն, ինչ ցանկանում եք։
Սովորաբար, որոշումներ կայացնելիս, մարդը կենտրոնանում է միայն առավելությունների վրա։ Դեկարտի քառակուսին օգնում է իրավիճակն ավելի օբյեկտիվ դիտարկել։
Ձեզ համար պարզաբանեք ամեն որոշման հնարավոր հետևանքները և կկարողանաք ճիշտ գործել։ Նայեք ձեր պատասխաններին և պարզեք ձեր առաջնահերթությունները։ Ինչի՞ց եք պատրաստ հրաժարվել ձեր ցանկացածը ստանալու համար, ինչից՝ ոչ։
Discussion about this post