Իսրայելական Redefine Meat ստարտափը սկսել է բուսակերների համար 3D տպիչով սթեյք տպել: Պահպանվել են սթեյքի տեսքը, համը և ձևը: Այդ մասին հայտնում է FoodNavigator-ը:
Հաղորդվում է, որ նոր արտադրանքը մշակվել է առաջատար մսագործների, խոհարարների, տեխնոլոգների և բույրերի մասնագետների հետ միասին: Ընդհանուր առմամբ, ըստ ստարտափի հեղինակների, հաշվի են առնվել «իսկական համեղ սթեյքի» 70 պարամետրեր:
Այնուամենայնիվ, նոր արտադրանքի մեջ միսն ամբողջովին բացակայում է: Տպիչի վրա տպված սթեյքը բաղկացած է սոյայի և սիսեռի սպիտակուցից, կոկոսի ճարպից, արևածաղկի ձեթից, բնական գույներից և բուրմունքներից:
Ընկերությունից հայտնում են, որ արդեն ժամում 20 կգ ստեյք են «տպել»: Հեղինակները վստահեցնում են, որ արտադրանքի արժեքը ավելի ցածր է լինելու, քան իսկական սթեյքինն է:
Արտադրանքի փորձարկումը նախատեսված է իսրայելական ռեստորաններում 2020 թվականի ամռանը: 2021 թվականից արդեն այն, որպես այլընտրանքային միս, նախատեսում են վաճառել եվրոպական ռեստորաններում, իսկ 2022-ին ՝ սուպերմարկետներում:
Discussion about this post