YerevanStyle.com
  • Սկիզբ
  • Նորություններ
    • Հայաստան
    • Աշխարհ
  • Մշակույթ
    • Կրոն
    • Պատմություն
    • Փիլիսոփայություն
  • Ժամանց
    • Երաժշտություն
    • Հումոր
    • Նորաձևություն
    • Ֆիլմեր
    • Հետաքրքրաշարժ
  • Ապրելակերպ
    • Գիտություն և ՏՏ
    • Ընտանիք
    • Ճամփորդություն
    • Սպորտ
    • Նորաձևություն
    • Սնունդ
    • Դիզայն
  • Բիզնես
  • Հարցազրույց
  • Ընթերցարան
    • Հայ դասականներ
  • Արցախ
    • Պաշտոնական
    • Միջազգային մամուլ
    • Մեր տղաները
    • Տեսաշարեր
No Result
View All Result
  • Սկիզբ
  • Նորություններ
    • Հայաստան
    • Աշխարհ
  • Մշակույթ
    • Կրոն
    • Պատմություն
    • Փիլիսոփայություն
  • Ժամանց
    • Երաժշտություն
    • Հումոր
    • Նորաձևություն
    • Ֆիլմեր
    • Հետաքրքրաշարժ
  • Ապրելակերպ
    • Գիտություն և ՏՏ
    • Ընտանիք
    • Ճամփորդություն
    • Սպորտ
    • Նորաձևություն
    • Սնունդ
    • Դիզայն
  • Բիզնես
  • Հարցազրույց
  • Ընթերցարան
    • Հայ դասականներ
  • Արցախ
    • Պաշտոնական
    • Միջազգային մամուլ
    • Մեր տղաները
    • Տեսաշարեր
YerevanStyle.com
No Result
View All Result
Home Նորություններ Հայաստան

Առանց պայքարի ապրել չի ստացվի. զրույց Անուշ Ասլանյանի հետ

Ռուզաննա Աղաբաբյան by Ռուզաննա Աղաբաբյան
Julyի 22, 2020թ.
in Հայաստան, Հարցազրույց
0
Առանց պայքարի ապրել չի ստացվի. զրույց Անուշ Ասլանյանի հետ
Share on FacebookShare on Twitter

Այս անգամ YerevanStyle. com- ի զրուցակիցն է՝ «Հավասար իրավունքներ, հավասար հնարավորություններ»  հաշմանդամություն ունեցող անձանց հասարակական կազմակերպության ղեկավար՝ Անուշ Ասլանյանը, ով ևս կիսվեց մեզ հետ հաջողության իր սեփական բանաձևով:

Կազմակերպության ստեղծումը.

«Հավասար իրավունքներ, հավասար հնարավորություններ»  հաշմանդամություն ունեցող անձանց հասարակական կազմակերպությունը հիմնադրվել է 2014թվականի մարտի 28- ին, հաշմանդամություն ունեցող մի խումբ երիտասարդների կողմից: Կազնակերպության ստեղծմանը աջակցություն են ցուցաբերել երեք հասարակական կազմակերպություններ՝ «Հույսի կամուրջ», «Սկարպ» և «Առաքելություն Արևելք» մարդասիրական օգնության կազմակերպությունները, որոնց մեկ դրամաշնորհի արդյունքում հնարավորություն ստացանք թիմ ձևավորելու, նախնական գիտելիքներ ստանալու կազմակերպության ղեկավարման և ընդհանրապես այս ոլորտի հետ կապված:

Մեր շահառուներն են.

Երբ մշակում էինք մեր կանոնադրության ուղղությունները, սկզբում որոշեցինք տարբերակում տալ, միայն զբաղվենք հաշմանդամություն ունեցող երիտասարդների և անձանց հարցերով, սակայն այն միտքը, որ օրինակ՝ 60 անց որևէ անձի իրավունքը ևս խախտվել է և նա եկել է մեր գրասենյակ, որպեսզի մենք օգնենք իրեն ու մենք ասենք ներեցեք մենք աջակցում ենք միայն երտասարդներին, սա մեր կողմից կդիտվեր, որպես խտրականություն ու անարդարություն: Հետևաբար մեր աջակցման շերտը ընդլայնեցինք, ընդգրկելով տարբեր տարիքային խմբի, հաշամանդմության տեսակի, սեռի անձանց, որն իհարկե բարդացրեց մեր աշխատանքը, որովհետև մեծ թվով մարդկանց է անհրաժեշտ ցուցաբերել աջակցություն, սակայն այս մոտեցումը շատ ավելի արդարացի էր համընդհանուր տեսանկյունից: Ներկայումս աջակցություն ենք ցուցաբերում Լոռու մարզի հաշմանդամություն ունեցող անձանց, սակայն ունենք ծրագրեր, որտեղ ընդգրկված են նաև շահառուներ տարբեր մարզերից:

«EREOstyle».

Դեռ 2015 թվականից սկսած, երբ նոր- նոր էին խոսում սոցիալական ձեռնարկություն բառի մասին նույնիսկ, մենք ևս փորձում էինք հասկանալ սոցիալական ձեռնարկության գաղափարը և այդ ժամանակ Հայաստանի Բրիտանական խորհուրդը իրականացնում էր դասընթացներ, որին մասնակցեցինք նաև մենք: Հետագայում մեր շահառուների հետ զրուցելու ընթացքում հասկացանք, որ աշխատանքն է այն կարևորագույն միջոցը, որը նրանց կտաներ լիաժեք ինքնադրսևորման, ինքնահաստատման ու անկախության: Հետևաբար մենք արդեն այդ թվականից սկսեցինք աշխատել աշխատատեղերի ստեղծման ուղղությանբ:
2017 թվականին Եվրամիության «Միջմշակութային ուսումնասիրությունների, ուսուցման և երկխոսության միջազգային կենտրոն» ՀԿ-ի աջակցությամբ (ֆինանսավորում Եվրամիություն) «Համայնքային զարգացում սոցիալական ձեռնարկատիրության միջոցով» ծրագիրը, որը ֆինանսավորվում է Եվրոպական Հանձնաժողովի կողմից 2017 թվականին ձեռքբերեցինք կարի մեքենաներ և ասեղնագործ ավտոմատ մեքենա:

Ներկայումս ունենք ընդհանուր թվով չորս աշխատակից, ովքեր հենց  Վանաձորից են: Մեր աշխատակիցներից մեկը չունի հաշմանդամություն սոցիալապես անապահով խավի ներկայացուցիչ է: Նման կերպ ուզում ենք ապահովել շփումը հաշմանդամություն ունեցող անձանց հետ և աջակցել նրան:

Մեր սոցիալական ձեռնարկությունը  «EREOstyle»- ը հիմնադրվել է՝  «Հավասար իրավունքներ, հավասար հնարավորություններ»  հաշմանդամություն ունեցող անձանց հասարակական կազմակերպության կողմից, որի նպատակն է՝ աշխատանքով ապահովել հաշմանդամություն ունեցող անձանց: Ստեղծելով այս սոցիալական ձեռնարկությունը մենք հետապնդում ենք երկու նպատակ՝ առաջինը ստեղծել աշխատատեղ, երկրորդը, որ ապացուցենք գործատուներին, որ հաշմանդամություն ունեցող անձինք ևս կարող են լիարժեք աշխատել, լինել հիանալի աշխատակիցներ:

Ինչ ենք պատրաստում.

Պատրաստում ենք հայկական, ավանդական մոտիվներով կտորե տիկնիկներ, որոնց հագուստի մի յուրահատուկ ատրիբուտ է հանդիսանում պարկը, որը լցված է մեր հայկական ուրցով, մասուրով չիչխանով և այլ բույսերով:  Մեր գնորդներից յուրաքանչյուրը գնելով տիկնիկները  ձեռք է բերում դրանք ոչ միայն որպես նվեր, այլև հայտնաբերելով թեյաբույսերը կարող է վայելել այդ բույսերից պատրաստված թեյերը, որոնք մենք ձեռք ենք բերում գյուղացիներից: Հաջորդը՝ փայտից պատրաստված հուշանվերներն են, մասնավորապես՝ վզնոցներ, մագնիսներ, ականջօղեր, հագուստի կախազարդեր: Աշխատանքն ամբողջությամբ կատարվում, նկարվում է ձեռքով:

Մեր գնորդներն են.

Մեր արտադրանքը բազմաբնույթ է ու բազմատեսակ, փորձում ենք այնպես անել, որ դրանք հաճելի լինեն մեր բոլոր գնորդների համար: Օրինակ՝ սփյուռքահայերի կամ այլ զբոսաշջիկների համար պատրաստում ենք մագնիսներ Հայաստանի կամ Լոռու մարզի տեսարժան վայրերի պատկերներով: Հիմա աշխատում ենք այն մագնիսների ստեղծման վրա, որոնց վրա պատկերված կլինեն մեր հայկական, ավանդական դոլման, ղափաման և այլ ուտեստներ ու ճաշատեսակներ, որը վստահ եմ կհետաքրքրի ինչպես տեղացիներին, այնպես էլ զբոսաշրջիկներին, և ևս մեկ անգամ  կնպաստի դրսում  մեր հայկական խոհանոցը ճանաչելի դարձնելու գործընթացին: Նշեմ նաև՝ ներսի մեր տեղական շուկայի գնորդների համար ապահովում ենք նաև փոստային առաքում:



Դժվարությունները.

Հիմնական դժվարությունը կապված է վաճառքի հետ, որովհետև հումքը փոձում ենք ապահովել, սակայն վաճառքով շատ բան է պայմանավորված, որի համար մեզ անհրաժեշտ են գործընկերներ: Մեր շուկան այսօր ցավոք սրտի մի փոքր այլ տեսակի է, որտեղ գոյություն ունի «ծանոթի շուկա» հասկացությունը: Արտադրանքդ որևէ տեղ տանելուց առաջ պետք է նախապես կապեր հաստատես, իսկ պատահական գնալ միշտ չէ, որ հաջողվում է: Միշտ չէ, որ ընդունում են քեզ և ուզում տեսնել քո արտադրանքը: Հետևաբար վաճառքը իրականացնում ենք ցուցահանդես- վաճառքների ընթացքում, իսկ, եթե տվյալ պահին ցուցահանդես- վաճառք չի լինում՝ մենք ինքներս որոշում ենք իրականացնել այն, դիմում- թույլտվություն ենք գրում քաղաքապետարանին կամ համայնքապետարանին, որպեսզի թույլատրեն սեղանը տեղադրել հանրային վայրում և այդպես իրականացնում ենք մեր ցուցահանդես- վաճառքները:
Ներկա համաճարակային իրավիճակով պայմանավորված վաճառքը դանդաղել է, սակայն հույս ունենք, որ ամեն ինչ լավ կլինի:

Հաջողությունները.

Մեր հաջողության գրավականը համարում եմ մեր թիմային մտածողությունը, որտեղ չկա մրցակցություն: Ընհակառակը մեկիս ունեցած դժվարության դեպքում, յուրաքանչյուրս ապրում ենք այն, փորձելով գտնել համատեղ լուծումներ, իսկ մեկիս ունեցած թեկուզ փոքր հաջողությունը յուրաքանչուրս համարում ենք մերը, որն ինձ, թե՛ որպես կազմակերպության ղեկավար, և, թե՛ որպես ձեռնարկության աշխատանքների համակարգող անչափ ոգևորում և ուժ է տալիս:
Կազմակերպության ծրագրային թիմն էլ է առաջնորդվում այս սկզբունքով, որը վստահորեն կարող եմ ասել, որ օգնում է ինձ հաղթահարել դժվարությունները, համատեղ կազմակերպության և ձեռնարկության հետ կապված աշխատանքները:

Վաճառք լինի՝ չլինի աշխատողը չի տուժում դրանից…

Աշխատավարձի տրամադրումը իրականացնում ենք անկախ տվյալ պահին վաճառված արտադրանքի քանակից: Ես, թե՛ պարտքով ձեռք կբերեմ այդ գումարը, թե գրավով դա իրենց պետք է չհետաքրքրի: Աշխատանքն ավարտելուց հետո ստուգում եմ որակը նույն րոպեին տալիս եմ իրենց աշխատավարձը, նույնիսկ չսպասելով ամսվա վերջին: Այլ հարց է, թե ես այդ արտադրանքը ինչպես կվաճառեմ, դա արդեն իմ խնդիրն է: Օրինակ հիմա մի կին է դիմել ինձ ում երեխան ևս ունի հաշմանդամություն մտածում եմ իրեն ևս ընդգրկել մեր ձեռնարկության աշխատանքներում: Ինձ համար կարևորն այն չէ, թե նա արագ կանի այդ աշխատանքը, թե դանդաղ, այլ այն, որ ես կօգնեմ իրեն կնպաստեմ նրա շփման, ինքնաարտահայտման հնարավորությունների զարգացմանը: Ինչպես նաև կաջակցեմ, օգնելով նրան աշխատել և ստանալ գումար իր աշխատանքի դիմաց, որն ինձ համար ամենակարևորն է:
Ուզում եմ նշել նաև, որ անչափ կարևորում եմ համայնքի կողմից աջակցությունը, որը չենք ստանում ցավոք սրտի:

Դժվարություններն ընդունում եք որպես…

Դժվարությունները մարտահրավերներ են ինձ համար և երկրորդ անգամ, երկրորդ շնչառությունը բացելու ևս մեկ առիթ, որը իմ կարծիքով գալիս է իմ պայքարող լինելու բնույթից:

Ինձ մոտ մի միտք հղացավ՝ յութուբյան ալիք վարելու.                       

Համաճարակի սկզբնական փուլում, շատ մեծ դժվարություն էր, և՛ արտադրության, և՛ կազմակերպության համար, երբ չէինք կարողանում նույնիսկ հոսանքի վճարը տալ, բայց նույնիսկ այդ ժամանակ չհիասթափվեցինք: Ինձ մոտ մի միտք հղացավ՝ յութուբյան ալիք վարելու, որը կրում է՝ «Հաշմանդամության փիլիսոփայությունը, Անուշ Ասլանյանի հետ» խորագիրը, որտեղ ես թողարկում եմ տեսանյութեր հաշմանդամության վերաբերյալ և փորձում հաշմանդամությունը ներկայացնել այլ, ավելի ուրախ, այլ կերպ ասած այն տեսանկյունից, որը չեք գտնի գրականության մեջ:
Ես ցանկացած, թեկուզ անելանելի թվացող իրավիճակում փորձում եմ գտնել դրականը, մինչև մտածեմ, թե արտադրության և հասարակական կազմակերպության ընթացիկ աշխատանքները ինչպես եմ կազմակերպում և յութուբյան ալիք վարելու գաղափարը տվյալ պահին հենց այն էր, ինչը անհրաժեշտ էր ինձ:

Մասնակցություն՝ «VIVA GIRLS» միջազգային դրամաշնորհային ծրագրին.

Մասնակցեցինք`« MADRE» միջազգային կազմակերպության, «VIVA GIRLS»՝ «Հաշմանդամություն ունեցող հզոր աղջիկներ և կանայք հանուն հզոր Հայաստանի» դրամաշնորհային ծրագրին, անցանք երկրորդ փուլը, որտեղ իրենց պահանջներից մեկը ծրագրերի վերաբերյալ տեսանյութի նկարահանումն էր:
Ժամանակի ընթացքում ստացանք այդ  ուրախալի լուրը, որ շահել ենք այդ  դրամաշնորհը, որը լուծեց կազմակերպության ադմինիստրատիվ ծախսերի հետ կապված հարցերը, իսկ արտադրության հումքի ճիշտ կառավարման, վաճառքով կազմակերպեցինք մեր աշխատակիցների վճարումները:

Հաջողության Ձեր բանաձև.

Հաջողության իմ սեփական բանաձև ամեն անգամ, ամեն ինչում դրականը տեսնելու, և երբեք չհանձնվելու կարողությունը: Իհարկե լինում են և կլինեն հիասթափության պահեր, բայց ես բնույթով այնպիսին եմ, որ փորձում եմ ամեն ինչում գտնել դրականը:

Ապագա պլաններ.

Ապագա պլանները կապված են արդարադատության ոլորտում հաշմանդամություն ունեցող անձանց հասանելիության, մատչելիության ապահովման, դատարաններ մուտք գործելու և ընդհանրապես իրենց կառույցների մատչելիության ապահովման ուղղությամբ աշխատանքների իրականացման հետ:
Բացի այդ, 2021թվակնին մեր կազմակերպությունը ևս վեր է ածվելու անկախ կյանքի ռեսուրս կենտրոնի, որը շարունակական ծրագիր է, այս պահին ընթանում են դասընթացները Ամերիկյան դասընթացավարների կողմից, որտեղ մենք սովորում ենք անկախ կյանքի գաղափարախոսությունը:

… Եվ վերջում.

Իմ ընկերներից մեկը մի օր ինձ ասաց. «Միշտ ասում ես պայքարե՛նք, պայքարե՛նք, բա ե՞րբ ենք ապրելու, հո միշտ չե՞նք կարող պայքարել», հիմա էլ կասեմ՝ առանց պայքարի հաստատ ապրել չի ստացվի: Մի՛ հիասթափվեք, այլ փորձեք ամեն ինչում գտնել դրականը, եթե հիասթափվեցիք ու ամեն ինչում տեսաք միայն բացասականը՝ փտման գործընթաց կսկսվի ձեր սրտում, հոգում ու ուղեղում, որը վստահաբար լավի ու առաջընթացի չի տանելու ձեզ:

 

ShareTweetShare
Previous Post

Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 15 միլիոնը

Next Post

Կես միլիոն դոլար. Lamborghini-ն ներկայացրել է Aventador SVJ Roadster Xago Edition նորույթը

Ռուզաննա Աղաբաբյան

Ռուզաննա Աղաբաբյան

Ծնվել եմ 1993 թվականի հոկտեմբերի 13-ին, Տավուշի մարզի Կողբ գյուղում: Ավարտել եմ ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի Մանկավարժության և հոգեբանության բաժինը, ինչպես նաև ՀՊՄՀ-ի սոցիալական մանկավարժության բաժինը՝ որպես մագիստրոս: Աշխատում եմ «Հույսի կամուրջ» ՀԿ-ի Նոյեմբերյանի մասնաճյուղում՝ որպես սոցիալական մանկավարժ: Սիրում եմ ստեղծագործել:

Related Posts

Ժամանակն է, որ ԱՄՆ-ն 1915-1923 թվականներին հայերի սիստեմատիկ սպանություններն անվանի որպես ցեղասպանություն. Newsweek
Աշխարհ

Ժամանակն է, որ ԱՄՆ-ն 1915-1923 թվականներին հայերի սիստեմատիկ սպանություններն անվանի որպես ցեղասպանություն. Newsweek

9 April 2021
31
Ինքնաթիռը դատարկ էր․ գերիների վերադարձը դարձյալ հետաձգվեց
Արցախյան

Ինքնաթիռը դատարկ էր․ գերիների վերադարձը դարձյալ հետաձգվեց

9 April 2021
63
Ծանրորդ Կարեն Ավագյանը դարձավ Եվրոպայի չեմպիոն, Անդրանիկ Կարապետյանը երրորդն է
Աշխարհ

Ծանրորդ Կարեն Ավագյանը դարձավ Եվրոպայի չեմպիոն, Անդրանիկ Կարապետյանը երրորդն է

9 April 2021
55
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը «պատմություն է կերտում»
Հայաստան

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը «պատմություն է կերտում»

9 April 2021
53
Մեզ ոչինչ չի հաղթի
Արցախյան

Մեզ ոչինչ չի հաղթի

8 November 2020
124
Առաջարկում եմ, որ Իսրայելն իր մարդասիրական օգնությունն ուղարկի վարձկաններին և ահաբեկիչներին՝ որպես իր գործունեության տրամաբանական շարունակություն. վարչապետը՝ The Jerusalem Post-ին
Աշխարհ

Առաջարկում եմ, որ Իսրայելն իր մարդասիրական օգնությունն ուղարկի վարձկաններին և ահաբեկիչներին՝ որպես իր գործունեության տրամաբանական շարունակություն. վարչապետը՝ The Jerusalem Post-ին

7 November 2020
59
Load More
Next Post
Կես միլիոն դոլար. Lamborghini-ն ներկայացրել է Aventador SVJ Roadster Xago Edition նորույթը

Կես միլիոն դոլար. Lamborghini-ն ներկայացրել է Aventador SVJ Roadster Xago Edition նորույթը

Անձնական կարգապահության և աճի մի քանի խորհուրդ

Անձնական կարգապահության և աճի մի քանի խորհուրդ

Discussion about this post

Categories

  • Events (4)
  • Yerevan Style (11)
  • Ապրելակերպ (460)
    • Գիտություն և ՏՏ (100)
    • Նորաձևություն (37)
    • Սնունդ (53)
    • Սպորտ (55)
  • Արցախյան (68)
    • Մեր տղաները (17)
    • Միջազգային մամուլ (25)
    • Պաշտոնական (20)
    • Տեսաշարեր (29)
  • Բիզնես (94)
  • Դիզայն (46)
  • Ընթերցարան (143)
    • Բանաստեղծություններ (66)
    • Հայ դասականներ (28)
  • Ընտանիք (86)
  • Ժամանց (333)
    • Երաժշտություն (39)
    • Հետաքրքրաշարժ (154)
    • Հումոր (21)
    • Ճամփորդություն (62)
    • Ֆիլմեր (63)
  • Հայ հերոսներ (3)
  • Հարցազրույց (37)
  • Մշակույթ (143)
    • Գրականություն (23)
    • Կրոն (10)
    • Պատմություն (40)
    • Փիլիսոփայություն (37)
  • Նորություններ (208)
    • Աշխարհ (102)
    • Հայաստան (116)

2020 © Yerevanstyle.com – Հեղինակային և հարակից իրավունքները պաշտպանված են:
Հետադարձ կապի համար՝ [email protected]

No Result
View All Result
  • Սկիզբ
  • Նորություններ
    • Հայաստան
    • Աշխարհ
  • Մշակույթ
    • Կրոն
    • Պատմություն
    • Փիլիսոփայություն
  • Ժամանց
    • Երաժշտություն
    • Հումոր
    • Նորաձևություն
    • Ֆիլմեր
    • Հետաքրքրաշարժ
  • Ապրելակերպ
    • Գիտություն և ՏՏ
    • Ընտանիք
    • Ճամփորդություն
    • Սպորտ
    • Նորաձևություն
    • Սնունդ
    • Դիզայն
  • Բիզնես
  • Հարցազրույց
  • Ընթերցարան
    • Հայ դասականներ
  • Արցախ
    • Պաշտոնական
    • Միջազգային մամուլ
    • Մեր տղաները
    • Տեսաշարեր

2020 © YEREVANSTYLE.COM - ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԵՒ ՀԱՐԱԿԻՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՊԱՇՏՊԱՆՎԱԾ ԵՆ

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms below to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In