YerevanStyle.com
  • Սկիզբ
  • Նորություններ
    • Հայաստան
    • Աշխարհ
  • Մշակույթ
    • Կրոն
    • Պատմություն
    • Փիլիսոփայություն
  • Ժամանց
    • Երաժշտություն
    • Հումոր
    • Նորաձևություն
    • Ֆիլմեր
    • Հետաքրքրաշարժ
  • Ապրելակերպ
    • Գիտություն և ՏՏ
    • Ընտանիք
    • Ճամփորդություն
    • Սպորտ
    • Նորաձևություն
    • Սնունդ
    • Դիզայն
  • Բիզնես
  • Հարցազրույց
  • Ընթերցարան
    • Հայ դասականներ
  • Արցախ
    • Պաշտոնական
    • Միջազգային մամուլ
    • Մեր տղաները
    • Տեսաշարեր
No Result
View All Result
  • Սկիզբ
  • Նորություններ
    • Հայաստան
    • Աշխարհ
  • Մշակույթ
    • Կրոն
    • Պատմություն
    • Փիլիսոփայություն
  • Ժամանց
    • Երաժշտություն
    • Հումոր
    • Նորաձևություն
    • Ֆիլմեր
    • Հետաքրքրաշարժ
  • Ապրելակերպ
    • Գիտություն և ՏՏ
    • Ընտանիք
    • Ճամփորդություն
    • Սպորտ
    • Նորաձևություն
    • Սնունդ
    • Դիզայն
  • Բիզնես
  • Հարցազրույց
  • Ընթերցարան
    • Հայ դասականներ
  • Արցախ
    • Պաշտոնական
    • Միջազգային մամուլ
    • Մեր տղաները
    • Տեսաշարեր
YerevanStyle.com
No Result
View All Result
Home Ապրելակերպ

5 խորհուրդ, թե ինչպես հարմարվել նոր աշխատավայրում

YEREVANSTYLE by YEREVANSTYLE
Julyի 25, 2020թ.
in Ապրելակերպ
0
5 խորհուրդ, թե ինչպես հարմարվել նոր աշխատավայրում
Share on FacebookShare on Twitter

Ուրախությանը չափ ու սահման չկա, արդեն պատկերացնում ես քեզ աշխատավայրում, ինչպես ես ընդմիջման ժամին շփվելու բարեհամբույր թիմակիցների հետ, ինչպես ես տպավորելու բոլորին քո գիտելիքներով ու հմտություններով։

Լավատեսական տրամադրվածությունը մեծ ազդեցություն ունի ինչպես գործընկերային հարաբերությունների, այնպես էլ աշխատանքային արդյունավետության վրա։ Այդուհանդերձ, պետք է պատրաստ լինել, քանի որ աշխատանքի անցնելուց հետո սկսվում է ամենաբարդ փուլը՝ ադապտացիան։

Ադապտացիայի փուլը բարդ է, քանի որ դու հայտնվում ես նոր ու անծանոթ միջավայրում, ինչն արդեն սթրեսային է։ Քեզ անծանոթ են տարածքը, աշխատանքային պարագաները, մարդիկ, ավանդույթները, և դու զգում ես անդադար լարվածություն։ Դու ձգտում ես լավ տպավորություն թողնել մարդկանց վրա, ցույց տալ մասնագիտական բարձր որակները, իսկ աշխատանքից հետո, երբ տուն ես վերադառնում, սարսափելի հոգնածությունը պատում է քեզ։

Լատվիական ISMA համալսարանն անցկացրել է հարցում, որը ցույց է տվել՝ ընկերությունների նոր աշխատակիցների 53%-ն աշխատանքի առաջին 6 ամսում զգում են ավագ գործընկերների օգնության կարիքը։ Հարցվածների 74%-ը կարողացել է ադապտացվել, հարմարվել նոր կոլեկտիվին 3-6 ամսվա ընթացքում։

Այս ցուցանիշներն ապացուցում են, որ աշխատանքի անցնելու սկզբնական փուլը շատ կարևոր է։

Մի՛ ծանրաբեռնվիր

Առաջին շաբաթների ընթացքում դու ստանալու ես տեղեկատվության ահռելի քանակ, և բնական է, որ չես կարողանալու այն ամբողջությամբ ընկալել ու հիշել։ Գրառումներ արա, որ ձեռքի տակ ունենաս տեղեկատվությունը։

Այս շրջանում ծանրաբեռնվածությունը վատ հետևանքներ կարող է ունենալ՝ առաջացնելով անուշադրություն, ցրվածություն, ինչի արդյունքում տուժում է աշխատանքի որակը։ Փորձիր ճիշտ կազմակերպել ընթացքը՝ մի կողմ թողնելով ավելորդ լարվածությունը։

Խուճապի մի՛ մատնվիր

Անծանոթ միջավայրին հարմարվելու գործընթացը որոշակի ժամանակ է խլելու, պետք չէ տեղի տալ խուճապին։ Կարող է թվալ, որ դու երբեք չես դառնա թիմի մի մասը, քո մասնագիտական որակները շատ թույլ են, դու դանդաղ ես աշխատում, բայց այս ամենը խուճապի պատճառով առաջ եկող ապակառուցողական մտքեր ու զգացմունքներ են, որոնք պետք է վանել։ Ժամանակի հետ այդպիսի էմոցիաներ դու այլևս չես ունենա և ամեն ինչ տեղը կընկնի։

Այս շրջանում ծանոթացիր ընկերության կառուցվածքին, հասկացիր, թե ով ինչի համար է պատասխանատու, ով կարող է քեզ օգնել, առաջնորդել։ Մի՛ ամաչիր օգնություն խնդրելուց, եթե ինչ-որ բան չես հասկանում։

Շփվի՛ր

Մասնակցիր բոլոր ժողովներին, լսիր գործընկերներիդ, այդպես դու կկարողանաս տեսնել, թե ինչպիսի «օրգանիզմ» է ընկերությունը։ Ամենայն հավանականությամբ, առաջին ընթացքում թիմակիցները կհրավիրեն քեզ միասին ընդմիջելու, սրճելու, բաց մի թող ոչ ֆորմալ միջավայրում նրանց հետ շփվելու հնարավորությունը։

Այդպիսի շփումները կօգնեն քեզ ավելի հեշտ հաղթահարել ադապտացիոն փուլը և ներգրավվել թիմում։ Բայց հիշիր, որ նրանք քո ամենամտերիմ ընկերները չեն, պետք չէ նրանց ամենայն մանրամասնությամբ պատմել անձնական կյանքը։ Պահպանիր ջերմ գործընկերային հարաբերություններ։

Նվազեցրո՛ւ սթրեսը

Նոր աշխատանքն այսպես թե այնպես սթրես է, որին գումարվում են քո լարվածությունը, մեծ ծավալի տեղեկատվությունը։ Օրգանիզմը ելք է փնտրում, փորձում է նվազեցնել սթրեսի գործոնը։ Որպես արդյունք՝ հնարավոր է, որ ադապտոցիոն փուլում հաճախ հիվանդանաս։

Դա օրգանիզմի հոգեսոմատիկ արձագանքն է սթրեսի դեմ․ սթրեսն աշխատավայրում է, մարմինը փորձում է հեռանալ սթրեսից, բայց քանի որ անհնար է ուղղակի չգնալ աշխատանքի, մարմինը որոշում է հիվանդանալ և «օրինական» ճանապարհով նվազեցնել սթրեսը։

Սթրեսը նվազեցնելու համար պահպանիր առողջ ապրելակերպի կանոնները, հոգ տար առողջությանդ մասին՝ բավարար ժամեր քնիր, մաքուր օդին զբոսնիր, շփվիր քեզ հաճելի մարդկանց հետ։

Ակնկալիքներ և իրականություն

Շատ լավ է, որ դու մեծ ակնկալիքներով ես մտնում նոր թիմ, բայց պատրաստ եղիր, որ դրանց մեծ մասն իրականության հետ կապ չի ունենալու։ Եթե սկզբում գործընկերներդ քեզ կանչում էին ընդմիջման, շփվում էին քեզ հետ, հնարավոր է, որ որոշ ժամանակ անց նրանք այլևս այդպես չվարվեն, և դա բնական է։

Շատ հաճախ ընկերական թիմ ներկայացող ընկերությունների ներսում մարդիկ իրար չեն հարգում, չեն սիրում և շարունակ ծաղրում են։ Տնօրեններն այնքան էլ բարեհամբույր չեն, որքան սկզբնական շաբաթների ընթացքում։ Դու կարող ես պարբերաբար այսպիսի տհաճ բացահայտումների հանդիպել, մանավանդ, երբ որոշակի ժամանակ անցնի և քեզ այլևս օտար չընկալեն թիմում։ Մի՛ հիասթափվիր, քանի որ խնդիրներ ամեն տեղ կան, աշխատանքային հարաբերությունները երբեք կատարյալ չեն լինում։

Սակայն եթե բախվես այնպիսի իրավիճակների, որոնք քեզ համար անընդունելի են և ազդում են քո արդյունավետության վրա, պետք է անպայման խոսես HR-ի կամ թիմի ղեկավարների հետ՝ հասկանալու, թե ինչ ելքեր կան։

Նորեկների ադապտացիայի հարցում շատ մեծ է հենց HR մասնագետի դերը․ նա ծանոթացնում է թիմի անդամների հետ, փոքրիկ welcoming party միջոցառումներ կազմակերպում, հնարավոր է՝ ինչ-որ նվերներ լինեն, օրինակ՝ բաժակ կամ նոթատետր, որոնք աշխատանքային միջավայրն ավելի հարմարավետ կդարձնեն։

Ժամանակ առ ժամանակ նախաձեռնիր հանդիպում-քննարկումներ ղեկավարի կամ HR մասնագետի հետ, պատմիր աշխատանքային ընթացքի, ինքնազգացողության, մտահոգող երևույթների մասին, քանի որ բացասական էներգիայի կուտակումը կարող է քեզ սխալ ուղով տանել։

Ադապտացիայի շրջանը բարեհաջող հաղթահարելու համար պետք են համատեղ ջանքեր և ներդրումներ ինչպես քո, այնպես էլ թիմի մյուս անդամների և ղեկավարության կողմից։

Աղբյուրը՝ job.am

ShareTweetShare
Previous Post

Հետաքրքիր փաստեր աշխարհի ամենա-քաղաքների մասին

Next Post

7 փաստ ֆեյսբուքի մասին

YEREVANSTYLE

YEREVANSTYLE

YerevanStyle.com-ը նորաստեղծ երիտասարդական ինֆորմացիոն-ժամանցային կայք է, որի նպատակն է մատուցել հետաքրքիր նյութեր և նորություններ, որոնք դրական ազդեցություն կունենան հայ հասարակության վրա և կտան նորանոր մտքեր:

Related Posts

Ծանրորդ Կարեն Ավագյանը դարձավ Եվրոպայի չեմպիոն, Անդրանիկ Կարապետյանը երրորդն է
Աշխարհ

Ծանրորդ Կարեն Ավագյանը դարձավ Եվրոպայի չեմպիոն, Անդրանիկ Կարապետյանը երրորդն է

9 April 2021
155
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը «պատմություն է կերտում»
Հայաստան

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը «պատմություն է կերտում»

9 April 2021
138
Սենդվիչ-վահանակները՝ որպես այլընտրանք այլ շինարարական նյութերին
Բիզնես

Սենդվիչ-վահանակները՝ որպես այլընտրանք այլ շինարարական նյութերին

20 October 2020
317
6 միտք ընկերության եւ հասունության մասին
Ապրելակերպ

6 միտք ընկերության եւ հասունության մասին

8 September 2020
167
Ազնիվ հարաբերությունների երեք նշան
Ապրելակերպ

Ազնիվ հարաբերությունների երեք նշան

8 September 2020
192
Ջինս. հագուստ, որը միշտ թրենդում է
Նորաձևություն

Ջինս. հագուստ, որը միշտ թրենդում է

8 September 2020
303
Load More
Next Post
7 փաստ ֆեյսբուքի մասին

7 փաստ ֆեյսբուքի մասին

Ինչպե՞ս հասցնել ամեն ինչ. խորհուրդներ Բրայան Թրեյսիից

Ինչպե՞ս հասցնել ամեն ինչ. խորհուրդներ Բրայան Թրեյսիից

Discussion about this post

Categories

  • Events (4)
  • Yerevan Style (11)
  • Ապրելակերպ (460)
    • Գիտություն և ՏՏ (100)
    • Նորաձևություն (37)
    • Սնունդ (53)
    • Սպորտ (55)
  • Արցախյան (68)
    • Մեր տղաները (17)
    • Միջազգային մամուլ (25)
    • Պաշտոնական (20)
    • Տեսաշարեր (29)
  • Բիզնես (94)
  • Դիզայն (46)
  • Ընթերցարան (143)
    • Բանաստեղծություններ (66)
    • Հայ դասականներ (28)
  • Ընտանիք (86)
  • Ժամանց (333)
    • Երաժշտություն (39)
    • Հետաքրքրաշարժ (154)
    • Հումոր (21)
    • Ճամփորդություն (62)
    • Ֆիլմեր (63)
  • Հայ հերոսներ (3)
  • Հարցազրույց (37)
  • Մշակույթ (143)
    • Գրականություն (23)
    • Կրոն (10)
    • Պատմություն (40)
    • Փիլիսոփայություն (37)
  • Նորություններ (208)
    • Աշխարհ (102)
    • Հայաստան (116)

2020 © Yerevanstyle.com – Հեղինակային և հարակից իրավունքները պաշտպանված են:
Հետադարձ կապի համար՝ [email protected]

No Result
View All Result
  • Սկիզբ
  • Նորություններ
    • Հայաստան
    • Աշխարհ
  • Մշակույթ
    • Կրոն
    • Պատմություն
    • Փիլիսոփայություն
  • Ժամանց
    • Երաժշտություն
    • Հումոր
    • Նորաձևություն
    • Ֆիլմեր
    • Հետաքրքրաշարժ
  • Ապրելակերպ
    • Գիտություն և ՏՏ
    • Ընտանիք
    • Ճամփորդություն
    • Սպորտ
    • Նորաձևություն
    • Սնունդ
    • Դիզայն
  • Բիզնես
  • Հարցազրույց
  • Ընթերցարան
    • Հայ դասականներ
  • Արցախ
    • Պաշտոնական
    • Միջազգային մամուլ
    • Մեր տղաները
    • Տեսաշարեր

2020 © YEREVANSTYLE.COM - ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԵՒ ՀԱՐԱԿԻՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՊԱՇՏՊԱՆՎԱԾ ԵՆ

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms below to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In