Ֆեյսբուքը փոխեց համացանցի մասին մարդկանց պատկերացումները, փոխեց կյանքը:
Յուրաքանչյուրիս օրվա մի մասն անցնում է ֆեյսբուքում և շատերս այլևս չենք պատկերացնում մեր կյանք առանց այս հարթակի: Իսկ ի՞նչ հետաքրքիր փաստեր կան ֆեյսբուքի մասին, որ քչերին են հայտնի:
1.Ֆեյսբուքը միայն ուսանողների համար էր
Ժամանակին Ֆեյսբուքը հասանելի էր միայն այն օգտատերերին, որոնք կարողանում էին համալսարանի էլեկտրոնային հասցեի միջոցով հաստատել, որ նրանք ուսանող են:
2. Սխալ գտիր ֆեյսբուքում և վարձատրվիր
Facebook-ի ծրագրավորողները, որոնք պատասխանատու են կայքի լավ և անսխալ աշխատանքի համար, այնքան լուրջ են վերաբերում իրենց աշխատանքին, որ պատրաստ են վճարել այն օգտատերերին, որոնք սխալ կգտնեն կայքում: Ծրագրավորողները հստակ թիվ չեն հնչեցրել, սակայն խոստացել են ամենաքիչը 500$ ցանկացած տեսակի սխալ գտնելու դեպքում:
3.MYSPACE-ը կարող էր գնել ֆեյսբուքը
Ժամանակին հենց MYSPACE-ն էր հանդես գալիս ֆեյսբուքի գործառույթներով, այնտեղ մարդիկ կարողանում էին կիսվել լուսանկարներով և շփվել միմյանց հետ: Հայտնի պատմություն կա, որ Ցուկերբերգն առաջարկել է MYSPACE-ին գնել Ֆեյսբուքը $75 մլն-ով, սակայն ընկերության տնօրենը հրաժարվել է: Գնալով MYSPACE-ն անկում ապրեց և այժմ հիմնականում օգտագործվում է երաժշտական կոնտենտի համար:
4.«Like»-ի փոխարեն «Awesome»
Մենք անվերջ լայքում ենք մեր ընկերների գրառումներն ու լուսանկարները, իսկ ժամանակին լայքին փոխարինում էր «Awesome» կոճակը. ինչ խոսք՝ Awesome-ը բավականին վիճելի է հնչում սոց. կայքում օգտագործելու համար:
5. Ալ Պաչինոն և ֆեյսբուքը
Ֆեյսբուքի հին նշաններից մեկն էր տղամարդու դեմքի փիքսելային նկարը: Օգտատերերը չէին կասկածում, որ նկարում հենց Ցուկերբերգի դեմքն է, սակայն նրանք սխալվում էին: Նկարը պատկերում էր հայտնի դերասան Ալ Պաչինոյին:
6.Ի՞նչ կլինի մեր ֆբ-յան էջերի հետ մեր մահվանից հետո
Ֆեյսբուքի օգտատերերը մահանում են ամեն օր, սա ուղղակի փաստ է: Օգտատիրոջ կանխավ արտահայտած կամքով, կամ հետագայում նրա հարազատների ցանկությամբ մահացած օգտատիրոջ ֆեյսբուքյան էջի հետ կարող է լինել հետևյալը. կամ էջը կմնա և ընկերները կկարողանան կիսվել մահացածի մասին հիշողություններով ու գրառումներով, կամ այն կարգելափակվի: Մինչ արգելափակելը ֆեյսբուքը կպահանջի հստակ տվյալներ, որոնք կփաստեն, որ օգտատերը մահացել է:
7.Դեռահասներին ֆեյսբուքը հետաքրքրու՞մ է, թե՞ ոչ
Ըստ վարկածներից մեկի, դեռահասները սկսել են լքել ֆեյսբուքն ու նախընտրել այլ սոց. կայքեր: Սակայն այդ վարկածը մի քիչ չափազանցված է. ըստ Pew Research-ի հետազոտությունների, դեռահասների 71%-ը շարունակում է օգտվել ֆեյսբուքից, երկրորդ տեղում ինստագրամն է, որտեղ գրանցված են դեռահասների 52%-ը: Սակայն պետք է հիշել, որ Instagram-ի սեփականատերը Facebook-ն է, և այն դեռ երկար չի զիջի իր դիրքերը:
Աղբյուրը՝ vnews.am
Discussion about this post