YerevanStyle.com
  • Սկիզբ
  • Նորություններ
    • Հայաստան
    • Աշխարհ
  • Մշակույթ
    • Կրոն
    • Պատմություն
    • Փիլիսոփայություն
  • Ժամանց
    • Երաժշտություն
    • Հումոր
    • Նորաձևություն
    • Ֆիլմեր
    • Հետաքրքրաշարժ
  • Ապրելակերպ
    • Գիտություն և ՏՏ
    • Ընտանիք
    • Ճամփորդություն
    • Սպորտ
    • Նորաձևություն
    • Սնունդ
    • Դիզայն
  • Բիզնես
  • Հարցազրույց
  • Ընթերցարան
    • Հայ դասականներ
  • #Հաղթելուենք
    • Պաշտոնական
    • Միջազգային մամուլ
    • Մեր տղաները
    • Տեսաշարեր
No Result
View All Result
  • Սկիզբ
  • Նորություններ
    • Հայաստան
    • Աշխարհ
  • Մշակույթ
    • Կրոն
    • Պատմություն
    • Փիլիսոփայություն
  • Ժամանց
    • Երաժշտություն
    • Հումոր
    • Նորաձևություն
    • Ֆիլմեր
    • Հետաքրքրաշարժ
  • Ապրելակերպ
    • Գիտություն և ՏՏ
    • Ընտանիք
    • Ճամփորդություն
    • Սպորտ
    • Նորաձևություն
    • Սնունդ
    • Դիզայն
  • Բիզնես
  • Հարցազրույց
  • Ընթերցարան
    • Հայ դասականներ
  • #Հաղթելուենք
    • Պաշտոնական
    • Միջազգային մամուլ
    • Մեր տղաները
    • Տեսաշարեր
YerevanStyle.com
No Result
View All Result
Home Մշակույթ Գրականություն

Մարկ Տվեն. 9 խորհուրդ այն մասին, թե ինչպես հաղթել կյանքում

YEREVANSTYLE by YEREVANSTYLE
Julyի 27, 2020թ.
in Գրականություն, Ընթերցարան
0
Մարկ Տվեն. 9 խորհուրդ այն մասին, թե ինչպես հաղթել կյանքում
Share on FacebookShare on Twitter

Մարկ Տվենի անունը մեզ քաջ հայտնի է «Թոմ Սոյերի արկածներն» ու «Հեքլբերի Ֆիննի արկածները» գրքերի շնորհիվ: Սակայն նա ոչ միայն գրող էր, այլև հրաշալի երգիծաբան և ուսուցիչ: Մարկ Տվենը շատ հայտնի է իր զվարճալի և միևնույն ժամանակ իմաստուն խոսքերով, որոնք վաղուց արդեն աֆորիզմներ են դարձել:

Այս հրաշալի խորհուրդները Մարկ Տվենը տալիս է բոլոր նրանց, ովքեր ցանկանում են հաջողության հասնել կյանքում:

ԸՆԴՈՒՆԵՔ ԻՆՔՆԵՐԴ ՁԵԶ

«Մարդը չի կարող իրեն հարմարավետ զգալ, քանի դեռ ինքն իրեն հավանություն չի տվել»:

Եթե դուք հավանություն չեք տալիս ինքներդ ձեզ, ձեր արարքներին և կյանքին առհասարակ, ապա ամենայն հավանականությամբ ապրում եք՝ ինչ-որ անհանգիստ զգացողությամբ ձեր ներսում: Եթե դուք դեռ չեք գտել ձեր ներքին ազատությունը, ապա դա շատ մեծ խոչընդոտ կլինի ձեզ համար անձնական աճ ունենալու ճանապարհին:

Դուք ինքներդ կառուցում եք ձեր մտքում պատնեշներ ու սահմանափակումներ ձեզ համար, որոնք ձեզ թելադրում են, թե ինչին եք դուք արժանի, իսկ ինչին՝ ոչ: Հենց այդ մտքերն են ձեր փոխարեն որոշում ձեր հնարավորությունների սահմանը: Դրանք են ձեզ ասում, որ դուք այն մարդը չեք, ով կարող է իրականացնել իր երազանքները: Սովորեք ընդունել ինքներդ ձեզ այնպիսին, ինչպիսին կաք կամ այնպիսին, ինչպիսին ուզում եք դառնալ:

Մի փնտրեք ոչ մեկի հավանությունը, բացի ինքներդ ձեզնից: Քանդեք ձեր ներքին սահմանները և դադարեք զբաղվել անխնա ինքնաքննադատությամբ: Եթե մարդն ինքն իր հետ իրեն անհարմար է զգում, դա ամենասարսափելի միայնությունն է:

ՄԻ ԴՐԵՔ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐ ՁԵՐ ԱՌՋԵՎ

«Տարիքի հարցում կարևորը ձեր վերաբերմունքն է դրա հանդեպ: Այն ձեզ չի խանգարի, եթե դրան ավելորդ ուշադրություն չհատկացնեք»:

Ձեզ թվում է, թե մարդիկ վատ են վերաբերվում այն բանին, որ դուք, օրինակ, շատ բարձրահասակ եք, ծեր եք կամ ճաղատ: Բայց այդ ամենը նշանակություն ունի միայն այն ժամանակ, երբ դուք եք դրան նշանակություն եք տալիս:

Դուք սկսում եք ձեզ անհարմար զգալ, անհանգստանալ այն մասին, թե ինչ են հիմա մտածում ձեր մասին: Եվ այդ ժամանակ մարդիկ զգում են դա և կարող են նաև սկսել այդ ամենին բացասական վերաբերվել: Մինչդեռ եթե դուք ինքներդ նշանակություն չտաք, մարդիկ նույնպես չեն նկատի: Ուշադրություն դարձրեք ձեր ուժեղ կողմերի վրա, և նույնը կանեն նաև մարդիկ, ովքեր շրջպատում են ձեզ:

ՈՒՐԱԽԱՑԵՔ ԵՎ ՀԱՃՈՒՅՔ ՍՏԱՑԵՔ ԿՅԱՆՔԻՑ

«Հումորի զգացումը մարդկության ամենամեծ օրհնություններից մեկն է: Ոչինչ չի կարող դիմանալ ծիծաղի հարվածին»:

Հումորը հրաշալի տարբերակ է իրավիճակը փոխելու և տրամադրություն բարձրացնելու համար: Դե իսկ բարձր տրամադրությունըլավագույն հոգեվիճակն է աշխատելու համար, որովհետև ձեր միտքն ու մարմինը բացասական էմոցիաներին ենթակա չեն: Թեթև սրտով աշխատելու դեպքում միշտ ավելի հեշտ է գտնել լուծումներ անգամ ամենաբարդ խնդիրների համար:

ԲԱՑ ԹՈՂԵՔ ՁԵՐ ԲԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ

«Բարկությունը թթվանյութ է, որը ավելի շատ վնաս է տալիս այն տարային, որտեղ պահվում է, քան այն բանին, ինչին դիպչում է»:

Շատ հաճախ բարկությունը պարզապես անիմաստ է, այն ավելի շատ վնաս է տալիս այն մարդուն, ով բարկանում է, քան նրան, ում ուղղված է այդ բարկությունը:

Այն մարդը, ում վրա դուք բարկացած եք, շատ հնարավոր է չի էլ կռահում այդ մասին: Այնպես որ, ճիշտ կլինի կամ խոսել նրա հետ, կամ պարզապես բաց թողնել ձեր բարկությունը: Դա ձեզ միայն թեթևություն կբերի:

ՈՉ ՈՔ ՁԵԶ ՈՉԻՆՉ ՊԱՐՏՔ ՉԷ

«Մի ասեք, որ աշխարհը ձեզ պարտական է ինչ-որ բան: Ոչ, նա ձեզ ոչինչ պարտք չէ: Նա կար մինչև ձեր հայտնվելը»:

Մանկության տարիներին մեր ծնողներն ու հարազատները ամեն ինչ անում են մեր փոխարեն, և մեզ սկսում է թվալ, որ մարդիկ մեր շուրջը և առհասարակ աշխարհը ինչ-որր բան է պարտք մեզ: Մինչդեռ մեր կյանքի պատասխանատվությունը միևայն և միայն մեզ վրա է և միայն սեփական ջանքերի շնորհիվ կարող ենք ստանալ այն, ինչ ուզում եք:

ԵԹԵ ԴՈՒՔ ՆՈՐ ՃԱՆԱՊԱՐՀՈՎ ԵՔ ԳՆՈՒՄ, ՊԱՏՐԱՍՏ ԵՂԵՔ ՈՉ ՄԻԱՆՇԱՆԱԿ ԱՐՁԱԳԱՆՔԻ

«Նոր գաղափար ունեցող մարդը խենթի տպավորություն է թողնում, քանի դեռ նրա գաղափարը չի իրականացել»:

Երբ դուք սկսում եք փոխվել կամ անել ինչ-որ բան այլ կերպ, շատ մեծ է հավանականությունը, որ մարդկանց մի մասը բացասական արձագանքի դրան: Այլ մարդկանց կարծիքին հետևելը ևս մեկ խոչընդոտ է, որին մենք թույլ ենք տալիս ետ պահել մեզ մեր ճանապարհից: Եթե մենք ինքներս մեր մեջ համոզված լինենք, որ ճիշտ ճանապարհի վրա ենք, այլ չսպասենք այլոց գնահատականներին, ապա շատ հնարավոր է, որ մարդիկ նույնիսկ չփորձեն էլ քննադատել ձեզ, այլ պարզապես զբաղվեն իրենց գործերով:

ՄԻ ԼՈՂԱՑԵՔ ԲԱՑԱՍԱԿԱՆ ՄՏՔԵՐԻ ԾՈՎՈՒՄ

«Հանեք ձեր գլխից բացասական մտքերը, քաշեք դրանց ոտքերից, ձեռքերից, բայց կարողացեք հեռացնել դրանք ձեզնից»:

Այն, ինչի վրա դուք կենտրոնացած եք, որոշելու է այն, թե ինչպես են ընթանալու ձեր գործերը մոտ ապագայում: Եթե մտածեք միայն ձեր խնդիրների մասին, ապա ողջ կյանքը կապրեք՝ դրանց պատճառով տառապելով, մինչդեռ եթե կենտրոնանաք ինչ-որ կարևոր և օգտակար բանի վրա, հենց դրանց էլ կհասնեք կյանքում:

ԱՎԵԼԻ ՔԻՉ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԴԱՐՁՐԵՔ ԻՔՆՆԵՐԴ ՁԵԶ ՎՐԱ

«Լավագույն միջոցը ինքներդ ձեզ քաջալերելու համար ուրիշ ինչ-որ մեկին քաջալերելն է»:

Ինքներդ ձեզ սիրելու լավագույն միջոցը ինչ-որ մեկին սիրելն է: Դուք կարող եք օգնել ինչ-որ մեկին, և դրանից երկուսդ էլ ավելի լավ կզգաք ձեզ: Բացի այդ նա էլ տրամարդված կլինի ձեզ օգնության ձեռք մեկնել մեկ ուրիշ իրավիճակում: Դրական հույզերը, բարությունը վարակիչ են և առաջին հերթին իրենց դրական ազդեցությւոնը թողնում են հենց ձեզ վրա:

ԶԲԱՂՎԵՔ ԱՅՆ ԳՈՐԾՈՎ, ՈՐԸ ՁԵԶ ԴՈՒՐ Է ԳԱԼԻՍ

20 տարի հետո դուք ավելի շատ կզղջաք այն բաների համար, որոնք այդպես էլ չարեցիք, այլ ոչ թե այն բաների համար, որոնք արել եք:

Շարժվեք տեղից, թույլ տվեք, որ քամին ուռեցնի ձեր առագաստը, և ճանապարհ ընկեք, գործեք, ստեղծեք, բացահայտեք…

_________________________________

Ի դեպ, «Գրքատուն» նորաբաց գրախանութն առաջարկում է Մարկ Տվենի գրքերից հսկայական տեսականի՝ շահավետ ցածր գներով:

 

ShareTweetShare
Previous Post

Համառությունը որոշիչ է

Next Post

5 ոլորտ, որտեղ տեխնոլոգիաները փոխելու են իրերի ընթացքը

YEREVANSTYLE

YEREVANSTYLE

YerevanStyle.com-ը նորաստեղծ երիտասարդական ինֆորմացիոն-ժամանցային կայք է, որի նպատակն է մատուցել հետաքրքիր նյութեր և նորություններ, որոնք դրական ազդեցություն կունենան հայ հասարակության վրա և կտան նորանոր մտքեր:

Related Posts

Խաղաղություն. Պարույր Սևակ
Բանաստեղծություններ

Խաղաղություն. Պարույր Սևակ

18 October 2020
99
Իմաստուն զինվորը. Վարդան Այգեկցի
Ընթերցարան

Իմաստուն զինվորը. Վարդան Այգեկցի

1 October 2020
152
Կաֆկան ու կորած տիկնիկը
Գրականություն

Կաֆկան ու կորած տիկնիկը

5 September 2020
67
Հայերը մարդու այն տեսակն են, որը չի ոչնչացվում. Սոս Սարգսյանի նամակը ադրբեջանցի մտավորականներին
Ընթերցարան

Հայերը մարդու այն տեսակն են, որը չի ոչնչացվում. Սոս Սարգսյանի նամակը ադրբեջանցի մտավորականներին

26 August 2020
53
Որպես կանոն, նրանք շատ նուրբ հոգի ունեն. Ինչո՞ւ է այդքան հաճելի շփվել ընթերցասեր մարդկանց հետ
Գրականություն

Որպես կանոն, նրանք շատ նուրբ հոգի ունեն. Ինչո՞ւ է այդքան հաճելի շփվել ընթերցասեր մարդկանց հետ

24 August 2020
53
Արտաքինից չի կարելի դատել մարդկանց մասին. մեջբերումներ Շառլոթ Բրոնտեի «Ջեյն Էյր»-ից
Գրականություն

Արտաքինից չի կարելի դատել մարդկանց մասին. մեջբերումներ Շառլոթ Բրոնտեի «Ջեյն Էյր»-ից

22 August 2020
81
Load More
Next Post
5 ոլորտ, որտեղ տեխնոլոգիաները փոխելու են իրերի ընթացքը

5 ոլորտ, որտեղ տեխնոլոգիաները փոխելու են իրերի ընթացքը

«Մաշան և արջը» մուլտսերիալը ներառվել է աշխարհում ամենասիրված մանկական շոուների լավագույն հնգյակում

«Մաշան և արջը» մուլտսերիալը ներառվել է աշխարհում ամենասիրված մանկական շոուների լավագույն հնգյակում

Discussion about this post

Categories

  • #Հաղթելուենք (67)
    • Մեր տղաները (16)
    • Միջազգային մամուլ (25)
    • Պաշտոնական (19)
    • Տեսաշարեր (29)
  • Events (4)
  • Yerevan Style (11)
  • Ապրելակերպ (458)
    • Գիտություն և ՏՏ (100)
    • Նորաձևություն (37)
    • Սնունդ (53)
    • Սպորտ (53)
  • Բիզնես (94)
  • Դիզայն (46)
  • Ընթերցարան (143)
    • Բանաստեղծություններ (66)
    • Հայ դասականներ (28)
  • Ընտանիք (86)
  • Ժամանց (333)
    • Երաժշտություն (39)
    • Հետաքրքրաշարժ (154)
    • Հումոր (21)
    • Ճամփորդություն (62)
    • Ֆիլմեր (63)
  • Հայ հերոսներ (3)
  • Հարցազրույց (37)
  • Մշակույթ (142)
    • Գրականություն (23)
    • Կրոն (10)
    • Պատմություն (39)
    • Փիլիսոփայություն (37)
  • Նորություններ (203)
    • Աշխարհ (99)
    • Հայաստան (112)

2020 © Yerevanstyle.com – Հեղինակային և հարակից իրավունքները պաշտպանված են:
Հետադարձ կապի համար՝ [email protected]

No Result
View All Result
  • Սկիզբ
  • Նորություններ
    • Հայաստան
    • Աշխարհ
  • Մշակույթ
    • Կրոն
    • Պատմություն
    • Փիլիսոփայություն
  • Ժամանց
    • Երաժշտություն
    • Հումոր
    • Նորաձևություն
    • Ֆիլմեր
    • Հետաքրքրաշարժ
  • Ապրելակերպ
    • Գիտություն և ՏՏ
    • Ընտանիք
    • Ճամփորդություն
    • Սպորտ
    • Նորաձևություն
    • Սնունդ
    • Դիզայն
  • Բիզնես
  • Հարցազրույց
  • Ընթերցարան
    • Հայ դասականներ
  • #Հաղթելուենք
    • Պաշտոնական
    • Միջազգային մամուլ
    • Մեր տղաները
    • Տեսաշարեր

2020 © YEREVANSTYLE.COM - ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԵՒ ՀԱՐԱԿԻՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՊԱՇՏՊԱՆՎԱԾ ԵՆ

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms below to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In