YerevanStyle.com
  • Սկիզբ
  • Նորություններ
    • Հայաստան
    • Աշխարհ
  • Մշակույթ
    • Կրոն
    • Պատմություն
    • Փիլիսոփայություն
  • Ժամանց
    • Երաժշտություն
    • Հումոր
    • Նորաձևություն
    • Ֆիլմեր
    • Հետաքրքրաշարժ
  • Ապրելակերպ
    • Գիտություն և ՏՏ
    • Ընտանիք
    • Ճամփորդություն
    • Սպորտ
    • Նորաձևություն
    • Սնունդ
    • Դիզայն
  • Բիզնես
  • Հարցազրույց
  • Ընթերցարան
    • Հայ դասականներ
  • #Հաղթելուենք
    • Պաշտոնական
    • Միջազգային մամուլ
    • Մեր տղաները
    • Տեսաշարեր
No Result
View All Result
  • Սկիզբ
  • Նորություններ
    • Հայաստան
    • Աշխարհ
  • Մշակույթ
    • Կրոն
    • Պատմություն
    • Փիլիսոփայություն
  • Ժամանց
    • Երաժշտություն
    • Հումոր
    • Նորաձևություն
    • Ֆիլմեր
    • Հետաքրքրաշարժ
  • Ապրելակերպ
    • Գիտություն և ՏՏ
    • Ընտանիք
    • Ճամփորդություն
    • Սպորտ
    • Նորաձևություն
    • Սնունդ
    • Դիզայն
  • Բիզնես
  • Հարցազրույց
  • Ընթերցարան
    • Հայ դասականներ
  • #Հաղթելուենք
    • Պաշտոնական
    • Միջազգային մամուլ
    • Մեր տղաները
    • Տեսաշարեր
YerevanStyle.com
No Result
View All Result
Home Նորություններ Աշխարհ

Հավերժական սիրո ապացույց Թաջ Մահալը

YEREVANSTYLE by YEREVANSTYLE
Julyի 31, 2020թ.
in Աշխարհ, Հետաքրքրաշարժ, Ճամփորդություն, Պատմություն
0
Հավերժական սիրո ապացույց Թաջ Մահալը
Share on FacebookShare on Twitter

Թաջ Մահալը յուրահատուկ ու շքեղ ճարտարապետական կառույց է, որը բոլորին գրավում է իր հեքիաթային գեղեցկությամբ: Շատերի համար այն տեսնելը դարձել է երազանք, բայց քչերին է հայտնի այն մեծ սիրո պատմությունը, որն էլ հիմք է հանդիսացել Թաջ Մահալի կառուցման համար: Ի դեպ՝ կա վարկած, որ աշխարհի 8-րդ հրաշալիք Թաջ Մահալը կառուցվել է հայուհու համար:

Հավերժական սիրո ապացույց Թաջ Մահալը սպիտակ մարմարից կառուցված մզկիթ – դամբարան է, որը գտնվում է Հնդկաստանի Ագրա քաղաքում: Այն կառուցվել է 1632-1653 թթ. Մեծ Մողոլների կայսր Շահ Ջահանի կողմից՝ իր սիրելի կնոջ՝ Մումթազ Մահալի հիշատակին: Մումթազ Մահալը (Արջումանդ Բանո Բեգում) եղել է արքայի ամենասիրելի կինն ու խորհրդատուն: Նա աչքի էր ընկնում իր գեղեցկությամբ և իմաստությամբ ու միակն էր արքայի ողջ հարեմից, ով ուղեկցում էր նրան արշավանքների ժամանակ: Ըստ որոշ աղբյուրների՝ նրա հայրը եղել է ծագումով հայ գործարար, ով Հնդկաստան էր տեղափոխվել Պարսկաստանից:

Ամուսնության 19 տարիների ընթացքում նրանք 13 երեխա են ունենում, սակայն Մումթազ Մահալը մահանում է վերջին՝ 14-րդ զավակին լույս աշխարհ բերելու ժամանակ: Մահից առաջ նա խնդրում է Շահ Ջահանին իր համար դամբարան կառուցել եւ այլևս ոչ ոքի հետ չամուսնանալ:
Այնքան մեծ էր իր սիրելի կնոջը կորցնելու Շահ Ջահանի վիշտը, որ նա կնոջ մահվան կապակցությամբ երկրում երկու տարով սուգ է հայտարարում: Այդ ընթացքում երկրում արգելված էին տոնակատարությունները, երգը, պարը: Կնոջ մահվանից մեկ տարի անց Շահ Ջահանը սկսում է Թաջ Մահալի կառուցումը:

Թաջ Մահալի շինարարությանը մասնակցել են ավելի քան 20 000 վարպետներ կայսրության բոլոր կողմերից, ինչպես նաև վարպետներ Միջին Ասիայից, Պարսկաստանից ու Մերձավոր Արևելքից։ Ի դեպ, նրանց թվում եղել են նաև հայ շինարարներ: Հայտնի է նրանցից մեկի` մեծ վարպետ-կառուցող Գրիգորի անունը, ով մասնակցել է ոչ միայն Թաջ Մահալի, այլև Շահ Ջահանի ճարտարապետական այլ գլուխգործոցների կառուցմանը:

Թաջ Մահալի բարձրությունը 74 մետր է, իսկ նրա չորս կողմերում կառուցված մինարեթների բարձրությունը՝ 42 մետր:

Մինարեթները փոքր-ինչ թեք են կառուցվել, որպեսզի քանդվելու դեպքում չվնասեն տաճարը։
Դամբարանը կառուցված է կիսաթափանցիկ սպիտակ մամարից, որը բերվել էր Հնդկաստանի Ռաջաստան նահանգի Մակրանա քաղաքից: Քանի որ մուսուլմանական կրոնը արգելում է քանդակի կամ նկարի ձևով աստվածների և մարդու պատկերումը, այդ իսկ պատճառով Թաջ Մահալի պատերը զարդարված են թանկարժեք ու կիսաթանկարժեք քարերից պատրաստված ծաղկային նուրբ նկարազարդումներով ու Ղուրանի սուրաթներով: Ընդհանուր առմամբ 28 տեսակի թանկարժեք և կիսաթանկարժեք քարեր են օգտագործվել դամբարանի շինարարության մեջ: Կառուցման համար անհհրաժեշտ ամբողջ շինանյութի, մարմարի, քարերի տեղափոխման համար պահանջվել է ավելի քան 1000 փիղ:

Դամբարանի կառուցումն ավարտվել է 1643 թվականին, իսկ այգին ու շրջակա կառույցները՝ մինարեթները, մզկիթը, մուտքը, վերջնական տեսքի են բերվել շուրջ տասը տարի անց։ Համալիրի կառուցման համար ծախսվել է շուրջ 32 մլն հնդկական ռուփի, ինչը 2020 թվականի արժեքով կլիներ շուրջ 70 միլիարդ ռուփի (~$916 մլն):

Շահ Ջահանը ցանկանում էր Թաջ Մահալի դեմ դիմաց կառուցել ևս մեկ դամբարան՝ իր համար՝ սև մարմարից, սակայն նրա ծրագիրը այդպես էլ կյանքի չկոչվեց. արքայի որդին` Օրանգզեբը, պետական հեղաշրջում է կազմակերպում, նրա փոխարեն գահ բարձրանում ու բանտարկում հորը: Երբեմնի զորեղ տիրակալ Շահ Ջահանը, 8 տարի բանտարկված լինելով Ագրայի ամրոցում, իր բանտախցից ամեն օր նայում էր իր իսկ կառուցած հրաշքին` իր և Մումթազ Մահալի հավերժական սիրո խորհրդանիշին, իսկ մահվանից հետո նա ևս թաղվում է  կնոջ կողքին` իր իսկ կառուցած դամբարանում:

Թաջ Մահալը համարվում է մողոլական ճարտարապետության եզակի ու փայլուն նմուշ, որն իր մեջ միաձուլում է պարսկական, հնդկական և իսլամական ճարտարապետության տարրեր: 1983 թվականին ՅՈՒՆԵՍԿՕ-ն Թաջ Մահալը ճանաչել է համաշխարհային ժառանգության օբյեկտ՝ այն կոչելով «մուսուլմանական արվեստի մարգարիտ Հնդկաստանում, համաշխարհային ժառանգության համընդհանուր ճանաչում ունեցող գլուխգործոցներից մեկը, որով հիանում են ամբողջ աշխարհում»:

Ներկայացրեց հնդկերենի մասնագետ,
թարգմանչուհի Արմինե Նիազյանը

ShareTweetShare
Previous Post

Huawei-ն առաջին անգամ անցնում է Samsung-ին և Apple-ին

Next Post

Ալբերտ Էյնշտեյնի 10 խորհուրդները հաջողության հասնելու համար

YEREVANSTYLE

YEREVANSTYLE

YerevanStyle.com-ը նորաստեղծ երիտասարդական ինֆորմացիոն-ժամանցային կայք է, որի նպատակն է մատուցել հետաքրքիր նյութեր և նորություններ, որոնք դրական ազդեցություն կունենան հայ հասարակության վրա և կտան նորանոր մտքեր:

Related Posts

System Of A Down – Protect The Land (Official Video)
#Հաղթելուենք

System Of A Down – Protect The Land (Official Video)

7 November 2020
8
Առաջարկում եմ, որ Իսրայելն իր մարդասիրական օգնությունն ուղարկի վարձկաններին և ահաբեկիչներին՝ որպես իր գործունեության տրամաբանական շարունակություն. վարչապետը՝ The Jerusalem Post-ին
#Հաղթելուենք

Առաջարկում եմ, որ Իսրայելն իր մարդասիրական օգնությունն ուղարկի վարձկաններին և ահաբեկիչներին՝ որպես իր գործունեության տրամաբանական շարունակություն. վարչապետը՝ The Jerusalem Post-ին

7 November 2020
21
Պատերազմի շարունակության ամեն օրը ֆրուստրացիայի է բերելու Ադրբեջանի հանրությանը. վարչապետը՝ Al Jazeera-ին
#Հաղթելուենք

Պատերազմի շարունակության ամեն օրը ֆրուստրացիայի է բերելու Ադրբեջանի հանրությանը. վարչապետը՝ Al Jazeera-ին

2 November 2020
10
Մենք «Չեխոսլովակիան» չենք պատրաստվում զիջել ոչ մեկին. Նիկոլ Փաշինյան
#Հաղթելուենք

Մենք «Չեխոսլովակիան» չենք պատրաստվում զիջել ոչ մեկին. Նիկոլ Փաշինյան

31 October 2020
20
Ադրբեջանի կողմից Արցախի դեմ ֆոսֆորային զինատեսակի կիրառումը ստեղծում է բնապահպանական աղետի վտանգ
#Հաղթելուենք

Ադրբեջանի կողմից Արցախի դեմ ֆոսֆորային զինատեսակի կիրառումը ստեղծում է բնապահպանական աղետի վտանգ

31 October 2020
5
Ես մեծ հարգանքով եմ վերաբերվում հայ ժողովրդին. Մել Գիբսոնը Արցախի, պատերազմի և հայերի մասին
#Հաղթելուենք

Ես մեծ հարգանքով եմ վերաբերվում հայ ժողովրդին. Մել Գիբսոնը Արցախի, պատերազմի և հայերի մասին

26 October 2020
5
Load More
Next Post
Ալբերտ Էյնշտեյնի 10 խորհուրդները հաջողության հասնելու համար

Ալբերտ Էյնշտեյնի 10 խորհուրդները հաջողության հասնելու համար

6 սովորություն, որոնք աննկատելիորեն փչացնում են մեր կյանքը

6 սովորություն, որոնք աննկատելիորեն փչացնում են մեր կյանքը

Discussion about this post

Categories

  • #Հաղթելուենք (67)
    • Մեր տղաները (16)
    • Միջազգային մամուլ (25)
    • Պաշտոնական (19)
    • Տեսաշարեր (29)
  • Events (4)
  • Yerevan Style (11)
  • Ապրելակերպ (458)
    • Գիտություն և ՏՏ (100)
    • Նորաձևություն (37)
    • Սնունդ (53)
    • Սպորտ (53)
  • Բիզնես (94)
  • Դիզայն (46)
  • Ընթերցարան (143)
    • Բանաստեղծություններ (66)
    • Հայ դասականներ (28)
  • Ընտանիք (86)
  • Ժամանց (333)
    • Երաժշտություն (39)
    • Հետաքրքրաշարժ (154)
    • Հումոր (21)
    • Ճամփորդություն (62)
    • Ֆիլմեր (63)
  • Հայ հերոսներ (3)
  • Հարցազրույց (37)
  • Մշակույթ (142)
    • Գրականություն (23)
    • Կրոն (10)
    • Պատմություն (39)
    • Փիլիսոփայություն (37)
  • Նորություններ (203)
    • Աշխարհ (99)
    • Հայաստան (112)

2020 © Yerevanstyle.com – Հեղինակային և հարակից իրավունքները պաշտպանված են:
Հետադարձ կապի համար՝ [email protected]

No Result
View All Result
  • Սկիզբ
  • Նորություններ
    • Հայաստան
    • Աշխարհ
  • Մշակույթ
    • Կրոն
    • Պատմություն
    • Փիլիսոփայություն
  • Ժամանց
    • Երաժշտություն
    • Հումոր
    • Նորաձևություն
    • Ֆիլմեր
    • Հետաքրքրաշարժ
  • Ապրելակերպ
    • Գիտություն և ՏՏ
    • Ընտանիք
    • Ճամփորդություն
    • Սպորտ
    • Նորաձևություն
    • Սնունդ
    • Դիզայն
  • Բիզնես
  • Հարցազրույց
  • Ընթերցարան
    • Հայ դասականներ
  • #Հաղթելուենք
    • Պաշտոնական
    • Միջազգային մամուլ
    • Մեր տղաները
    • Տեսաշարեր

2020 © YEREVANSTYLE.COM - ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԵՒ ՀԱՐԱԿԻՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՊԱՇՏՊԱՆՎԱԾ ԵՆ

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms below to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In