YerevanStyle.com
  • Սկիզբ
  • Նորություններ
    • Հայաստան
    • Աշխարհ
  • Մշակույթ
    • Կրոն
    • Պատմություն
    • Փիլիսոփայություն
  • Ժամանց
    • Երաժշտություն
    • Հումոր
    • Նորաձևություն
    • Ֆիլմեր
    • Հետաքրքրաշարժ
  • Ապրելակերպ
    • Գիտություն և ՏՏ
    • Ընտանիք
    • Ճամփորդություն
    • Սպորտ
    • Նորաձևություն
    • Սնունդ
    • Դիզայն
  • Բիզնես
  • Հարցազրույց
  • Ընթերցարան
    • Հայ դասականներ
  • Արցախ
    • Պաշտոնական
    • Միջազգային մամուլ
    • Մեր տղաները
    • Տեսաշարեր
No Result
View All Result
  • Սկիզբ
  • Նորություններ
    • Հայաստան
    • Աշխարհ
  • Մշակույթ
    • Կրոն
    • Պատմություն
    • Փիլիսոփայություն
  • Ժամանց
    • Երաժշտություն
    • Հումոր
    • Նորաձևություն
    • Ֆիլմեր
    • Հետաքրքրաշարժ
  • Ապրելակերպ
    • Գիտություն և ՏՏ
    • Ընտանիք
    • Ճամփորդություն
    • Սպորտ
    • Նորաձևություն
    • Սնունդ
    • Դիզայն
  • Բիզնես
  • Հարցազրույց
  • Ընթերցարան
    • Հայ դասականներ
  • Արցախ
    • Պաշտոնական
    • Միջազգային մամուլ
    • Մեր տղաները
    • Տեսաշարեր
YerevanStyle.com
No Result
View All Result
Home Ապրելակերպ

Երջանկությունը նպատակ չէ, այլ հետևանք. Էլեոնոր Ռուզվելտը՝ երջանկություն գտնելու մասին

YEREVANSTYLE by YEREVANSTYLE
Augustի 3, 2020թ.
in Ապրելակերպ
0
Երջանկությունը նպատակ չէ, այլ հետևանք. Էլեոնոր Ռուզվելտը՝ երջանկություն գտնելու մասին
Share on FacebookShare on Twitter

Էլեոնոր Ռուզվելտը ԱՄՆ նախագահ Ֆրանկլին Ռուզվելտի կինն էր, ըստ ամերիկացիների՝ երկրի ողջ պատմության ընթացքում լավագույն առաջին տիկինը: Նա ոչ միայն ակտիվ հասարակական գործիչ էր, այլև իմաստուն կին ու մեծ մարդասեր: Ահա թե որն է երջանկության գաղտնիքը՝ ըստ Էլեոնոր Ռուզվելտի:

«Երջանկությունը նպատակ չէ, այլ հետևանք: Կարող է հակասական թվալ, բայց հանուն սեփական հաճույքի ապրելու ձգտումը ամենակարճ ճանապարհն է ինքդ քեզ դժբախտացնելու համար: Շատ կարճ ժամանակ անց դուք հասկանում եք, որ որևէ բան ձեզ չի կարող իսկապես երջանկացնել: Պատճառն այն է, որ կյանքի հանդեպ հետաքրքրությունը, ապագայի հանդեպ հույսը ապրում են մեր մեջ միայն այն դեպքում, երբ մենք ուրախություն ենք պարգևում այլ մարդկանց:

Հեշտ է սայթաքել ու հայտնվել եսակենտրոնության աշխարհում: Դա ճակատագրական կարող է լինել: Երբ մարդը մտահոգված է միայն ինքն իրենով, իր առողջությամբ, իր անձնական խնդիրներով ու առօրյա կյանքի մանրուքներով, նա անմիջապես կորցնում է հետաքրքրությունն այլ մարդկանց հանդեպ: Եվ ինչն ավելի վատ է, նա կորցնում է կապը կյանքի հետ: Այստեղից միայն մեկ քայլ է մնում, որ կորցնեք աշխարհի ու առհասարակ կյանքի հանդեպ հետաքրքրությունը: Դա վերջի սկիզբն է, դա մահվան մոտենալն է:

Մի անգամ ինձ հարցրին, թե որոնք են իմ կարծիքով երջանկության երեք նախապայմանները: Ես պատասխանեցի «Գիտակցությունը, որ դու միշտ ազնիվ ես եղել ինքդ քեզ և քեզ շրջապատողների հետ: Գիտակցությունը, որ դու արել ես ամեն հնարավորը քո աշխատանքի և անձնական կյանքի համար: Եվ ուրիշներին սիրելու կարողությունը»:

Բայց կա ևս մեկ հիմնաքարային պայման, և ես չեմ հասկանում, թե ինչպես կարող էի մոռանալ դրա մասին, այն է՝ գիտակցությունը, որ դու այս կամ այն կերպ օգուտ ես բերում: Օգտակար լինելը, ինչ տեսքով էլ, որ դա լինի, այն գինն է, որը մենք բոլորս պետք է վճարենք այն օդի համար, որը շնչում ենք, այն ուտելիքի համար, որը ուտում ենք, և Երկիր մոլորակի վրա բնակվելու իրավունքի համար: Օգուտ բերելը ինքնին պարգևատրում է և առաջին քայլն է երջանկության համար, ճիշտ այնպես, ինչպես խղճահարությունը ինքդ քո հանդեպ և կենսական դժվարություններից խուսափելը տառապանքների սկիզբն է:

Եվ հիշեք, ձեր կյանքը պատկանում է ձեզ, միայն եթե դուք կանգնած եք դրա ղեկի մոտ: Այն կանոնները, որոնցով դուք ապրում եք, պետք է լինեն ձեր կանոնները, ձեր արժեքները, ձեր համոզմունքներն այն մասին, թե ինչն է լավ, իսկ ինչը՝ վատ, ինչն է ճշմարիտ, իսկ ինչը՝ սուտ, ինչն է կարևոր, իսկ ինչը բոլորովին նշանակություն չունի: Եթե դուք ընդունում եք մեկ այլ մարդու կամ խմբի կանոններն ու արժեքները, որոնք ձեզ ճնշում են, դուք դավաճանում եք ինքներդ ձեզ, դուք կորցնում եք ձեր ուժը, ձեր անհատականությունը»:

Ըստ Էլեոնոր Ռուզվելտի՝ «You Learn by Living: Eleven Keys for a More Fulfilling Life» գրքի

ShareTweetShare
Previous Post

Դատելու փոխարեն ես սովորում եմ հասկանալ. Բրյուս Լիի ուշագրավ մտքերի ընտրանի

Next Post

Հունաստանում բացվել է առաջին ստորջրյա թանգարանը

YEREVANSTYLE

YEREVANSTYLE

YerevanStyle.com-ը նորաստեղծ երիտասարդական ինֆորմացիոն-ժամանցային կայք է, որի նպատակն է մատուցել հետաքրքիր նյութեր և նորություններ, որոնք դրական ազդեցություն կունենան հայ հասարակության վրա և կտան նորանոր մտքեր:

Related Posts

Ծանրորդ Կարեն Ավագյանը դարձավ Եվրոպայի չեմպիոն, Անդրանիկ Կարապետյանը երրորդն է
Աշխարհ

Ծանրորդ Կարեն Ավագյանը դարձավ Եվրոպայի չեմպիոն, Անդրանիկ Կարապետյանը երրորդն է

9 April 2021
155
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը «պատմություն է կերտում»
Հայաստան

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը «պատմություն է կերտում»

9 April 2021
138
Սենդվիչ-վահանակները՝ որպես այլընտրանք այլ շինարարական նյութերին
Բիզնես

Սենդվիչ-վահանակները՝ որպես այլընտրանք այլ շինարարական նյութերին

20 October 2020
317
6 միտք ընկերության եւ հասունության մասին
Ապրելակերպ

6 միտք ընկերության եւ հասունության մասին

8 September 2020
167
Ազնիվ հարաբերությունների երեք նշան
Ապրելակերպ

Ազնիվ հարաբերությունների երեք նշան

8 September 2020
192
Ջինս. հագուստ, որը միշտ թրենդում է
Նորաձևություն

Ջինս. հագուստ, որը միշտ թրենդում է

8 September 2020
303
Load More
Next Post
Հունաստանում բացվել է առաջին ստորջրյա թանգարանը

Հունաստանում բացվել է առաջին ստորջրյա թանգարանը

9 արտահայտություն, որոնք նույնքան կարևոր են, որքան «Ես քեզ սիրում եմ»-ը

9 արտահայտություն, որոնք նույնքան կարևոր են, որքան «Ես քեզ սիրում եմ»-ը

Discussion about this post

Categories

  • Events (4)
  • Yerevan Style (11)
  • Ապրելակերպ (460)
    • Գիտություն և ՏՏ (100)
    • Նորաձևություն (37)
    • Սնունդ (53)
    • Սպորտ (55)
  • Արցախյան (68)
    • Մեր տղաները (17)
    • Միջազգային մամուլ (25)
    • Պաշտոնական (20)
    • Տեսաշարեր (29)
  • Բիզնես (94)
  • Դիզայն (46)
  • Ընթերցարան (143)
    • Բանաստեղծություններ (66)
    • Հայ դասականներ (28)
  • Ընտանիք (86)
  • Ժամանց (333)
    • Երաժշտություն (39)
    • Հետաքրքրաշարժ (154)
    • Հումոր (21)
    • Ճամփորդություն (62)
    • Ֆիլմեր (63)
  • Հայ հերոսներ (3)
  • Հարցազրույց (37)
  • Մշակույթ (143)
    • Գրականություն (23)
    • Կրոն (10)
    • Պատմություն (40)
    • Փիլիսոփայություն (37)
  • Նորություններ (208)
    • Աշխարհ (102)
    • Հայաստան (116)

2020 © Yerevanstyle.com – Հեղինակային և հարակից իրավունքները պաշտպանված են:
Հետադարձ կապի համար՝ [email protected]

No Result
View All Result
  • Սկիզբ
  • Նորություններ
    • Հայաստան
    • Աշխարհ
  • Մշակույթ
    • Կրոն
    • Պատմություն
    • Փիլիսոփայություն
  • Ժամանց
    • Երաժշտություն
    • Հումոր
    • Նորաձևություն
    • Ֆիլմեր
    • Հետաքրքրաշարժ
  • Ապրելակերպ
    • Գիտություն և ՏՏ
    • Ընտանիք
    • Ճամփորդություն
    • Սպորտ
    • Նորաձևություն
    • Սնունդ
    • Դիզայն
  • Բիզնես
  • Հարցազրույց
  • Ընթերցարան
    • Հայ դասականներ
  • Արցախ
    • Պաշտոնական
    • Միջազգային մամուլ
    • Մեր տղաները
    • Տեսաշարեր

2020 © YEREVANSTYLE.COM - ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԵՒ ՀԱՐԱԿԻՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՊԱՇՏՊԱՆՎԱԾ ԵՆ

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms below to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In