YerevanStyle.com
  • Սկիզբ
  • Նորություններ
    • Հայաստան
    • Աշխարհ
  • Մշակույթ
    • Կրոն
    • Պատմություն
    • Փիլիսոփայություն
  • Ժամանց
    • Երաժշտություն
    • Հումոր
    • Նորաձևություն
    • Ֆիլմեր
    • Հետաքրքրաշարժ
  • Ապրելակերպ
    • Գիտություն և ՏՏ
    • Ընտանիք
    • Ճամփորդություն
    • Սպորտ
    • Նորաձևություն
    • Սնունդ
    • Դիզայն
  • Բիզնես
  • Հարցազրույց
  • Ընթերցարան
    • Հայ դասականներ
  • Արցախ
    • Պաշտոնական
    • Միջազգային մամուլ
    • Մեր տղաները
    • Տեսաշարեր
No Result
View All Result
  • Սկիզբ
  • Նորություններ
    • Հայաստան
    • Աշխարհ
  • Մշակույթ
    • Կրոն
    • Պատմություն
    • Փիլիսոփայություն
  • Ժամանց
    • Երաժշտություն
    • Հումոր
    • Նորաձևություն
    • Ֆիլմեր
    • Հետաքրքրաշարժ
  • Ապրելակերպ
    • Գիտություն և ՏՏ
    • Ընտանիք
    • Ճամփորդություն
    • Սպորտ
    • Նորաձևություն
    • Սնունդ
    • Դիզայն
  • Բիզնես
  • Հարցազրույց
  • Ընթերցարան
    • Հայ դասականներ
  • Արցախ
    • Պաշտոնական
    • Միջազգային մամուլ
    • Մեր տղաները
    • Տեսաշարեր
YerevanStyle.com
No Result
View All Result
Home Ապրելակերպ

10 հմտություն, որ պետք է ցանկացած աշխատանքի դեպքում

YEREVANSTYLE by YEREVANSTYLE
Augustի 4, 2020թ.
in Ապրելակերպ, Բիզնես
0
10 հմտություն, որ պետք է ցանկացած աշխատանքի դեպքում
Share on FacebookShare on Twitter

Աշխատանքային հարցազրույցների ժամանակ HR մասնագետները և գործատուները հաճախ են ընդհանուր ոճի հարցեր տալիս թեկնածուին՝ անկախ այն բանից, թե ինչ աշխատանքի համար է նա դիմել: Փորձում են հասկանալ, թե որքանով է տվյալ մարդը կարողանում ազատ հաղորդակցվել, արտահայտել մտքերը, գուխ հանել դժվար իրավիճակներում և այլն:

Եվ եթե փորձենք ավելի ուշադիր նայել, ապա կտեսնենք, որ իսկապես կան մի քանի այնպիսի հմտություն, որոնք կարող են պետք գալ յուրաքանչյուր աշխատանքի դեպքում: Ահա թե որոնք են դրանք:

1. ՄՏՔԵՐԸ ԳՐԱՎՈՐ ՇԱՐԱԴՐԵԼՈՒ ԿԱՐՈՂՈՒԹՅՈՒՆ

Գործատուների մեծ մասը կորցնում է ձեզ հարցազրույցի հրավիրելու ցանկությունը, եթե ձեր ռեզյումեի կամ ուղեկցող նամակի մեջ նկատում է ուղղագրական սխալներ:

Անգամ եթե ձեր աշխատանքը բոլորովին կապ չունի տեքստերի հետ, միևնույն է, դուք վաղ թե ուշ ստիպված եք լինելու գրել նամակներ, մասնագիտական ցուցումներ ձեր ենթակաների համար, հաշվետվություններ, առաջադրանքներ և այլն: Իսկ եթե չզլանաք և փորձեք քիչ թե շատ կատարելագործել մայրենի լեզվի ձեր իմացությունը, ապա հետագայում չեք բախվի նման խնդիրների:

2. ԳԵՂԵՑԻԿ ԽՈՍԵԼՈՒ ԿԱՐՈՂՈՒԹՅՈՒՆ

Այս կետը սերտորեն կապված է նախորդի հետ: Պրեզենտացիաների, հանդիպումների ժամանակ գրագետ խոսելու կարողությունը պարտադիր պայման է: Անշուշտ, գործընկերների հետ շփվելու և լավ հարաբերություններ ստեղծելու համար դա նույնպես կարող է պետք գալ:

Գեղեցիկ խոսել չի նշանակում խոսել բացառապես գրքային հայերենով: Գեղեցիկ բանավոր խոսքի կանոններն այլ են. ժպիտ, դիմացին լսելու և չընդհատելու կարողություն, զրուցակցին անունով դիմելու սովորություն, հետևողական և տրամաբանորեն մտքերը շարադրելու, հստակ պատասխաններ տալու կարողություն:

3. ԻՆՔՆԱՎՍՏԱՀՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՀԱՄԱՌՈՒԹՅՈՒՆ

Այս հատկանիշն առաջին հերթին ձեզ է հարկավոր, չէ՞ որ ուրիշներին միշտ էլ ձեռնտու կլինի, եթե դուք լսեք ուրիշների հրամանները կամ մշտապես համաձայնեք այլոց կարծիքի հետ:

Եթե ուզում եք աշխատավայրում ինչ-որ բանի հասնել, պետք է կարողանաք ինքնավստահ լինել և հավատալ ինքներդ ձեր կարողություններին: Իհարկե, պետք չէ ինքնավստահությունը խառնել մեծամտության հետ, առավել ևս՝ հարցազրույցի ժամանակ:

4. ԺԱՄԱՆԱԿԸ ՏՆՕՐԻՆԵԼՈՒ ԿԱՐՈՂՈՒԹՅՈՒՆ

Անգամ եթե տվյալ հանձնարարությունը ձեզ հետաքրքիր չէ, դուք, միևնույն է, պետք է կարողանաք ճիշտ բաշխել ձեր ժամանակը և ամեն ինչ հասցնեք ժամանակին:

Միջինում աշխատողները ավելի քան 2 ու կես ժամ ծախսում են սոց.ցանցերում: Իհարկե, եթե աշխատանքն արդեն ավարտել եք և այլ պլանավորված գործեր չունեք, դուք կարող եք ձեզ թույլ տալ նաև այդ ազատությունը:

5. ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿԱՊԵՐ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԿԱՐՈՂՈՒԹՅՈՒՆ

Գործատուն ինքը դժվար թե ձեզնից պահանջի դա, սակայն ձեր ոլորտի այլ մասնագետների հետ կապի մեջ լինելը և նրանցից փորձ փոխառելը ձեզ համար միայն օգտակար կլինի:

Մասնակցեք սեմինարների, միջոցառումների, որտեղ կհանդիպեք ձեր ոլորտի առաջադեմ մասնագետներին: Նրանց հետ շփվելով՝ դժվարության դեպքում դուք միշտ կկարողանաք խորհուրդ հարցնել նրանցից:

6. ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Այսօր համակարգչային ծրագրերից գլուխ չհանելը պարզապես ծիծաղելի է: Պարտադիր չէ համակարգիչն ինքնուրույն ֆորմատ անելը, սակայն ծրագիր ներբեռնելը, անհրաժեշտ ինֆորմացիան գտնելն ու ճիշտ ներկայացնելը, գեղեցիկ պրեզենտացիա կազմելը, համակարգիչը չփչացնելը և այլ տարրական բաներից տեղյակ լինելը պարզապես անհրաժեշտ է:

Հավատացեք, որքան ավելի սերտ կապերի մեջ լինեք տեղեկատվական տեխնոլոգիաների հետ, այնքան ավելի մեծ է հավանականությունը մասնագիտական աճի հնարավորություն ստանալու համար:

7. ԽՆԴԻՐՆԵՐ ԼՈՒԾԵԼՈՒ ԿԱՐՈՂՈՒԹՅՈՒՆ

Աշխատել ըստ հստակ կանոնակարգի այնքան էլ դժվար չէ, բայց իսկապես հետաքրքիր ու կարևոր նշանակություն ունեցող նախագծեր հանձնարարվում են միայն այն անհատներին, ովքեր կարողանում են ամեն իրավիճակի նայել հետաքրքիր տեսանկյունից և արագ լուծել բոլոր խնդիրները:

Եթե դուք տիրապետում եք ոչ միայն ձեր մասնագիտական որակներին, այլև կարողանում ենք արագ ելք գտնել ցանկացած իրավիճակից, ապա դուք իսկապես անգնահատելի աշխատակից եք:

8. ՎԱՃԱՌԵԼՈՒ ԿԱՐՈՂՈՒԹՅՈՒՆ

Խոսքը այս դեպքում հաճախորդներ ներգրավելու մասին չէ, պարզապես պետք է փոքր-ինչ «առևտուր» անելու կարողություն ունենալ: Այդ ամենը ձեզ պետք է, եթե ուզում եք բանակցել ձեր աշխատավարձի, պայքարել ձեր նախագծի իրականացման համար, երկարաձգել նախագծի վերջնաժամկետը, փոփոխություններ մտցնել գործի մեջ և այլն, և այլն:

9. ԹԻՄՈՒՄ ԱՇԽԱՏԵԼՈՒ ԿԱՐՈՂՈՒԹՅՈՒՆ

Այս հմտության մասին թերևս ամենից հաճախ են հարցեր հնչում հարցազրույցների ժամանակ: Յուրաքանչյուր գործատու ուզում է վստահ լինել, որ դուք ներդաշնակ հարաբերությունների մեջ կլինեք ընկերության աշխատակազմի հետ և հաշվի կնստեք ընդհանուր նպատակների ու աշխատելաոճի հետ:

10. ԷՄՈՑԻՈՆԱԼ ԻՆՏԵԼԵԿՏ

Սա թերևս ամենակարևոր հատկություններից մեկն է, որը օգնում է ոչ միայն աշխատել, այլև ապրել: Եթե ինտելեկտը ձեր գիտելիքներն են և տեղեկատվության հետ աշխատելու կարողությունը, ապա էմոցիոնալ ինտելեկտը այդ ամենը իրական իրավիճակներում օգտագործելու կարողությունն է:

Դա դիմացինի մտադրությունները, տրամադրությունը, ցանկությունները հասկանալու կարողությունն է: Էմոցիոնալ ինտելեկտը ուրիշների և սեփական էմոցիաները կառավարելու և գործնական առաջադրանքների կատարման համար հմտորեն օգտագործելու կարողությունն է:

ShareTweetShare
Previous Post

Հետաքրքիր փաստեր արքայադուստր Դիանայի մասին

Next Post

Մի՛ դարձեք զոհ. Նիկ Վույչիչի կյանքի 8 կանոնները

YEREVANSTYLE

YEREVANSTYLE

YerevanStyle.com-ը նորաստեղծ երիտասարդական ինֆորմացիոն-ժամանցային կայք է, որի նպատակն է մատուցել հետաքրքիր նյութեր և նորություններ, որոնք դրական ազդեցություն կունենան հայ հասարակության վրա և կտան նորանոր մտքեր:

Related Posts

Ծանրորդ Կարեն Ավագյանը դարձավ Եվրոպայի չեմպիոն, Անդրանիկ Կարապետյանը երրորդն է
Աշխարհ

Ծանրորդ Կարեն Ավագյանը դարձավ Եվրոպայի չեմպիոն, Անդրանիկ Կարապետյանը երրորդն է

9 April 2021
155
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը «պատմություն է կերտում»
Հայաստան

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը «պատմություն է կերտում»

9 April 2021
138
Սենդվիչ-վահանակները՝ որպես այլընտրանք այլ շինարարական նյութերին
Բիզնես

Սենդվիչ-վահանակները՝ որպես այլընտրանք այլ շինարարական նյութերին

20 October 2020
317
Ինչպե՞ս են առաջացել հայտնի բրենդների անվանումները
Բիզնես

Ինչպե՞ս են առաջացել հայտնի բրենդների անվանումները

8 September 2020
313
6 միտք ընկերության եւ հասունության մասին
Ապրելակերպ

6 միտք ընկերության եւ հասունության մասին

8 September 2020
167
Ազնիվ հարաբերությունների երեք նշան
Ապրելակերպ

Ազնիվ հարաբերությունների երեք նշան

8 September 2020
192
Load More
Next Post
Մի՛ դարձեք զոհ. Նիկ Վույչիչի կյանքի 8 կանոնները

Մի՛ դարձեք զոհ. Նիկ Վույչիչի կյանքի 8 կանոնները

Մեր զորակցությունն ենք հայտնում եղբայրական Լիբանանին. YerevanStyle.com

Մեր զորակցությունն ենք հայտնում եղբայրական Լիբանանին. YerevanStyle.com

Discussion about this post

Categories

  • Events (4)
  • Yerevan Style (11)
  • Ապրելակերպ (460)
    • Գիտություն և ՏՏ (100)
    • Նորաձևություն (37)
    • Սնունդ (53)
    • Սպորտ (55)
  • Արցախյան (68)
    • Մեր տղաները (17)
    • Միջազգային մամուլ (25)
    • Պաշտոնական (20)
    • Տեսաշարեր (29)
  • Բիզնես (94)
  • Դիզայն (46)
  • Ընթերցարան (143)
    • Բանաստեղծություններ (66)
    • Հայ դասականներ (28)
  • Ընտանիք (86)
  • Ժամանց (333)
    • Երաժշտություն (39)
    • Հետաքրքրաշարժ (154)
    • Հումոր (21)
    • Ճամփորդություն (62)
    • Ֆիլմեր (63)
  • Հայ հերոսներ (3)
  • Հարցազրույց (37)
  • Մշակույթ (143)
    • Գրականություն (23)
    • Կրոն (10)
    • Պատմություն (40)
    • Փիլիսոփայություն (37)
  • Նորություններ (208)
    • Աշխարհ (102)
    • Հայաստան (116)

2020 © Yerevanstyle.com – Հեղինակային և հարակից իրավունքները պաշտպանված են:
Հետադարձ կապի համար՝ [email protected]

No Result
View All Result
  • Սկիզբ
  • Նորություններ
    • Հայաստան
    • Աշխարհ
  • Մշակույթ
    • Կրոն
    • Պատմություն
    • Փիլիսոփայություն
  • Ժամանց
    • Երաժշտություն
    • Հումոր
    • Նորաձևություն
    • Ֆիլմեր
    • Հետաքրքրաշարժ
  • Ապրելակերպ
    • Գիտություն և ՏՏ
    • Ընտանիք
    • Ճամփորդություն
    • Սպորտ
    • Նորաձևություն
    • Սնունդ
    • Դիզայն
  • Բիզնես
  • Հարցազրույց
  • Ընթերցարան
    • Հայ դասականներ
  • Արցախ
    • Պաշտոնական
    • Միջազգային մամուլ
    • Մեր տղաները
    • Տեսաշարեր

2020 © YEREVANSTYLE.COM - ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԵՒ ՀԱՐԱԿԻՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՊԱՇՏՊԱՆՎԱԾ ԵՆ

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms below to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In