Բնական, մարդածին կամ տեխնածին աղետներն ի զորու են մի քանի ակնթարթում շրջել պատմության ընթացքը և վերափոխել ամեն ինչ: Թերևս օգոստոսի 4-ին Բեյրութում տեղի ունեցած պայթյունը դրա վառ ապացույցն էր:
Օգոստոսի 5-ը Լիբանանում հայտարարվել է ազգային սգի օր: Առայժմ հաղորդվում է 4000-ից ավել վիրավորների մասին և շուրջ 80 զոհի, որոնց մեջ հիշատակվում է արդեն 5 հայկական անուն:
Ըստ լրատվամիջոցների՝ վնասվել են հայահոծ թաղամասեր, շենքեր, տեղի սբ. Գևորգ հայկական եկեղեցին, Հայկազյան համալսարանի շենքը:
Մեր զորակցությունն ենք հայտնում եղբայրական Լիբանանին, աղոթում տուժածների, զոհերի հարազատների համար և շուտափույթ ապաքինում մաղթում վիրավորներին:
Discussion about this post