YerevanStyle.com
  • Սկիզբ
  • Նորություններ
    • Հայաստան
    • Աշխարհ
  • Մշակույթ
    • Կրոն
    • Պատմություն
    • Փիլիսոփայություն
  • Ժամանց
    • Երաժշտություն
    • Հումոր
    • Նորաձևություն
    • Ֆիլմեր
    • Հետաքրքրաշարժ
  • Ապրելակերպ
    • Գիտություն և ՏՏ
    • Ընտանիք
    • Ճամփորդություն
    • Սպորտ
    • Նորաձևություն
    • Սնունդ
    • Դիզայն
  • Բիզնես
  • Հարցազրույց
  • Ընթերցարան
    • Հայ դասականներ
  • #Հաղթելուենք
    • Պաշտոնական
    • Միջազգային մամուլ
    • Մեր տղաները
    • Տեսաշարեր
No Result
View All Result
  • Սկիզբ
  • Նորություններ
    • Հայաստան
    • Աշխարհ
  • Մշակույթ
    • Կրոն
    • Պատմություն
    • Փիլիսոփայություն
  • Ժամանց
    • Երաժշտություն
    • Հումոր
    • Նորաձևություն
    • Ֆիլմեր
    • Հետաքրքրաշարժ
  • Ապրելակերպ
    • Գիտություն և ՏՏ
    • Ընտանիք
    • Ճամփորդություն
    • Սպորտ
    • Նորաձևություն
    • Սնունդ
    • Դիզայն
  • Բիզնես
  • Հարցազրույց
  • Ընթերցարան
    • Հայ դասականներ
  • #Հաղթելուենք
    • Պաշտոնական
    • Միջազգային մամուլ
    • Մեր տղաները
    • Տեսաշարեր
YerevanStyle.com
No Result
View All Result
Home Ապրելակերպ

Շատախոսել ու գլո՞ւխ գովալ, թե՞ շարժվել առաջ

YEREVANSTYLE by YEREVANSTYLE
Augustի 10, 2020թ.
in Ապրելակերպ
0
Շատախոսել ու գլո՞ւխ գովալ, թե՞ շարժվել առաջ

Businessman Using Megaphone in Desert

Share on FacebookShare on Twitter

Մեր շատախոսությունն ու գլուխգովանություն հաճախ կարող են դառնալ անհաղթահարելի պատնեշ մեր նպատակների հասնելու ճանապարհին: Ինչպե՞ս չկորցնել մոտիվացիան կես ճանապարհին, ինչպե՞ս լինել համբերատար և խոսել միայն արված գործերի մասին:

Հաճա՞խ եք հայտնվել այնպիսի անհարմար իրավիճակում, երբ ձեզ հարցրել են. «Իսկ ի՞նչ եղավ այն նախագիծը, որի մասին պատմում էիր»: Մինչդեռ դուք արդեն վաղուց կորցրել եք հետաքրքրությունը այդ նախագծի հանդեպ: Չկա մոտիվացիա, ոչինչ չեք ցանկանում անել այդ ուղղությամբ, իսկ ընկերները դեռ շարունակում են հարցնել այդ մասին:  Հասկանալի՞ իրավիճակ է:

Բավական է խոստանալ ինչ-որ մեկին մի բան, և ցանկությունն անհետանում է՝ չգիտես՝ ուր. ինչ-որ բան խանգարում է մեզ իրականություն դարձնել ծրագրածը: 

Անձնական նպատակների բարձրաձայնումը սպանում է դրանց հասնելու մոտիվացիան:

Բայց այդ դեպքում ի՞նչն է մեզ մղում կիսվել մեր ապագայի ծրագրերով: Եվ ամենակարևորը՝ ինչո՞ւ է անավարտ գործերով գլուխ գովալը կործանում մեր մոտիվացիան:

Առաջին հարցի պատասխանը մեկն է՝ մենք ցանկանում ենք հավանություն լսել:

Ինչ-որ բան անելիս մենք գրեթե միշտ ձգտում ենք զարմացնել մեզ շրջապատողներին, ընդունվել նրանց կողմից ու հավանության արժանանալ: Մենք ուզում ենք, որ մեզ գովեն, դրական գնահատեն մեր աշխատանքի արդյունքի համար: Երբ մի բան ավարտին ենք հասցնում, անմիջապես շտապում ենք ցույց տալ դա բոլորին: Բայց շատ հաճախ մենք ցույց ենք տալիս նաև անավարտ աշխատանքները: Այդպիսի պահերի մենք ուզում ենք լսել, որ մեր աշխատանքը շատ լավն է, և բոլորը անհամբեր սպասում են արդյունքին: Մենք ցանկանում ենք, որ մեր համոզմունքներն ամրապնդվեն քաջալերանքով, բայց ստացվում է լրիվ հակառակը:

Նպատակի իրականացմանը մեզ մղում է ուրիշներին զարմացնելու ցանկությունը, բայց հերիք է մենք ցույց տանք դեռ «հում» նախագիծը, պատմենք դրա մասին և… վերջ, մենք արդեն ստացանք որոշակի քաջալերանք ու համակրանք, գուցե նաև զարմացրինք մեր ընկերներին: Նպատակն իրագործված է: Եթե աշխատանքն ավարտենք ու ցույց տանք, արդեն ոչ ոքի չենք զարմացնի: Մենք արդեն կանխատեսելի ենք: Էլ ի՞նչ իմաստ ունի գործն ավարտին հասցնել, եթե դրանով նոր բան չենք ասելու:

Սա մոտիվացիայի կորստի պատճառներից մեկն է այն մարդկանց, ովքեր ժամանակից շուտ են բացահայտում իրենց խաղաքարտերը:

Համաձայնեք, ավելի տպավորիչ է այն մարդկանց աշխատանքը, որոնք լուռ աշխատել են ու գլուխգործոց ստեղծել: Անգամ եթե ամեն օր զրուցում եք ձեր ընկերոջ հետ առօրեական հարցերի մասին, բոլորովին պարտադիր չէ նրան փուլ առ փուլ պատմել ձեր նպատակների մասին: Պատկերացրեք նրա զարմանքը, երբ ավարտուն գործ կներկայացնեք նրան:

Հետևություն №1: Պահպանեք անկանխատեսելիությունը շրջապատի համար, մինչև չավարտեք գործը: Ապառիկով գլուխ գովալը հանգցնում է ձեր ներսի կրակը:

Գիտնականները բացահայտել են, որ մեր ուղեղը չի տարբերում ֆիզիկական գործողությունները երևակայական գործողություններից: Երբ մարդ պատկերացնում է գործողությունը, ուղեղի համապատասխան կենտրոնն  ակտիվանում է, ասես մարմնի այդ մասն իսկապես շարժվում է: Նույնը լինում է նաև երաժշտություն վերհիշելիս:

Հետևություն №2: Ուղեղը չի տեսնում տարբերություն՝ մարդը գլուխ է գովում արդեն արված, թե անավարտ գործի համար:

Երբ դուք պատմում եք ձեր ծրագրերի մասին, նկարագրում այն, ուղեղին թվում է, թե ձեր ծրագրերն արդեն իրագործված են և այլևս առանձնահատուկ չի լարվում դրանց իրականացման համար:

Խոսքը, սակայն, ոչ թե մտածական պատկերացման՝ վիզուալիզացիայի մասին է, այլ բարձրաձայն որևէ մեկին պատմելու մասին: Նպատակի վիզուալիզացիայի ժամանակ մենք ծրագրավորում ենք մեր գիտակցությունն ու ենթագիտակցությունը և նպատակակետ նշում մեզ համար, մինչդեռ ուրիշներին պատմելով մեր անելիքների մասին՝ մենք ուղեղին փոխանցում ենք այդ ամենը որպես կատարված փաստ:

Մեզ առաջնորդում է շախախնդրությունը, երբ մենք ձգտում ենք հնարավորինս շուտ պատմել մեր ծրագրերի մասին: Մենք ձգտում ենք կարճաժամկետ բավարարման, բայց հազիվ թե մեզ հաջողվի բարձրանալ մեր ընկերների աչքում՝ պատմելով ինչ-որ մի բանի մասին, որը դեռ գոյություն չունի:

Գլուխ գովալը սպանում է մոտիվացիան

Երբ մեր առջև նպատակ ենք դնում, մեր օրգանիզմը արտադրում է էներգիա՝ որպես շարժիչ ուժ դրան հասնելու համար: Մենք ունենք 100% անհրաժեշտ «վառելիք», բայց ինչպե՞ս ենք այն օգտագործում:

Հանդիպում ենք մեր ընկեր Արամին և պատմում նրան, որ, օրինակ, ինտերնետ-խանութ ենք պատրաստվում բաց անել: Արդյունքում մեր էներգիայի 10%-ն արդեն ծախսվեց Արամին այդ մասին պատմելու վրա: Հետո գնում ենք Կարեն անունով ընկերոջ մոտ ու ամենայն մանրամասնությամբ նկարագրում նրան մեր գաղափարը: Եվս 10%, գուցե ամբողջ 20% կորավ մեր էներգիայից: Հետո աշխատակիցներին պատմեցինք, ծնողներին և այլն: Որքա՞ն էներգիա մնաց մեզ, երեսո՞ւն տոկոս, տա՞սը, իսկ գուցե մեր էներգիայից էլ ավելին ենք սպառել այդքան խոսելու արդյունքում:

Որպեսզի հասնեք մեր նպատակին, մեզ պետք է ողջ 100%-ը, և ոչ մի տոկոս պակաս: Հակառակ դեպքում մենք նպատակակետին չենք հասնի, վառելանյութը պարզապես չի հերիքի:

Իսկ ինչ անել, եթե այս պահին կես ճանապարհին ենք, արդեն հասցրել եք պատմել մեր նախագծի մասին ծանոթներին, դեռ ունեմք մի քիչ էներգիա, բայց հետաքրքրությունը կորել է ու մենք կանգնել ենք կես ճանապարհին: Հիմա կամ պետք է հրաժարվենք, կամ սպասենք մինչև նոր էներգիա կուտակվի: Տխուր է նաև գիտակցել, որ ուրիշներին պատմելու պատճառով ենք մենք ստիպված եք գործը ավարտին հասցնել:

Հետևություն №3: Օգտագործեք գլուխ գովալու ցանկությունը նպատակին հասնելու համար:

Սեղմեք ատամներն ու ոչ ոքի ոչինչ մի ասեք: Թող հենց գլուխ գովալու ցանկությունն էլ ձեզ առաջ մղի: Եթե ուզում եք ձեր գլուխգործոցով օր առաջ զարմացնել, պարզապես լռեք: Այդ դեպքում դուք հաստատ կանեք ամեն ինչ, որպեսզի նպատակն օր առաջ իրականություն դառնա:

Լռեք, ինչպես գերիները պատերազմի ժամանակ: Ձեր վառելիքն իզուր մի վատնեք: Շփվեք ընկերների հետ, ասես ոչինչ չի եղել: Մի ամաչեք, մի մտածեք, որ որևէ բան եք թաքցնում: Այս դեպքում դուք ոչ միայն չեք ծախսի ձեր «վառելիքը», այլև ճանապարհի կեսին կանգ առնելու դեպքում ոչ ոքի հաշվետվություն տալ պարտավոր չեք լինի:

Ամփոփենք արդյունքները.

  • Պահպանեք անկանխատեսելիությունը շրջապատի համար, մինչև չավարտեք գործը:  Եթե խախտեք այս կանոնը, այլևս չեք ցանկանա առաջ շարժվել, քանի որ արդեն կանխատեսելի կլինեք ու ձեր բոլոր խաղաքարտերը բացահայտված կլինեն:
  • Ուղեղը չի տեսնում տարբերություն՝ մարդը գլուխ է գովում արդեն արված, թե անավարտ գործի համար: Երբ պատմում եք ձեր վերջնական նպատակի մասին, ուղեղը ավտոմատ նշում է գործը իբրև կատարված: Գիտությամբ ստուգված ու ապացուցված փաստ է: 
  • Մի շփոթեք նպատակի վիզուալիզացիան և հասարակական բարձրաձայնումը: Վիզուալիզացիան անհրաժեշտ է կիրառել, այն ազդակներ է տալիս մեր ենթագիտակցությանը, և վերջինս անպայման ճանապարհներ է փորձում գտնել նպատակն իրագործելու համար:
  • Երբ ձեր առջև նպատակ եք դնում, ձեր օրգանիզմը արտադրում է էներգիա, որը ձգտում է հնարավորինս շուտ իրականություն դարձնել ձեր նպատակները: Թույլ մի տվեք նրան ծախսվել ավելորդ շատախոսությունների վրա:
ShareTweetShare
Previous Post

Ձեր կյանքի ամենակարևոր 60 րոպեն

Next Post

2020 թ. ամռան ամենահանրաճանաչ սերիալները. Netflix-ի հետքերով

YEREVANSTYLE

YEREVANSTYLE

YerevanStyle.com-ը նորաստեղծ երիտասարդական ինֆորմացիոն-ժամանցային կայք է, որի նպատակն է մատուցել հետաքրքիր նյութեր և նորություններ, որոնք դրական ազդեցություն կունենան հայ հասարակության վրա և կտան նորանոր մտքեր:

Related Posts

Սենդվիչ-վահանակները՝ որպես այլընտրանք այլ շինարարական նյութերին
Բիզնես

Սենդվիչ-վահանակները՝ որպես այլընտրանք այլ շինարարական նյութերին

20 October 2020
29
6 միտք ընկերության եւ հասունության մասին
Ապրելակերպ

6 միտք ընկերության եւ հասունության մասին

8 September 2020
57
Ազնիվ հարաբերությունների երեք նշան
Ապրելակերպ

Ազնիվ հարաբերությունների երեք նշան

8 September 2020
61
Ջինս. հագուստ, որը միշտ թրենդում է
Նորաձևություն

Ջինս. հագուստ, որը միշտ թրենդում է

8 September 2020
39
Տասը երեւույթ, որոնց համար երբեք չպետք է արդարանալ
Ապրելակերպ

Տասը երեւույթ, որոնց համար երբեք չպետք է արդարանալ

8 September 2020
49
Samsung-ը ներկայացրել է ծալվող սմարթֆոն, որի արժեքը 2000 դոլար
Գիտություն և ՏՏ

Samsung-ը ներկայացրել է ծալվող սմարթֆոն, որի արժեքը 2000 դոլար

5 September 2020
46
Load More
Next Post
2020 թ. ամռան ամենահանրաճանաչ սերիալները. Netflix-ի հետքերով

2020 թ. ամռան ամենահանրաճանաչ սերիալները. Netflix-ի հետքերով

Մահվան շեմին. աստղեր, որոնք հաղթահարել են սարսափելի վիրահատություններ

Մահվան շեմին. աստղեր, որոնք հաղթահարել են սարսափելի վիրահատություններ

Discussion about this post

Categories

  • #Հաղթելուենք (67)
    • Մեր տղաները (16)
    • Միջազգային մամուլ (25)
    • Պաշտոնական (19)
    • Տեսաշարեր (29)
  • Events (4)
  • Yerevan Style (11)
  • Ապրելակերպ (458)
    • Գիտություն և ՏՏ (100)
    • Նորաձևություն (37)
    • Սնունդ (53)
    • Սպորտ (53)
  • Բիզնես (94)
  • Դիզայն (46)
  • Ընթերցարան (143)
    • Բանաստեղծություններ (66)
    • Հայ դասականներ (28)
  • Ընտանիք (86)
  • Ժամանց (333)
    • Երաժշտություն (39)
    • Հետաքրքրաշարժ (154)
    • Հումոր (21)
    • Ճամփորդություն (62)
    • Ֆիլմեր (63)
  • Հայ հերոսներ (3)
  • Հարցազրույց (37)
  • Մշակույթ (142)
    • Գրականություն (23)
    • Կրոն (10)
    • Պատմություն (39)
    • Փիլիսոփայություն (37)
  • Նորություններ (203)
    • Աշխարհ (99)
    • Հայաստան (112)

2020 © Yerevanstyle.com – Հեղինակային և հարակից իրավունքները պաշտպանված են:
Հետադարձ կապի համար՝ [email protected]

No Result
View All Result
  • Սկիզբ
  • Նորություններ
    • Հայաստան
    • Աշխարհ
  • Մշակույթ
    • Կրոն
    • Պատմություն
    • Փիլիսոփայություն
  • Ժամանց
    • Երաժշտություն
    • Հումոր
    • Նորաձևություն
    • Ֆիլմեր
    • Հետաքրքրաշարժ
  • Ապրելակերպ
    • Գիտություն և ՏՏ
    • Ընտանիք
    • Ճամփորդություն
    • Սպորտ
    • Նորաձևություն
    • Սնունդ
    • Դիզայն
  • Բիզնես
  • Հարցազրույց
  • Ընթերցարան
    • Հայ դասականներ
  • #Հաղթելուենք
    • Պաշտոնական
    • Միջազգային մամուլ
    • Մեր տղաները
    • Տեսաշարեր

2020 © YEREVANSTYLE.COM - ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԵՒ ՀԱՐԱԿԻՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՊԱՇՏՊԱՆՎԱԾ ԵՆ

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms below to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In