Էրիխ Մարիա Ռեմարկը «Երեք ընկեր» գրքի վրա աշխատել է գրեթե 4 տարի: 1933 թ.-ին այն լույս է տեսնում «Պատ» անվանմամբ, որը պատմում է դժվար ժամանակներում իսկական տղամարդկային ընկերության մասին:
Այդ տարիներին Ռեմարկի գրքերը արդեն գտնվել են սև ցուցակում և Գերմանիայի հրապարակներում ցուցադրաբար այրվել են: Սակայն երբ ռոմանի վրա աշխատանքը մոտենում է իր ավարտին, Ռեմարկը գերմանական կառավարությունից ստանում է հայրենիք վերադառնալու առաջարկ, սակայն վերջինս հրաժարվում է:
- Ավելի լավ է մեռնել այն ժամանակ, երբ դեռ ապրել ես ուզում, քան ապրել մինչև այն պահը, երբ արդեն մեռնել ես ուզում: Որովհետև երբ ուզում ես ապրել, նշանակում է, ինչ-որ բան կա, որը սիրելի է քեզ: Այդպես ավելի դժվար է, բայց և ավելի հեշտ է:
- Թող օրհնյալ լինի կյանքի այն փոքրիկ բաժինը, որ ունենք մենք:
- Համեստությունն ու բարեխղճությունը վարձատրվում են միայն վեպերում: Նման բաները կյանքում սովորաբար օգտագործվում են, ապա մի կողմ շպրտվում:
- Մեռածների հիշատակի հանդեպ երկյուղածությունը ոչ այլ ինչ է, եթե ոչ նրանց հանդեպ մեղքի գիտակցություն: Մարդիկ աշխատում են հատուցել այն չարիքի փոխարեն, որ արել են հանգուցյալի հանդեպ նրա կենդանության օրոք:
- Մարդկային հասարակության հիմքերը հանդիսանում են շահասիրությունը, վախն ու ծախվածությունը: Մարդս չար է, բայց նա սիրում է բարությունը…Եթե միայն այն անում են ուրիշները:
- Հիմար ծնվելն ամոթալի չէ, ամոթ է որպես հիմար մեռնելը:
- Երբեք մի ձգտիր չափից դուրս բան իմանալ: Որքան քիչ ես իմանում, այնքան պարզ է դառնում կյանքը: Գիտությունը մարդուս դարձնում է ազատ, բայց դժբախտ
- Ի՞նչ իմաստ ունի մշտապես կռիվ անելը, կյանքը կարճ է: Այն լի է ամեն տեսակ պատահականություններով: Մեր օրերում հարկավոր է միմյանց թև-թիկունք լինել: Արի՛ հաշտվենք:
- Ամենասարսափելին ժամանակն է: Այն ակնթարթը, որ մենք ապրում ենք, և որի տերը այնուամենայնիվ չենք դառնում:
- Ոչ մի բանի վրա հույս դնել չի կարելի, հույս կարող ես դնել միայն ինքդ քեզ և մեկ էլ լավագույն ընկերոջդ վրա:
___________________________________________________
Ի դեպ, «Գրքատուն» նորաբաց գրախանութն առաջարկում է Էրիխ Մարիա Ռեմարկի «Երեք ընկեր» գիրքը շահավետ՝ ամենացածր գնով:
Discussion about this post