YerevanStyle.com
  • Սկիզբ
  • Նորություններ
    • Հայաստան
    • Աշխարհ
  • Մշակույթ
    • Կրոն
    • Պատմություն
    • Փիլիսոփայություն
  • Ժամանց
    • Երաժշտություն
    • Հումոր
    • Նորաձևություն
    • Ֆիլմեր
    • Հետաքրքրաշարժ
  • Ապրելակերպ
    • Գիտություն և ՏՏ
    • Ընտանիք
    • Ճամփորդություն
    • Սպորտ
    • Նորաձևություն
    • Սնունդ
    • Դիզայն
  • Բիզնես
  • Հարցազրույց
  • Ընթերցարան
    • Հայ դասականներ
  • Արցախ
    • Պաշտոնական
    • Միջազգային մամուլ
    • Մեր տղաները
    • Տեսաշարեր
No Result
View All Result
  • Սկիզբ
  • Նորություններ
    • Հայաստան
    • Աշխարհ
  • Մշակույթ
    • Կրոն
    • Պատմություն
    • Փիլիսոփայություն
  • Ժամանց
    • Երաժշտություն
    • Հումոր
    • Նորաձևություն
    • Ֆիլմեր
    • Հետաքրքրաշարժ
  • Ապրելակերպ
    • Գիտություն և ՏՏ
    • Ընտանիք
    • Ճամփորդություն
    • Սպորտ
    • Նորաձևություն
    • Սնունդ
    • Դիզայն
  • Բիզնես
  • Հարցազրույց
  • Ընթերցարան
    • Հայ դասականներ
  • Արցախ
    • Պաշտոնական
    • Միջազգային մամուլ
    • Մեր տղաները
    • Տեսաշարեր
YerevanStyle.com
No Result
View All Result
Home Ապրելակերպ

5 խորհուրդ՝ սիրելու այն, ինչով զբաղվում եք

YEREVANSTYLE by YEREVANSTYLE
Augustի 15, 2020թ.
in Ապրելակերպ
0
5 խորհուրդ՝ սիրելու այն, ինչով զբաղվում եք
Share on FacebookShare on Twitter

Բոլորն են ուզում ունենալ իրենց երազանքի աշխատանքը, սակայն ցավոք ոչ բոլորին է դա հաջողվում: Անգամ եթե սկզբնական շրջանում աշխատանքը դուր է գալիս, մի օր այն դառնում է սովորական, և որոշ բաներ արդեն սկսում են դուր չգալ:

Ինչպե՞ս սիրել այն, ինչով զբաղվում եք, հատկապես եթե այդ աշխատանքի մասին ի սկզբանե չեք երազել: Կան մի քանի պարզ կանոններ, որոնք կիրառելով՝ կարող եք փոխել ձեր վերաբերմունքը ոչ այնքան սիրելի աշխատանքի հանդեպ:

ԶԳԱՑԵՔ ՁԵՐ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ

Հիշեք, որ միայն դուք եք պատասխանատու ձեր աշխատանքի արդյունքների համար: Ոչ ոք չի կարող ձեր աշխատանք անել ձեզնից լավ կամ վատ: Հենց դուք եք գտնվում այդ հաստիքում, և այդ աշխատանքը ձեր պատասխանատվությունն է:

Ձեզ վրա ավելի շատ պատասխանատվություն վերցրեք, ընդլայնեք գործունեության ոլորտը, առաջադրաննքերի տեսակներն ու ծավալները, փոփոխություններ մտցրեք աշխատանքային գործընթացի մեջ: Ձեր գործունեությունը էապես կփոխվի, և դուք կհասկանաք, որ շատ բան իրականում հենց ձեզնից էր կախված:

Երջանկությունն այն է, երբ առավոտյան հաճույքով աշխատանքի ես գնում, իսկ երեկոյան հաճույքով վերադառնում ես տուն:

Շատ մարդիկ իրենց աշխատանքին մեծագույն պատասանատվությամբ են վերաբերվում՝ անկախ այն բանից, թե ինչ են աշխատում՝ բժիշկ, վաճառող, ծրագրավորող թե պահակ: Երբ լուրջ ես վերաբերվումք քո առջև դրաված առաջադրանքներին, քո գործունեությունը իմաստ է ստանում:

ՀԻՇԵՔ՝ ԴՈՒՔ ԴԱՐՁՆՈՒՄ ԵՔ ԱՇԽԱՐՀՆ ԱՎԵԼԻ ԼԱՎԸ

Պատկերացրեք, որ դուք ձեր աշխատանքը հենց այնպես չեք անում, այլ աշխարհը ավելի լավն եք դարձնում, պատկերացրեք, որ դուք օգնում եք մարդկանց և ձեր սեփական ներդրումն եք ունենում ձեր ընկերության մատուցած ծառայության կամ արտադրանքի մեջ:

Օրինակ, վաճառողը օգնում է մարդկանց լավ ապրանքներ ձեռք բերել ու ճիշտ ընտրություն անել, ավտոբուսի վարորդը հարյուրավոր հոգնած մարդկանց հասցնում է այնտեղ, որտեղ պետք է, հավաքարարը մաքուր է դարձնում միջավայրը, դե իսկ բժիշկների, փրկարարների, հրշեջների, ուսուցիչների մասին նույնիսկ ավելորդ է խոսել:

Չի կարելի աշխատանքի մեջ նկատել միայն ֆինանսական բաղադրիչը. դա չի կարող մոտիվացնել ձեզ լավ արդյունքների հասնելու համար:

Այսօր մեծ թվով մարդիկ տառապում են իրենց գործունեության անիմաստության զգացողությունից՝ չնայած բարձր վարձատրությանը, քանի որ էականը համարում են հենց այդ աշխատավարձը, այլ ոչ թե այն նպատակը, որին ծառայում է իրենց աշխատանքը:

Նայեք ձեր շուրջը. ինչո՞վ կարող եք օգնել ձեր գործընկերոջը, ղեկավարին, ինչը կարող եք բարելավել՝ փոխարենը ոչինչ չպահանջելով: Ինքներդ ձեր մեջ դրական ազդակներ ստեղծեք և ուղղեք դրանք ձեր աշխատանքային միջավայր, ներդրում ունեցեք ուրախ ու լավ աշխատանքային օր ստեղծելու հարցում, վերափոխեք ձանձրալի աշխատանքային ժամերն ու փոխհարաբերությունները:

ՅՈՒՐԱՑՐԵՔ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԲՈԼՈՐ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Յուրաքանչյուր մասնագիտության մեջ կարելի է ձեռք բերել այնպիսի հմտություններ, որոնք կարող են պետք գալ ձեր հետագա կյանքում և կարիերայում: Վերցրեք առավելագույնը ձեր ներկայիս աշխատանքից, մի մտածեք՝ «Ինչի՞ս է սա պետք»: Կարևոր է ցանկացած փորձառություն:

Դուք կզարմանաք, թե որքան շատ հմտություն եք հաջողացրել ձեռք բերել՝ սովորական վաճառողի աշխատանք ունենալով՝ շփում մարդկանց հետ, զրույց վարելու կարողություն, մարքեթինգային հմտություններ, ինտերիերի ոճային ձևավորում: Եվ այդ ամենը միմիայն պրակտիկայի արդյունքում:

Այսպիսի առավելություններ կարելի է գտնել ցանկացած աշխատանքում: Շատ ու շատ հատնի մարդիկ են իրենց կարիերան սկսել մատուցողի, բարմենի ու վաճառողի աշխատաքից, և ձեռք բերված հմտությունները հետագայում օգտագործել են հաջողության հասնելիս: Որքան շուտ գիտակցեք այդ հնարավորությունը, այնքան ավելի լավ սկսեք աշխատել:

Նպատակ դրեք ձեր առջև յուրացնել ձեր մասնագիտության բոլոր հմտությունները, քանի դեռ զբաղվում եք այդ աշխատանքով: Դուք չեք էլ կարող պատկերացնել, թե որքան եք զգալու դրանց կարիքը հետագայում:

ԱՎԵԼԻ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ԴԱՐՁՐԵՔ ՁԵՐ ԱՇԽԱՏԱՆՔԸ

Փորձեք ինչ-որ նոր ու հետաքրքիր բան մտցնել նույնօրինակ առօրյայի մեջ, օպտիմիզացրեք աշխատանքային գործընթացը: Ամեն առաջադրանքը սկսեք կատարել ավելի կարճ ժամանակում, մեծացրեք ձեր ամենօրյա գործողությունների էֆեկտիվությունը, նոր մոտեցումներ դրսևորեք այս կամ այն հարցի հանեպ:

Կարելի է գտնել բազմաթիվ լրացումներ աշխատանքին, որոնք ձեր արդյունքները ավելի լավը կդարձնեն: Դուք ներքին բավարարվածություն կզգաք, կսովորեք փոխել այն իրավիճակը, որում գտնվում եք, ձեզ կսկսի նկատել ձեր ղեկավարությունը և կառաջարկի ավելի հետաքրքիր ու կարևոր գործերով զբաղվել:

Մոտեցեք դրան խաղի պես, ամեն անգամ ձեզ համար նոր մակարդակ սահմանեք և փորձեք հասնել դրան: Դարձեք ավելի լավը ինքներդ ձեզ համար:

ՓԻԼԻՍՈՓԱՅԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄ ՑՈՒՑԱԲԵՐԵՔ

Ինչով էլ, որ դուք զբաղվեք ձեր կյանքի այս կամ այն շրջանում, արեք դա ամբողջական նվիրումով: Հիշեք, որ աշխարհում կան միլիոնավոր մարդիկ, ովքեր ընտրության հնարավորություն չունեն. մեկը գուցե ողջ կյանքը ձկնորս է իր կղզում, մյուսը հանքափոր իր քաղաքի միակ հանքում, մեկ ուրիշը ճանապարհ է կառուցում անապատում, իսկ մեկ ուրիշն էլ պարզապես աշխատանք չունի:

Հիշեք ամենակարևորի մասին. բարձր աշխատավարձը չի կարող մոտիվացնել երկար ժամանակ: Վաղ թե ուշ այն ձեզ կրկին փոքր կամ սովորական կթվա, և դուք կրկին կտխրեք:

Այո, անշուշտ, գումարը նշանակություն ունի, քանի որ այն հարավորություն է տալիս ապրելու այնպես, ինչպես ցանկանում ենք մենք: Սակայն պետք չէ նաև մոռանալ ինքնդրսևորման կարևորության մասին:

Մարդկանց մեծամասնությունը «Ինչո՞ւ ես դու աշխատում» հարցին պատասխանում է «Աշխատավարձի համար»: Հենց այդ պատճառով էլ նրանք դժբախտ են իրենց աշխատավայրում, ոչ միշտ են ցանկանում աշխատել ու վեր բարձրանալ մասնագիտական աստիճանահարթակով, անընդհատ շեղվում են աշխատանքից, խուսափում են իրենց պարտականություններից ու որակյալ գործ չեն անում: Այսպիսի մարդիկ չեն փնտրում նոր հետաքրքրություններ և չեն որոնում նոր բարձունքներ:

Բայց չէ՞ որ դուք ինքներդ այդպիսին չեք…

ShareTweetShare
Previous Post

կյանքը խաղ է՝ հիմնված 5 գնդակով աճպարարություն անելու վրա. Coca-Cola ընկերության ղեկավարի հայտնի ելույթը

Next Post

Տխրությունը մատուցող չէ, որ գա կամ գնա մատի շարժումով. Մտքեր Վարդգես Պետրոսյանի «Ապրած և Չապրած տարիներ» վիպակից

YEREVANSTYLE

YEREVANSTYLE

YerevanStyle.com-ը նորաստեղծ երիտասարդական ինֆորմացիոն-ժամանցային կայք է, որի նպատակն է մատուցել հետաքրքիր նյութեր և նորություններ, որոնք դրական ազդեցություն կունենան հայ հասարակության վրա և կտան նորանոր մտքեր:

Related Posts

Ծանրորդ Կարեն Ավագյանը դարձավ Եվրոպայի չեմպիոն, Անդրանիկ Կարապետյանը երրորդն է
Աշխարհ

Ծանրորդ Կարեն Ավագյանը դարձավ Եվրոպայի չեմպիոն, Անդրանիկ Կարապետյանը երրորդն է

9 April 2021
39
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը «պատմություն է կերտում»
Հայաստան

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը «պատմություն է կերտում»

9 April 2021
40
Սենդվիչ-վահանակները՝ որպես այլընտրանք այլ շինարարական նյութերին
Բիզնես

Սենդվիչ-վահանակները՝ որպես այլընտրանք այլ շինարարական նյութերին

20 October 2020
193
6 միտք ընկերության եւ հասունության մասին
Ապրելակերպ

6 միտք ընկերության եւ հասունության մասին

8 September 2020
143
Ազնիվ հարաբերությունների երեք նշան
Ապրելակերպ

Ազնիվ հարաբերությունների երեք նշան

8 September 2020
149
Ջինս. հագուստ, որը միշտ թրենդում է
Նորաձևություն

Ջինս. հագուստ, որը միշտ թրենդում է

8 September 2020
221
Load More
Next Post
Տխրությունը մատուցող չէ, որ գա կամ գնա մատի շարժումով. Մտքեր Վարդգես Պետրոսյանի «Ապրած և Չապրած տարիներ» վիպակից

Տխրությունը մատուցող չէ, որ գա կամ գնա մատի շարժումով. Մտքեր Վարդգես Պետրոսյանի «Ապրած և Չապրած տարիներ» վիպակից

Ամեն բացվող օր իր հետ նոր հրաշք է բերում` ստիպելով մեզ շարունակ շնչել, երազել ու արևի տակ քայլել. Լավագույն մտքերը երազանքների մասին

Ամեն բացվող օր իր հետ նոր հրաշք է բերում` ստիպելով մեզ շարունակ շնչել, երազել ու արևի տակ քայլել. Լավագույն մտքերը երազանքների մասին

Discussion about this post

Categories

  • Events (4)
  • Yerevan Style (11)
  • Ապրելակերպ (460)
    • Գիտություն և ՏՏ (100)
    • Նորաձևություն (37)
    • Սնունդ (53)
    • Սպորտ (55)
  • Արցախյան (68)
    • Մեր տղաները (17)
    • Միջազգային մամուլ (25)
    • Պաշտոնական (20)
    • Տեսաշարեր (29)
  • Բիզնես (94)
  • Դիզայն (46)
  • Ընթերցարան (143)
    • Բանաստեղծություններ (66)
    • Հայ դասականներ (28)
  • Ընտանիք (86)
  • Ժամանց (333)
    • Երաժշտություն (39)
    • Հետաքրքրաշարժ (154)
    • Հումոր (21)
    • Ճամփորդություն (62)
    • Ֆիլմեր (63)
  • Հայ հերոսներ (3)
  • Հարցազրույց (37)
  • Մշակույթ (143)
    • Գրականություն (23)
    • Կրոն (10)
    • Պատմություն (40)
    • Փիլիսոփայություն (37)
  • Նորություններ (208)
    • Աշխարհ (102)
    • Հայաստան (116)

2020 © Yerevanstyle.com – Հեղինակային և հարակից իրավունքները պաշտպանված են:
Հետադարձ կապի համար՝ [email protected]

No Result
View All Result
  • Սկիզբ
  • Նորություններ
    • Հայաստան
    • Աշխարհ
  • Մշակույթ
    • Կրոն
    • Պատմություն
    • Փիլիսոփայություն
  • Ժամանց
    • Երաժշտություն
    • Հումոր
    • Նորաձևություն
    • Ֆիլմեր
    • Հետաքրքրաշարժ
  • Ապրելակերպ
    • Գիտություն և ՏՏ
    • Ընտանիք
    • Ճամփորդություն
    • Սպորտ
    • Նորաձևություն
    • Սնունդ
    • Դիզայն
  • Բիզնես
  • Հարցազրույց
  • Ընթերցարան
    • Հայ դասականներ
  • Արցախ
    • Պաշտոնական
    • Միջազգային մամուլ
    • Մեր տղաները
    • Տեսաշարեր

2020 © YEREVANSTYLE.COM - ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԵՒ ՀԱՐԱԿԻՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՊԱՇՏՊԱՆՎԱԾ ԵՆ

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms below to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In