Չինաստանի Գուանդուն նահանգի Շենժեն քաղաքն առաջինն է դարձել աշխարհում՝ նոր սերնդի 5G ցանցի ամբողջական ծածկույթով: Այս մասին հայտնում է ТАСС գործակալությունը՝ հղում անելով չինական աղբյուրներին, որոնք մեջբերել են քաղաքագլխի հայտարարությունը:
Ներկա պահին տեղի արդյունաբերության քաղաքային վարչության տվյալներով՝ քաղաքում արդեն ավելի քան 46 400 բազային կայան է կառուցվել 5G ցանցի համար, ինչը մոտ 1500-ով գերազանցել է սկզբնապես նախատեսված ցուցանիշը: 5G ցանցի ծածկույթի խտությամբ նույնպես քաղաքն առաջինն է երկրում:
Քաղաքում ստեղծված ցանցն ինքնավար է: Նոր սերնդի ցանցի համար ենթակառուցվածքների կառուցման ակտիվ գործընթաց ներկայում տեղի է ունենում ողջ Չինաստանով մեկ:
Իշխանությունների ծրագրերի համաձայն՝ մինչև տարեվերջ Չինաստանում ընդհանուր առմամբ 5G ցանցի մոտ 800 000 բազային կայան կտեղակայվի, իսկ օգտատերերի թիվը պետք է գերազանցի 200 մլն-ը:
Discussion about this post