Ռուս-իտալական Caviar ընկերությունը, որը զբաղվում է սմարթֆոնների լյուքս դասի հարդարմամբ, ներկայացրել է դեռևս չթողարկված iPhone 12 սմարթֆոնի կոնցեպտուալ մոդելը՝ նվիրված Իլոն Մասկին և նրա SpaceX ընկերությանը, գրում է luxurylaunches.com-ը։
SpaceX iPhone 12 Pro-ի արժեքը կկազմի 5000 դոլար։ Սմարթֆոնը կպարունակի SpaceX-ի տիեզերանավի իրական մասնիկ։
«Discovery Musk Be On Mars մոդելի կորպուսում տեղադրված է SpaceX-ի տիեզերական առաքելության իրական մասնիկ, որը եղել է տիեզերքում։ Դա պարզապես աքսեսուար չէ, դա արժեքավոր արտեֆակտ է»,-ասվում է ընկերության կայքում։
Տիեզերանավի մի փոքր բեկորն ավելացվել է սմարթֆոնի հետնամասում՝ դեպի տիեզերք հրթիռի արձակման ռելիեֆային պատկերին:
Նշվում է, որ Caviar-ը նախատեսում է SpaceX-ի սմարթֆոնների շարքը ներկայացնել սահմանափակ քանակով՝ ընդամենը 19 օրինակ։
Discussion about this post