Առաջարկեք ձեր օգնությունը
Եթե գիտեք, որ նա «թաղված է» գործերի մեջ, անկեղծորեն հարցրեք, թե ինչ կարող եք անել՝ նրան օգնելու համար: Ավելի շատ մտածեք տալու, և ոչ թե պահանջելու մասին:
Հաճոյախոսեք
Դյուրին է ասել, որ ձեր զուգընկերն ինչ-որ բան այնպես չի արել, բայց նրա արածները տեսնելու եւ գնահատելու համար երբեմն ջանք է հարկավոր: Դրական տրամադրվել եւ սովորեք շնորհակալ լինել այն ամենի համար, ինչ ձեզ համար անում են:
Փոքրիկ գրառում թողեք
Սա վաղուց մոռացված ռոմանտիկա է, որը շատ ջանք չի պահանջում: Ինչ-որ հակիրճ, բայց ոչ շարքային բան գրեք: Թողեք հայելու, սառնարանի, միկրոալիքային վառարանի վրա…
Հարցրեք. «Ինչպե՞ս անցավ օրդ»:
Այս փոքրիկ հարցն օրվա անցուդարձի մեջ կարող է կորչել: Բայց իրականում այն շատ կարեւոր է: Այս հարցը ցույց կտա, որ հետաքրքրված եք ձեր զուգընկերոջ կյանքով և օրով: Ուշադիր լսեք, թե նա ինչ կպատմի եւ ինչ էմոցիաներով: Փորձեք հասկանալ եւ չանտեսել նրա ապրումները:
Զիջեք
Պարզապես դադարեք անընդհատ ձերը պնդել: Իրականում կարող եք վիճել հարյուրավոր բաների համար, բայց դրանց առնվազն կեսն անկարեւոր բաներ են, եւ դուք հեշտությամբ կարող եք զիջել:
Discussion about this post