Լյարդը մարդու ամենակարևոր օրգաններից մեկն է, կատարում է արյունը զտելու գործառույթ: Հետևաբար անհրաժեշտ է ուշադիր հետևել դրա առողջությանը, քանի որ լյարդի վիճակը մեծապես ազդում է այլ օրգանների վիճակի վրա: Լյարդի խնդիրները կարող են հանգեցնել լուրջ հետևանքների: Դրանք կարող են առաջանալ տարբեր պատճառներով ՝ վատ սովորություններ, անկանոն սննդակարգ, անբավարար սնունդ։ Սննդի մեջ ճարպերի և ածխաջրերի բարձր պարունակությունը կարող է մեծապես ծանրաբեռնել լյարդը: Շիլաները հիանալի կերպով են ազդում լյարդի առողջության վրա։ Ուսումնասիրությունները դա ապացուցել են բազմիցս ։
Դդմի շիլան առաջինն է, որ պետք է ավելացնել սննդակարգին, այն պարունակում է մեծ քանակությամբ հակաօքսիդիչներ, հանքային և այլ օգտակար նյութեր: Հակաօքսիդանտները հիանալի գործիք են լյարդը մաքրելու համար, այդ իսկ պատճառով դրա ներկայությունը դիետայում անհրաժեշտ է:
Վարսակի շիլան պարունակում է շատ հակաօքսիդիչներ, մանրաթելեր և այլ նյութեր, որոնք պարզապես անհրաժեշտ են լյարդը մաքրելու համար:
Հնդկաձավարի շիլան ևս օգտակար է լյարդը մաքրելու և վերականգնելու համար. այն պարունակում է շատ ցինկ, կալիում, մագնեզիում, երկաթ և հակաօքսիդիչներ:
Այս երեք շիլաները անչափ օգտակար են լյարդը բուժելու համար, բայց ցանկացած դեպքում պետք է պահել չափը և չչարաշահել դրանց օգտագործումը:
Աղբյուրը՝ sever-press.ru
Discussion about this post