Մարդիկ վաղուց են գնահատել մեղրի արժեքավոր հատկությունները և ընտելացրել մեղուներին։ Սրանք գրեթե ընտանի են և ապրում են մեղվանոցներում՝ փեթակների մեջ։
Միայն 1 փեթակից ստացվում է մինչև 20–25 կգ մեղր։
Մի փեթակը աղկացած է 1 մայր մեղվից, 60–80 հզ. աշխատավոր մեղուներից և մի քանի հարյուր (երբեմն՝ հազար) բոռերից։
Աշխատավոր մեղուն ապրում է 26–40 օր։
Ձմռանը մեղուները չեն քնում և սնվում են իրենց պատրաստած մեղրով։ Այդ նպատակով էլ մեղրը քամելիս մեղվապահը մեղուներին ձմռան պաշար է թողնում։
Հետաքրքրական է, որ հատուկ ազդանշանային համակարգի օգնությամբ մեղուները կարող են միմյանց հայտնել իրենց գտած մեղրատու բույսի տեղը։
400 մեղվից բաղկացած պարսի հարձակումը մարդու համար կարող է մահացու լինել։
Գիտնականներն ուսումնասիրում են մեղուների վարքը՝ որոշակի իմաստ ունեցող բզզոցը, «պարը»։
Մեղուները նշանակալի տեղ են զբաղեցնում դիցաբանության և բանահյուսության մեջ և քաղաքական տեսաբանների կողմից կիրառվել են` որպես մարդկային հանրության մոդել։
Discussion about this post