Չինական Huawei ընկերությունը ռուսական շուկայում ներկայացրել է իր մատչելի խելացի ժամացույցը, որի նախնական պատվերներն ընդունվում են սեպտեմբերի 10-ից, իսկ լայն վաճառքի այն կհանվի ամսի 18-ից և կարժենա 8490 ռուբլի:
Ինչպես փոխանցում է РИА Новости-ն, Watch Fit անվանումը ստացած խելացի գաջեթը համալրված է մի շարք հետաքրքիր գործառույթներով, ինչպես օրինակ սարքն ունակ է չափել թթվածնի մակարդակն արյան մեջ: Այս գործառույթը մեծ պահանջարկ է ստացել կորոնավիրուսի համավարակի պատճառով, քանի որ թթվածնի մակարդակի նվազումը հիվանդություն կարևորագույն ախտանշաններից մեկն է: Բացի այդ, ժամացույցը համալրվել է GPS մոդուլով:
Ժամացույցը ստացել է անսովոր ուղղանկյուն AMOLED էկրան, որի անկյունագիծը կազմում է 1,64 դյույմ, իսկ կետայնությունը՝ 280 x 456 պիքսել: Արտադրողի պնդմամբ՝ գաջեթը մեկ լիցքավորմամբ կարող է աշխատել 10 օր, սակայն բավականին էկոնոմ ռեժիմով օգտագործելու պարագայում:
Գաջեթը համալրված է բազմատեսակ սպորտային ռեժիմներով: Այն ծրագրավորված է 96 տեսակի մարզումների համար, որոնցից 11-ը՝ պրոֆեսիոնալ, այդ թվում՝ վազք, քայլք, հեծանվավազք, լող:
Discussion about this post