YerevanStyle.com
  • Սկիզբ
  • Նորություններ
    • Հայաստան
    • Աշխարհ
  • Մշակույթ
    • Կրոն
    • Պատմություն
    • Փիլիսոփայություն
  • Ժամանց
    • Երաժշտություն
    • Հումոր
    • Նորաձևություն
    • Ֆիլմեր
    • Հետաքրքրաշարժ
  • Ապրելակերպ
    • Գիտություն և ՏՏ
    • Ընտանիք
    • Ճամփորդություն
    • Սպորտ
    • Նորաձևություն
    • Սնունդ
    • Դիզայն
  • Բիզնես
  • Հարցազրույց
  • Ընթերցարան
    • Հայ դասականներ
  • Արցախ
    • Պաշտոնական
    • Միջազգային մամուլ
    • Մեր տղաները
    • Տեսաշարեր
No Result
View All Result
  • Սկիզբ
  • Նորություններ
    • Հայաստան
    • Աշխարհ
  • Մշակույթ
    • Կրոն
    • Պատմություն
    • Փիլիսոփայություն
  • Ժամանց
    • Երաժշտություն
    • Հումոր
    • Նորաձևություն
    • Ֆիլմեր
    • Հետաքրքրաշարժ
  • Ապրելակերպ
    • Գիտություն և ՏՏ
    • Ընտանիք
    • Ճամփորդություն
    • Սպորտ
    • Նորաձևություն
    • Սնունդ
    • Դիզայն
  • Բիզնես
  • Հարցազրույց
  • Ընթերցարան
    • Հայ դասականներ
  • Արցախ
    • Պաշտոնական
    • Միջազգային մամուլ
    • Մեր տղաները
    • Տեսաշարեր
YerevanStyle.com
No Result
View All Result
Home Ժամանց Հետաքրքրաշարժ

Զատկի կղզին ու նրա անհետացած բնակչության առեղծվածը

YEREVANSTYLE by YEREVANSTYLE
Septemberի 5, 2020թ.
in Հետաքրքրաշարժ, Ճամփորդություն
0
Զատկի կղզին ու նրա անհետացած բնակչության առեղծվածը
Share on FacebookShare on Twitter

Աշխարհի ամենահանելուկային կղզիներից մեկի՝ Ռափա Նույին կամ Զատկի կղզուն նվիրված հերթական հետազոտությունը ցույց է տվել, որ նրա բնակիչները չեն կարողացել հաղթահարել կլիմայական փոփոխությունների երկարաժամկետ հետևանքները:

Մոաներ կոչվող հսկայական արձանների շնորհիվ և անհետացած բնակչության պատճառով Զատկի կղզին համարվում է մոլորակի ամենահանելուկային անկյուններից մեկը: Նրա շուրջ բազմաթիվ բանավեճեր են ընթանում, հետազոտություններ իրականացվում ու հիպոթեզներ առաջ քաշվում: Դրանցից մեկի՝ էկոցիդի հիպոթեզի համաձայն՝ Ռափա Նույի աբորիգենները արդյունահանել են կղզու բնական պաշարները, ինչից հետո պատերազմ են սկսել միմյանց դեմ և զոհվել: Մյուս տեսակի կողմնակիցները ենթադրում են, որ կղզու բնակչությանը ոչնչացրել են այնտեղ ժամանած եվրոպացիները:

2016թ. կատարված հետազոտությունը ցույց է տալիս, որ Ռափա Նույում գտնված գործիքները սպանության գործիքների նման չեն, ավելի շուտ հողագործական են, սննդի պատրաստման կամ դաջվածքների: Պատերազմների ապացույցներ չեն գտնվել: Այդ պատճառով էլ պատերազմի վարկածը հավանական չի համարվում:

Այլ գիտնականներ 2017թ. հետազոտություն էին հրապարակել՝ պնդելով, որ Ռափա Նույի բնակչությունը սովից չի մահացել: Դա բացատրելու համար մասնագետներն ուսումնասիրել էին մարդկային, բուսական և կենդանական մնացորդները: Եզրակացրել էին, որ կղզեցիների սննդակարգում կիրառվող պրոտեինների շուրջ կեսը ծովամթերք է եղել, այսինքն՝ նրանք ծովային հարուստ սննդակարգ են ունեցել:

Գիտնականները նաև հայտնաբերել են, որ Ռափա Նույի բնակիչները նաև բարեկարգել են իրենց ցանքերը՝ այդպիսով դիմադրելով հողի էրոզիային: Ուստի, հետազոտողների կարծիքով, բնակչությունը կարող էր գոյատևել առանց անտառների, որոնք, ինչպես հայտնի է, սկզբում եղել են կղզում, ապա՝ անհետացել:

2020թ. ևս մեկ հետազոտություն է կատարվել, որը ցույց է տալիս, որ ռափանույցիների կյանքում սոցիալական կոլապս տեղի է ունեցել միայն եվրոպացիների գալուստից հետո, և, հավանաբար, հենց նրանք են տեղի բնակչության անկման պատճառ դարձել: Այդպիսի եզրակացություն գիտնականներն արել են այն բանից հետո, երբ հաստատել են, որ աբորիգենները շարունակել են իրենց արձանները պահել լավ վիճակում եվրոպացիների գալուստից հետո, և ոչ՝ մինչ այդ: Այդպիսով՝ ստացվում է, որ Ռափա Նույի հասարակությունը ծաղկում էր նույնիսկ նրանց ժամանումից հետո, և ոչ թե անկում էր ապրում, ինչպես ընդունված էր համարել:

Սակայն նոր հետազոտության տվյալները կրկին հերքում են այդ եզրահանգումները: Չիլիից, Իսպանիայից և Նորվեգիայից գիտնականների խումբը ցույց է տվել, որ եվրոպացիները կարող են մասնակից չլինել տեղացիների ոչնչացմանը՝ նույն կերպ, ինչպես ռափանույցիները կարող են մեղավոր չլինել անտառների վերացման հարցում: Հետազոտության հեղինակների կարծիքով՝ կղզու բնակիչներին ոչնչացրել են կլիմայական փոփոխությունները: Տարբեր հետազոտությունների հիման վրա նրանց ցույց են տվել, որ աբորիգենները երեք հիմնական սոցիալական ճգնաժամ են ապրել:

Առաջինը՝ 1450-1550թթ. (փոքր սառցաշրջան), երկրորդը՝ 1722-1774թթ. (անկման պատճառները հայտնի չեն), երրորդը՝ 19-րդ դար (եվրոպացիների ժամանում): Հետազոտողները եզրակացրել են, որ Ռափա Նույի ժողովրդագրական անկումը կապված է եղել կլիմայական փոփոխությունների երկարաժամկետ հետևանքների հետ, և արդյունքում աբորիգենների մոտ կտրուկ նվազել են սննդի արտադրության հնարավորությունները: Կատարված ուսումնասիրությունները կախվածություն են ցույց տվել բնական պաշարների աղքատացման և տեղի ժողովրդագրական «արշավների» միջև:

ShareTweetShare
Previous Post

Ո՞ր երկրներն են լավագույնը՝ երեխաների ապրելու համար. ՄԱԿ

Next Post

Մեծ Բրիտանիայի անսովոր հյուրանոցը

YEREVANSTYLE

YEREVANSTYLE

YerevanStyle.com-ը նորաստեղծ երիտասարդական ինֆորմացիոն-ժամանցային կայք է, որի նպատակն է մատուցել հետաքրքիր նյութեր և նորություններ, որոնք դրական ազդեցություն կունենան հայ հասարակության վրա և կտան նորանոր մտքեր:

Related Posts

Ինչպե՞ս են առաջացել հայտնի բրենդների անվանումները
Բիզնես

Ինչպե՞ս են առաջացել հայտնի բրենդների անվանումները

8 September 2020
201
Մեծ Բրիտանիայի անսովոր հյուրանոցը
Աշխարհ

Մեծ Բրիտանիայի անսովոր հյուրանոցը

5 September 2020
100
Կաֆկան ու կորած տիկնիկը
Գրականություն

Կաֆկան ու կորած տիկնիկը

5 September 2020
220
«Համեղ կտավներ». ճապոնացի նկարիչը հացի կտորների վրա ուշագրավ պատկերներ է ստանում
Ժամանց

«Համեղ կտավներ». ճապոնացի նկարիչը հացի կտորների վրա ուշագրավ պատկերներ է ստանում

4 September 2020
90
Աշխատավոր մեղուն ապրում է 26–40 օր. Փաստեր մեղուների մասին
Հետաքրքրաշարժ

Աշխատավոր մեղուն ապրում է 26–40 օր. Փաստեր մեղուների մասին

1 September 2020
245
Իտալիայում «փոստատար» շունը համավարակի ժամանակ իր ընտանիքին ցուցաբերած օգնության համար մրցանակի է արժանացել
Աշխարհ

Իտալիայում «փոստատար» շունը համավարակի ժամանակ իր ընտանիքին ցուցաբերած օգնության համար մրցանակի է արժանացել

31 August 2020
71
Load More
Next Post
Մեծ Բրիտանիայի անսովոր հյուրանոցը

Մեծ Բրիտանիայի անսովոր հյուրանոցը

Տասը երեւույթ, որոնց համար երբեք չպետք է արդարանալ

Տասը երեւույթ, որոնց համար երբեք չպետք է արդարանալ

Discussion about this post

Categories

  • Events (4)
  • Yerevan Style (11)
  • Ապրելակերպ (460)
    • Գիտություն և ՏՏ (100)
    • Նորաձևություն (37)
    • Սնունդ (53)
    • Սպորտ (55)
  • Արցախյան (68)
    • Մեր տղաները (17)
    • Միջազգային մամուլ (25)
    • Պաշտոնական (20)
    • Տեսաշարեր (29)
  • Բիզնես (94)
  • Դիզայն (46)
  • Ընթերցարան (143)
    • Բանաստեղծություններ (66)
    • Հայ դասականներ (28)
  • Ընտանիք (86)
  • Ժամանց (333)
    • Երաժշտություն (39)
    • Հետաքրքրաշարժ (154)
    • Հումոր (21)
    • Ճամփորդություն (62)
    • Ֆիլմեր (63)
  • Հայ հերոսներ (3)
  • Հարցազրույց (37)
  • Մշակույթ (143)
    • Գրականություն (23)
    • Կրոն (10)
    • Պատմություն (40)
    • Փիլիսոփայություն (37)
  • Նորություններ (208)
    • Աշխարհ (102)
    • Հայաստան (116)

2020 © Yerevanstyle.com – Հեղինակային և հարակից իրավունքները պաշտպանված են:
Հետադարձ կապի համար՝ [email protected]

No Result
View All Result
  • Սկիզբ
  • Նորություններ
    • Հայաստան
    • Աշխարհ
  • Մշակույթ
    • Կրոն
    • Պատմություն
    • Փիլիսոփայություն
  • Ժամանց
    • Երաժշտություն
    • Հումոր
    • Նորաձևություն
    • Ֆիլմեր
    • Հետաքրքրաշարժ
  • Ապրելակերպ
    • Գիտություն և ՏՏ
    • Ընտանիք
    • Ճամփորդություն
    • Սպորտ
    • Նորաձևություն
    • Սնունդ
    • Դիզայն
  • Բիզնես
  • Հարցազրույց
  • Ընթերցարան
    • Հայ դասականներ
  • Արցախ
    • Պաշտոնական
    • Միջազգային մամուլ
    • Մեր տղաները
    • Տեսաշարեր

2020 © YEREVANSTYLE.COM - ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԵՒ ՀԱՐԱԿԻՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՊԱՇՏՊԱՆՎԱԾ ԵՆ

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms below to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In