YerevanStyle.com
  • Սկիզբ
  • Նորություններ
    • Հայաստան
    • Աշխարհ
  • Մշակույթ
    • Կրոն
    • Պատմություն
    • Փիլիսոփայություն
  • Ժամանց
    • Երաժշտություն
    • Հումոր
    • Նորաձևություն
    • Ֆիլմեր
    • Հետաքրքրաշարժ
  • Ապրելակերպ
    • Գիտություն և ՏՏ
    • Ընտանիք
    • Ճամփորդություն
    • Սպորտ
    • Նորաձևություն
    • Սնունդ
    • Դիզայն
  • Բիզնես
  • Հարցազրույց
  • Ընթերցարան
    • Հայ դասականներ
  • Արցախ
    • Պաշտոնական
    • Միջազգային մամուլ
    • Մեր տղաները
    • Տեսաշարեր
No Result
View All Result
  • Սկիզբ
  • Նորություններ
    • Հայաստան
    • Աշխարհ
  • Մշակույթ
    • Կրոն
    • Պատմություն
    • Փիլիսոփայություն
  • Ժամանց
    • Երաժշտություն
    • Հումոր
    • Նորաձևություն
    • Ֆիլմեր
    • Հետաքրքրաշարժ
  • Ապրելակերպ
    • Գիտություն և ՏՏ
    • Ընտանիք
    • Ճամփորդություն
    • Սպորտ
    • Նորաձևություն
    • Սնունդ
    • Դիզայն
  • Բիզնես
  • Հարցազրույց
  • Ընթերցարան
    • Հայ դասականներ
  • Արցախ
    • Պաշտոնական
    • Միջազգային մամուլ
    • Մեր տղաները
    • Տեսաշարեր
YerevanStyle.com
No Result
View All Result
Home Բիզնես

Ինչպե՞ս են առաջացել հայտնի բրենդների անվանումները

YEREVANSTYLE by YEREVANSTYLE
Septemberի 8, 2020թ.
in Բիզնես, Հետաքրքրաշարժ
0
Ինչպե՞ս են առաջացել հայտնի բրենդների անվանումները
Share on FacebookShare on Twitter

Ամեն հանճարեղ բան պարզ է: Այս ճշմարտությունը հաստատում են նաև այս հոդվածում ներկայացված աշխարհահռչակ բրենդների անվանումների ծագման պատմությունները:

Ինչո՞ւ աշխարհի ամենահայտնի որոնողական կայքը չի կոչվում search.com: Չէ՞ որ այդպես ավելի տրամաբանական կլիներ: Ինչո՞ւ են հայտնի բրենդների անվանումների մեջ հանդիպում են ուղղագրական սխալներ: Բանն այն է, որ շատ դեպքերում այս բրենդները ստեղծվել են ուսանողների կամ համալսարանը նոր ավարտած երիտասարդների կողմից, ովքեր գաղափար անգամ չունեին, որ իրենց հորինած անվանումը մի օր դառնալու է համաշխարհային բրենդ:

Adidas – Անվանումն առաջացել է ընկերության հիմնադիր Ադի (Ադոլֆ) Դասլերի անունից: Նրա նախորդ ընկերությունը կոչվում էր պարզապես Դասլեր: Սակայն երբ նա և իր եղբայր Ռուդոլֆ Դասլերը վիճեցին և բաժանվեցին, ըստ պայմանավորվածության, ոչ ոք այլևս չէր կարող օգտագործել Dasler անվանումը:

Puma – Սա արդեն Ռուդոլֆ Դասլերի ընկերության անվանումն է: Սկզբում նա կոչել էր այն Ruda, ինչպես հասկանում եք, սա էլ իր անվան սկզբնատառերն էին: Սակայն քանի, որ բառն այնքան էլ բարեհունչ ու տպավորվող չէր, բառը թեթևակի փոփոխության ենթարկեցին՝ թողնելով նույն ձայնավորները, իսկ առաջին տառը տեսողական առումով նման ընտրեցին:

Adobe – Բրենդն այսպես են կոչել Adobe Creek գետի պատվին, որը հոսում էր ընկերության հիմնադիր Ջոն Ուորնոքի տան ետևով:

Apple – Խնձորը Սթիվ Ջոբսի սիրելի միրգն էր: Երեք ամիս շարունակ նա և Սթիվ Վոզնյակն անվանում էին փնտրում ընկերության համար: Չկար անվան այնպիսի տարբերակ, որը երկուսին էլ դուր գար: Ու նյարդայնացած Ջոբսը հայտարարեց. «Եթե 24 ժամվա ընթացքում չգտնենք ընկերության անունը, ապա իմ սիրելի մրգի անունով էլ կանվանենք այն»: Այդպես էլ եղավ: Ի դեպ, Macintosh-ը նույնպես խնձորի տեսակ է, որը աճեցվում է ԱՄՆ-ում:

Google -Անավանումն առաջացել է Googol բառի աղավաղումից: Գուգոլը թիվ է, որը պատկերվում է 1 թվանշանից հետո 100 զրոներով: Իսկ ահա Google բառը գրվել էր այն չեկի վրա, որով նախագծի հիմնադիրներ Լարի Փեյջն ու Սերգեյ Բրինը ստանում էին իրենց առաջին գումարը ներդրողից: Քանի որ դրանից հետո անվանումն այլևս փոխել չէին կարող, տղաները իրենց որոնողական համակարգը կոչեցին հենց այդպես:

Hotmail – Ընկերության հիմնադիրը՝ Ջեք Սմիթը, որոշեց ստեղծել էլկտրոնային փոստ, որը հասանելի կլիներ web տարբերակով աշխարհի ցանկացած կետից: Ընկերության հիմնադիրները սկսեցին քննարկել բոլոր այն բառերը, որոնք ավարտվում էին «mail»-ով: Ի վերջո, նրանք կանգ առան «hotmail» տարբերակի վրա, քանի որ այդ բառի մեջ կային HTML-ի (վեբ-էջերի նշագրման լեզու) բոլոր տառերը:

HP (Hewlett-Packard) – Ընկերության հիմնադիրներ Բիլլ Հյուլեթն(Bill Hewlett) ու Դեյվ Փաքարդը (Dave Packard) մետաղադրամ նետեցին որոշելու համար, թե ում ազգանվան սկզբնատառն է լինելու առաջինը անվանման մեջ: Ինչպես տեսնում եք, հաղթեց Բիլլ Հյուլեթը:

Intel – Ընկերության հիմնադիրներ Բոբ Նոյսն ու Գորդոն Մուրը ցանկանում էին ընկերությունը կոչել Moore Noyce, սակայն այդ ժամանակ գոյություն ուներ հյուրանոցների ցանց այդ անվանումով: Այդ պատճառով նրանք կանգ առան INTegrated ELectronics բառակապակցության հապավման վրա:

Kodak – Ջորջ Իսթմենը չափազանց շատ էր սիրում «K» տառը: Ընկերություն հիմնելիս նա փնտրում էր բառեր, որոնք սկսվեն և ավարտվեն այդ հրաշալի տառով: Իսթմենին դա հատկապես դուր էր գալիս այն պատճառով, որ գրեթե բոլոր այբուբեններում տառը նույն կերպ է գրվում: Ի վերջո, ընտրվեց «Kodak» բառը, որի հնչողությունը հիշեցնում է նաև լուսանկարչական ապարատի ձայնը նկարելու պահին:

LG – «L»-ը և «G»-ն կորեական Lucky և Goldstar բրենդների անունների առաջին տառերն են: Ընկերության անվանումն առաջացել է այդ երկու բրենդների միաձուլումից: Իսկ ահա նրանց կարգախոսը՝ «Life’s Good», առաջացել է ավելի ուշ՝ այդ երկու տառերի հիման վրա:

Mitsubishi – Անվանումը հորինել է Յաթարո Իվասակին 1870 թվականին: Բառը ճապոներենից թարգմանած նշանակում է երեք շեղանկյուն՝ «mitsu» – երեք, «hishi» – շեղանկյուն: Քանի որ «h» տառը ճապոնացիները բառի մեջտեղում արտասանում են իբրև «b», ամբողջական տարբերակով բառը ստացվել է Mitsubishi: Անվանումն իրականում առաջացել է հենց լոգոյից, որը եղել է Իվասակիի ընտանեկան գերբը:

Motorola – Պոլ Գելվինը հորինեց այս անվանումը, երբ ընկերությունը սկսեց զբաղվել մեքենաների համար ռադիոների արտադրությամբ: Քանի որ այդ ժամանակ աուդիոտեխնիկա արտադրողների մեծ մասի անվանումներն ավարտվում էին «ola»-ով, Գելվինը կանգ առավ Մոտորոլա տարբերակի վրա:

Nike – Անվանումն առաջացել է հունական հաղթանակի աստվածուհի Նիկիի անունից, որը անգլերենում հնչում էր իբրև «Նայք»:

Nintendo – Կազմված է ճապոնական 3 հիերոգլիֆներից, որոնք թարգմանվում են այսպես «Երկինքը օրհնում է ծանր աշխատանքը»:

Nokia – Այն հիմնադրվել է ֆիննական Նոկիա քաղաքում, սկզբնապես եղել է փայտամշակման գործարան, ապա ռետինե իրերի արտադրություն, իսկ…

Reebok բրենդն այսպես է կոչվել աֆրիկական փոքրիկ ու արագաշարժ այծքաղի պատվին:

Sharp – Էլեկտրոնիկա արտադրող առաջատար ընկերություններից մեկն այպես է կոչվել, քանի որ Տոկուջի Խայակավան 1910-ական թվականներին հիմնել է այն` սրելու կարիք չունեցող մեխանիկական մատիտի արտադրման համար:

Subaru – Ավտոմեքենաներ արտադրող այդ բրենդը կոչել են Սուբարու համաստեղության պատվին: Վերջինս պատկերված է նաև ընկերության լոգոյի մեջ:

Yahoo – Այս բառը հորինել է Ջոնաթան Սվիֆթը «Գուլիվերի ճանապարհորդությունը» գրքում: Այդպես կոչում էին տհաճ ու զզվելի մարդկային արարածներին: Ընկերության հիմնադիրներ Ջերի Յանգն ու Դևիդ Ֆիլոն այսպես էին կոչում մեկը մյուսին: Կա նա անվան բացատրության մեկ այլ տարբերակ ևս՝ Yet Another Hierarchical Officious Oracle (Եվս մեկ պնդերես մարգարե):

Яндекс – Անվանումն առաջացել է Yet Another Indexer բառակապակցությունից (Եվս մեկ ինդեքսատոր):

Рамблер – Անվանումն առաջացել է անգլերեն Rambler («թափառաշրջիկ») բառից:

Աղբյուրը՝ internest.am

ShareTweetShare
Previous Post

6 միտք ընկերության եւ հասունության մասին

Next Post

Դո՛ւրս շպրտեք Թուրքիային ՆԱՏՕ-ից. Նիդերլանդների խորհրդարանի պատգամավոր

YEREVANSTYLE

YEREVANSTYLE

YerevanStyle.com-ը նորաստեղծ երիտասարդական ինֆորմացիոն-ժամանցային կայք է, որի նպատակն է մատուցել հետաքրքիր նյութեր և նորություններ, որոնք դրական ազդեցություն կունենան հայ հասարակության վրա և կտան նորանոր մտքեր:

Related Posts

Սենդվիչ-վահանակները՝ որպես այլընտրանք այլ շինարարական նյութերին
Բիզնես

Սենդվիչ-վահանակները՝ որպես այլընտրանք այլ շինարարական նյութերին

20 October 2020
193
Մեծ Բրիտանիայի անսովոր հյուրանոցը
Աշխարհ

Մեծ Բրիտանիայի անսովոր հյուրանոցը

5 September 2020
89
Զատկի կղզին ու նրա անհետացած բնակչության առեղծվածը
Հետաքրքրաշարժ

Զատկի կղզին ու նրա անհետացած բնակչության առեղծվածը

5 September 2020
181
Կաֆկան ու կորած տիկնիկը
Գրականություն

Կաֆկան ու կորած տիկնիկը

5 September 2020
211
«Համեղ կտավներ». ճապոնացի նկարիչը հացի կտորների վրա ուշագրավ պատկերներ է ստանում
Ժամանց

«Համեղ կտավներ». ճապոնացի նկարիչը հացի կտորների վրա ուշագրավ պատկերներ է ստանում

4 September 2020
84
Աշխատավոր մեղուն ապրում է 26–40 օր. Փաստեր մեղուների մասին
Հետաքրքրաշարժ

Աշխատավոր մեղուն ապրում է 26–40 օր. Փաստեր մեղուների մասին

1 September 2020
224
Load More
Next Post
Դո՛ւրս շպրտեք Թուրքիային ՆԱՏՕ-ից. Նիդերլանդների խորհրդարանի պատգամավոր

Դո՛ւրս շպրտեք Թուրքիային ՆԱՏՕ-ից. Նիդերլանդների խորհրդարանի պատգամավոր

Թուրքիան բացահայտ աջակցում է Ադրբեջանին, ՌԴ-ն՝ զենք վաճառում 2 կողմերին էլ. Forbes-ի անդրադարձը

Թուրքիան բացահայտ աջակցում է Ադրբեջանին, ՌԴ-ն՝ զենք վաճառում 2 կողմերին էլ. Forbes-ի անդրադարձը

Discussion about this post

Categories

  • Events (4)
  • Yerevan Style (11)
  • Ապրելակերպ (460)
    • Գիտություն և ՏՏ (100)
    • Նորաձևություն (37)
    • Սնունդ (53)
    • Սպորտ (55)
  • Արցախյան (68)
    • Մեր տղաները (17)
    • Միջազգային մամուլ (25)
    • Պաշտոնական (20)
    • Տեսաշարեր (29)
  • Բիզնես (94)
  • Դիզայն (46)
  • Ընթերցարան (143)
    • Բանաստեղծություններ (66)
    • Հայ դասականներ (28)
  • Ընտանիք (86)
  • Ժամանց (333)
    • Երաժշտություն (39)
    • Հետաքրքրաշարժ (154)
    • Հումոր (21)
    • Ճամփորդություն (62)
    • Ֆիլմեր (63)
  • Հայ հերոսներ (3)
  • Հարցազրույց (37)
  • Մշակույթ (143)
    • Գրականություն (23)
    • Կրոն (10)
    • Պատմություն (40)
    • Փիլիսոփայություն (37)
  • Նորություններ (208)
    • Աշխարհ (102)
    • Հայաստան (116)

2020 © Yerevanstyle.com – Հեղինակային և հարակից իրավունքները պաշտպանված են:
Հետադարձ կապի համար՝ [email protected]

No Result
View All Result
  • Սկիզբ
  • Նորություններ
    • Հայաստան
    • Աշխարհ
  • Մշակույթ
    • Կրոն
    • Պատմություն
    • Փիլիսոփայություն
  • Ժամանց
    • Երաժշտություն
    • Հումոր
    • Նորաձևություն
    • Ֆիլմեր
    • Հետաքրքրաշարժ
  • Ապրելակերպ
    • Գիտություն և ՏՏ
    • Ընտանիք
    • Ճամփորդություն
    • Սպորտ
    • Նորաձևություն
    • Սնունդ
    • Դիզայն
  • Բիզնես
  • Հարցազրույց
  • Ընթերցարան
    • Հայ դասականներ
  • Արցախ
    • Պաշտոնական
    • Միջազգային մամուլ
    • Մեր տղաները
    • Տեսաշարեր

2020 © YEREVANSTYLE.COM - ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԵՒ ՀԱՐԱԿԻՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՊԱՇՏՊԱՆՎԱԾ ԵՆ

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms below to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In