Եվրոպայի հայերը մոբիլիզացվել և նախաձեռնել են աննախադեպ բողոքի ակցիաներ՝ ընդդեմ Ադրբեջանի և Թուրքիայի ագրեսիայի և հանուն Արցախի ճանաչման. հայերն այս անգամ փակել են Եվրոպայի միջպետական նշանակության ավտոմայրուղիները:
Նրանք փակ են պահում միջպետական ավտոմայրուղիները՝ Ֆրանսիայից Իսպանիա, Ֆրանսիայից Բելգիա, Բելգիայից Նիդերլանդներ, Ֆրանսիայից Շվեյցարիա, Նիդերլանդներից Գերմանիա, Լյուքսեմբուրգ-Բելգիա-Ֆրանսիա ճանապարհները:Հայերը վանկարկում են «Սփյուռք-Արցախ-Հայաստան», «Արցախը Հայաստան է», «Stop, Էրդողան, Stop, Ալիև», «Ալիև, Էրդողան, տեռորիստ» և այլն:
«Եվրոպայի հայությունն այսօր կազմակերպված երկկողմանի փակել է Եվրոպայի բոլոր ճանապարհները: Չենք պատրաստվում բացել, մինչև լրագրողները չներկայացնեն պահանջները»,-նշում են նրանք:

Մեր պահանջը արդար է:Մենք ուզում ենք խաղաղություն և մենք ուզում ենք հակազդում ահաբեկչությանը: Դարձնենք մեր պահանջը բոլոր երկրների առաջնահերթ քննարկման առարկա:
Պահանջները հետևյալն են.
Եվրոպական երկրները մեկ օր առաջ
Պետք է դատապարտեն
Ադրբեջանի և
Թուրքիայի ագրեսիան,
Պետք է ճանաչեն Արցախի Հանրապետության անկախությունը,
Պետք աջակցեն Հայաստանին ու Արցախին ահաբեկչության դեմ պայքարում:
Բոլոր երկրները, որոնք դա չեն անի, պետք է ամեն շաբաթ-կիրակի ստանան փակ ճանապարհներ
, երկաթուղիներ
ու կամուրջներ. Եվրոպային ներկայացրած իրենց պահանջները YerevanStyle.com-ի համար լուսաբանեց եվրոպաբնակ մեր հայրենակիցը:
Discussion about this post