YerevanStyle.com
  • Սկիզբ
  • Նորություններ
    • Հայաստան
    • Աշխարհ
  • Մշակույթ
    • Կրոն
    • Պատմություն
    • Փիլիսոփայություն
  • Ժամանց
    • Երաժշտություն
    • Հումոր
    • Նորաձևություն
    • Ֆիլմեր
    • Հետաքրքրաշարժ
  • Ապրելակերպ
    • Գիտություն և ՏՏ
    • Ընտանիք
    • Ճամփորդություն
    • Սպորտ
    • Նորաձևություն
    • Սնունդ
    • Դիզայն
  • Բիզնես
  • Հարցազրույց
  • Ընթերցարան
    • Հայ դասականներ
  • Արցախ
    • Պաշտոնական
    • Միջազգային մամուլ
    • Մեր տղաները
    • Տեսաշարեր
No Result
View All Result
  • Սկիզբ
  • Նորություններ
    • Հայաստան
    • Աշխարհ
  • Մշակույթ
    • Կրոն
    • Պատմություն
    • Փիլիսոփայություն
  • Ժամանց
    • Երաժշտություն
    • Հումոր
    • Նորաձևություն
    • Ֆիլմեր
    • Հետաքրքրաշարժ
  • Ապրելակերպ
    • Գիտություն և ՏՏ
    • Ընտանիք
    • Ճամփորդություն
    • Սպորտ
    • Նորաձևություն
    • Սնունդ
    • Դիզայն
  • Բիզնես
  • Հարցազրույց
  • Ընթերցարան
    • Հայ դասականներ
  • Արցախ
    • Պաշտոնական
    • Միջազգային մամուլ
    • Մեր տղաները
    • Տեսաշարեր
YerevanStyle.com
No Result
View All Result
Home Ընթերցարան Բանաստեղծություններ

Խաղաղություն. Պարույր Սևակ

YEREVANSTYLE by YEREVANSTYLE
Octoberի 18, 2020թ.
in Բանաստեղծություններ, Ընթերցարան, Հայ դասականներ
0
Խաղաղություն. Պարույր Սևակ
Share on FacebookShare on Twitter

Խաղաղություն ամենքի՛ն և ամենո՜ւր,
-Այդ ենք միայն մենք աշխարհին կամենում:

Խաղաղությո՜ւն, որ խաղողը քաղցրանա,
Որ նորատունկ այգին տա բերք ու բարիք:
Խաղաղությո՜ւն, որ աչիկներն իր բանա
Դաշտում մի տուղտ, օրորոցում՝ մի բալիկ,

Մի ծով ցորեն՝ գարնանային արտի մեջ,
Անգիր մի երգ՝ բանաստեղծի սրտի մեջ,
Մի երեքնուկ՝ բացատի մեջ անտառի,
Անխոս մի սեր՝ սրտի խորքում պատանի…

Խաղաղություն ամենքի՜ն և ամենո՛ւր,
-Մեզ հետ նույնը բնությունն է կամենում:

Խաղաղությո՜ւն, որ տատիկները բոլոր
Երգեն իրենց թոռնիկներին մեղմ օրոր.
Որ մայրերը և արտերը ծոցվորվեն,
Որ դաշտ ու ձոր հասունություն վար ծորեն,

Որ բանվորը գոհանա իր վաստակով,
Շինարարը երկինք ելնի լաստակով,
Սերմնացանը ափն իր խփի ու բանա,
Այգեգործը դեռ չխմած՝ արբենա…

Խաղաղություն ամենուրե՜ք, ամենքի՜ն,
-Այդ են ուզում ամե՛ն մարդ ու ամեն կի՛ն:

Խաղաղություն Կորեայի՜ն արնաքամ,
Չինաստանի հերոսների՜ն առնական.
Խաղաղություն օվկիանոսին այն խաղաղ,
Որ իսկապես լինի հանգիստ ու խաղաղ:

Խաղաղություն բոլո՜ր նրանց, ում համար
Ծանր է տեսնել սգավոր կին, քույր ու մայր,
Ծանր է տեսնել իր քաղաքը մոխրացած,
Այգին դարձած խրամատի անել ցանց…

Խաղաղությո՜ւն: Ո՞վ է կռիվ կամենում,
-Լոկ այս հարցն է, որ հնչում է ամենուր:

Պատասխանը միևնույնն է ամեն տեղ.
-Ո՛չ,- ասում է ամեն երկիր, ամեն ցեղ:
-Ո՛չ,- հնչում է ամեն լեզվով՝ մի բառով:
-Ո՛չ,- հնչում է կերտող մուրճի բարբառով:

Այգին ջրող բահը նույնն է պահանջում,
Նույնն է տենչում զուլալ հոսող ամեն ջուր,
Նույնն է ճչում ամեն մանուկ նորածին,
Նույնն է ասում լուռ հպումը սիրածի…

Խաղաղություն ամենքի՜ն և ամենո՛ւր,
-Ողջ աշխարհն է ողջ աշխարհին կամենում:

ShareTweetShare
Previous Post

Մարդասիրական զինադադար այսօր՝ 00:00-ից. ՀՀ ԱԳՆ

Next Post

Զինուժ. հատուկ թողարկում. 17.10.20

YEREVANSTYLE

YEREVANSTYLE

YerevanStyle.com-ը նորաստեղծ երիտասարդական ինֆորմացիոն-ժամանցային կայք է, որի նպատակն է մատուցել հետաքրքիր նյութեր և նորություններ, որոնք դրական ազդեցություն կունենան հայ հասարակության վրա և կտան նորանոր մտքեր:

Related Posts

Իմաստուն զինվորը. Վարդան Այգեկցի
Ընթերցարան

Իմաստուն զինվորը. Վարդան Այգեկցի

1 October 2020
2.9k
Հայերը մարդու այն տեսակն են, որը չի ոչնչացվում. Սոս Սարգսյանի նամակը ադրբեջանցի մտավորականներին
Ընթերցարան

Հայերը մարդու այն տեսակն են, որը չի ոչնչացվում. Սոս Սարգսյանի նամակը ադրբեջանցի մտավորականներին

26 August 2020
221
Որպես կանոն, նրանք շատ նուրբ հոգի ունեն. Ինչո՞ւ է այդքան հաճելի շփվել ընթերցասեր մարդկանց հետ
Գրականություն

Որպես կանոն, նրանք շատ նուրբ հոգի ունեն. Ինչո՞ւ է այդքան հաճելի շփվել ընթերցասեր մարդկանց հետ

24 August 2020
249
Արտաքինից չի կարելի դատել մարդկանց մասին. մեջբերումներ Շառլոթ Բրոնտեի «Ջեյն Էյր»-ից
Գրականություն

Արտաքինից չի կարելի դատել մարդկանց մասին. մեջբերումներ Շառլոթ Բրոնտեի «Ջեյն Էյր»-ից

22 August 2020
465
Ի՞նչ իմաստ ունի մշտապես կռիվ անելը, կյանքը կարճ է. 10 մեջբերում Ռեմարկի «Երեք ընկեր»-ից
Գրականություն

Ի՞նչ իմաստ ունի մշտապես կռիվ անելը, կյանքը կարճ է. 10 մեջբերում Ռեմարկի «Երեք ընկեր»-ից

13 August 2020
266
Թե ինչպես դասից ուշանալը դարձավ մոտիվացնող պատմության պատճառ
Ապրելակերպ

Թե ինչպես դասից ուշանալը դարձավ մոտիվացնող պատմության պատճառ

8 August 2020
169
Load More
Next Post
Զինուժ. հատուկ թողարկում. 17.10.20

Զինուժ. հատուկ թողարկում. 17.10.20

Կյանքից հեռացել է ՀՀ վաստակավոր արտիստ Վանիկ Մկրտչյանը

Կյանքից հեռացել է ՀՀ վաստակավոր արտիստ Վանիկ Մկրտչյանը

Discussion about this post

Categories

  • Events (4)
  • Yerevan Style (11)
  • Ապրելակերպ (460)
    • Գիտություն և ՏՏ (100)
    • Նորաձևություն (37)
    • Սնունդ (53)
    • Սպորտ (55)
  • Արցախյան (68)
    • Մեր տղաները (17)
    • Միջազգային մամուլ (25)
    • Պաշտոնական (20)
    • Տեսաշարեր (29)
  • Բիզնես (94)
  • Դիզայն (46)
  • Ընթերցարան (143)
    • Բանաստեղծություններ (66)
    • Հայ դասականներ (28)
  • Ընտանիք (86)
  • Ժամանց (333)
    • Երաժշտություն (39)
    • Հետաքրքրաշարժ (154)
    • Հումոր (21)
    • Ճամփորդություն (62)
    • Ֆիլմեր (63)
  • Հայ հերոսներ (3)
  • Հարցազրույց (37)
  • Մշակույթ (143)
    • Գրականություն (23)
    • Կրոն (10)
    • Պատմություն (40)
    • Փիլիսոփայություն (37)
  • Նորություններ (208)
    • Աշխարհ (102)
    • Հայաստան (116)

2020 © Yerevanstyle.com – Հեղինակային և հարակից իրավունքները պաշտպանված են:
Հետադարձ կապի համար՝ [email protected]

No Result
View All Result
  • Սկիզբ
  • Նորություններ
    • Հայաստան
    • Աշխարհ
  • Մշակույթ
    • Կրոն
    • Պատմություն
    • Փիլիսոփայություն
  • Ժամանց
    • Երաժշտություն
    • Հումոր
    • Նորաձևություն
    • Ֆիլմեր
    • Հետաքրքրաշարժ
  • Ապրելակերպ
    • Գիտություն և ՏՏ
    • Ընտանիք
    • Ճամփորդություն
    • Սպորտ
    • Նորաձևություն
    • Սնունդ
    • Դիզայն
  • Բիզնես
  • Հարցազրույց
  • Ընթերցարան
    • Հայ դասականներ
  • Արցախ
    • Պաշտոնական
    • Միջազգային մամուլ
    • Մեր տղաները
    • Տեսաշարեր

2020 © YEREVANSTYLE.COM - ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԵՒ ՀԱՐԱԿԻՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՊԱՇՏՊԱՆՎԱԾ ԵՆ

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms below to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In