YerevanStyle.com
  • Սկիզբ
  • Նորություններ
    • Հայաստան
    • Աշխարհ
  • Մշակույթ
    • Կրոն
    • Պատմություն
    • Փիլիսոփայություն
  • Ժամանց
    • Երաժշտություն
    • Հումոր
    • Նորաձևություն
    • Ֆիլմեր
    • Հետաքրքրաշարժ
  • Ապրելակերպ
    • Գիտություն և ՏՏ
    • Ընտանիք
    • Ճամփորդություն
    • Սպորտ
    • Նորաձևություն
    • Սնունդ
    • Դիզայն
  • Բիզնես
  • Հարցազրույց
  • Ընթերցարան
    • Հայ դասականներ
  • #Հաղթելուենք
    • Պաշտոնական
    • Միջազգային մամուլ
    • Մեր տղաները
    • Տեսաշարեր
No Result
View All Result
  • Սկիզբ
  • Նորություններ
    • Հայաստան
    • Աշխարհ
  • Մշակույթ
    • Կրոն
    • Պատմություն
    • Փիլիսոփայություն
  • Ժամանց
    • Երաժշտություն
    • Հումոր
    • Նորաձևություն
    • Ֆիլմեր
    • Հետաքրքրաշարժ
  • Ապրելակերպ
    • Գիտություն և ՏՏ
    • Ընտանիք
    • Ճամփորդություն
    • Սպորտ
    • Նորաձևություն
    • Սնունդ
    • Դիզայն
  • Բիզնես
  • Հարցազրույց
  • Ընթերցարան
    • Հայ դասականներ
  • #Հաղթելուենք
    • Պաշտոնական
    • Միջազգային մամուլ
    • Մեր տղաները
    • Տեսաշարեր
YerevanStyle.com
No Result
View All Result
Home #Հաղթելուենք

Էրդողանը զինում է ադրբեջանցիներին, քանի որ ևս մեկ ցեղասպանություն է ցանկանում. վարչապետի հարցազրույցը՝ «Կորիերե դելլա Սերա»-ին

YEREVANSTYLE by YEREVANSTYLE
Octoberի 18, 2020թ.
in #Հաղթելուենք, Պաշտոնական
0
Այս իրավիճակում Ղարաբաղի հարցն ունի մեկ լուծում՝ անջատում հանուն փրկության. Վարչապետի հարցազրույցը Libération-ին
Share on FacebookShare on Twitter

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել իտալական ամենախոշոր թերթերից՝ «Կորիերե դելլա Սերա»-ին: Հարցազրույցի հիմքով պատրաստված հոդվածը ներկայացնում ենք ստորև.

«Փաշինյանը մատնանշում է. «Էրդողանը զինում է ադրբեջանցիներին, քանի որ ևս մեկ ցեղասպանություն է ցանկանում», այնուհետև շարունակում է. «Նա սիրիացի ջիհադիստների է ուղարկել այստեղ կռվելու, մենք ապացույցներ ունենք»:

«Թուրքերը Վիեննայո՞ւմ: Դա կարող է նորից տեղի ունենալ»: Մինչ Մոսկվայի միջնորդությամբ ձեռք բերված Ադրբեջանի հետ հրադադարը «մեծ աղմուկով» դոփում է տեղում՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հիպերբոլ է օգտագործում, բայց անմիջապես անցնում է իր ասելիքին: Նախկինում լրագրող և խարիզմատիկ ընդդիմադիր գործիչը վարչապետ է ընտրվել երկու տարի առաջ՝ փողոցները ողողած բողոքի ցույցերից հետո:

Փաշինյանը նոր է վերադարձել ռազմաճակատից, որտեղ այցելել է զինվորներին: Սեպտեմբերի 27-ից մինչ օրս Հայաստանի և Ադրբեջանի սահմանին մարտերը չեն դադարել և Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաք Ստեփանակերտի երկնքում շարունակ հնչում են հակաօդային ազդանշաններ: Մեկ շաբաթ առաջ շատ փխրուն հրադադար կնքվեց, որը սակայն չկանգնեցրեց ռումբերն ու անօդաչու թռչող սարքերը և չլռեցրեց պատերազմի հռետորաբանությունը:

Հայկական կողմից զինվորականների և քաղաքացիականների շարքում կան 660-ից ավելի զոհեր:

Կորիերե դելլա Սերա – Բաքուն ձեզ մեղադրում է Գյանջային նորից հարված հասցնելու մեջ, դուք մեղադրում եք ադրբեջանցիներին Ստեփանակերտը և մերձակա գյուղերը ռմբակոծելու մեջ: Երկու կողմերն էլ խոսում են մարդկության դեմ հանցագործությունների մասին: Որտե՞ղ է ճշմարտությունը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Հարավային Կովկասում Թուրքիան առաջ է տանում նույն ռազմավարությունը, որ որդեգրել է Միջերկրական ծովում Հունաստանի և Կիպրոսի դեմ, կամ Լիբիայում, Սիրիայում և Իրաքում: Դա ծավալապաշտական քաղաքականություն է: Հրադադարի բանակցությունների ընթացքում Թուրքիայի նախագահ Էրդողանն ասաց՝ չի ցանկանում, որ Ադրբեջանը դադարեցնի մարտերը: Այս հակամարտությունը չէր սկսվի առանց Թուրքիայի միջամտության: Հենց Թուրքիան է խրախուսել Ադրբեջանին հարձակվել Արցախի վրա: Թուրքական զորքերը մասնակցում են հարձակումներին: Բայց ոչ միայն: Ադրբեջանցիներն օգտագործում են Սիրիայից բերված ջիհադիստ զինյալների: Նրանք թուրքերի կողմից ուղարկված ահաբեկիչներ են:

Կորիերե դելլա Սերա – Դուք ունե՞ք այդ զինյալների օգտագործման մասին ապացույցներ:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Այո, մենք ունենք ջիհադիստական քարոզչական տեսահոլովակներ` մարտական գործողությունների վայրերում գեոլոկացիայով: Ինչպես նաև նրանցից մի քանիսի մարմինները: Որևէ կասկած չկա դրանում: Ապացույցներն արդեն հրապարակվել են: Հատուկ ծրագրի միջոցով հնարավոր է եղել վերլուծել տեսանյութերի կադրերը և բացահայտել, թե որ վայրերում են կատարվել այդ նկարահանումները: Այժմ արդեն հաստատված փաստ է, որ նրանք բերվել են առաջին գիծ մարտական գործողությունների ընթացքում: Սիրիացի ահաբեկիչներն իրենք են նկարահանել այն տեսանյութերը, որոնք հետագայում հայտնվել են համացանցում և տարածվել: Այս ապացույցը պաշտոնապես ճանաչվել է Ռուսաստանի, Ֆրանսիայի և այլ երկրների կողմից: Եվ նպատակը պարզ է. թուրքերը հայ ժողովրդի ևս մեկ ցեղասպանություն են ցանկանում: Ես հարցնում եմ ինքս ինձ և միջազգային հանրությանը. ի՞նչ տեսակի զինադադար կարող ենք կնքել այս ահաբեկիչների հետ: Մենք հարձակման ենք ենթարկվում, մենք պետք է պաշտպանվենք, ինչպես ցանկացած ազգ, որին ոչնչացում է սպառնում:

Կորիերե դելլա Սերա – Ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկի Եվրամիությունը հակամարտությունը դադարեցնելու համար:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Ռազմական գործողություններին վերջ տալու համար կա միայն մեկ միջոց, այն է` Արցախի՝ «անջատում հանուն փրկության» սկզբունքի միջազգային ճանաչումը: Այլ հնարավորություն չկա: Հակառակ դեպքում Ադրբեջանի կողմից վերահսկվող տարածքներում հայերը կենթարկվեն էթնիկական զտումների, և դա այն պատճառով, որ հայերը վերջին խոչընդոտն են թուրքերի՝ դեպի հյուսիս արևելք և հարավ արևելք ընդլայնման համար:

Կորիերե դելլա Սերա – Իտալիայում մի խումբ մտավորականներ, մարզիկներ և քաղաքական գործիչներ ստորագրեցին Հայաստանի հետ համերաշխության հռչակագիր: Դա բավակա՞ն է:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Մի շարք արտասահմանցի լրագրողներ եկան այստեղ, բայց մենք չտեսանք արտասահմանյան դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչների: Իտալիայից ես ակնկալում եմ, որ նա ճանաչի, որ Թուրքիան վարձկաններ ու զորքեր է տեղափոխել Ադրբեջան: Բայց ոչ միայն դա: Լեռնային Ղարաբաղի բնակչությունը մարդասիրական լուրջ ճգնաժամի զոհ է, ինչը միջազգային հանրությունը և Իտալիան պետք է հաշվի առնեն։ Որովհետև եթե ադրբեջանական բանակը վերադառնա տարածաշրջան, ոչ մի հայ չի փրկվի»:

Աղբյուրը՝ primeminister.am

ShareTweetShare
Previous Post

Ստեփանակերտի այն հատվածներում, որտեղ ռումբեր են նետվում, ոչ միայն զինվորական ենթակառուցվածք, այլև զինծառայող չկա. վարչապետ

Next Post

Կանխե՛ք ցեղասպանությունը: Ճանաչե՛ք Արցախը. ՀՀ վարչապետի թվիթերյան գրառումը

YEREVANSTYLE

YEREVANSTYLE

YerevanStyle.com-ը նորաստեղծ երիտասարդական ինֆորմացիոն-ժամանցային կայք է, որի նպատակն է մատուցել հետաքրքիր նյութեր և նորություններ, որոնք դրական ազդեցություն կունենան հայ հասարակության վրա և կտան նորանոր մտքեր:

Related Posts

Մեզ ոչինչ չի հաղթի
#Հաղթելուենք

Մեզ ոչինչ չի հաղթի

8 November 2020
28
System Of A Down – Protect The Land (Official Video)
#Հաղթելուենք

System Of A Down – Protect The Land (Official Video)

7 November 2020
12
Առաջարկում եմ, որ Իսրայելն իր մարդասիրական օգնությունն ուղարկի վարձկաններին և ահաբեկիչներին՝ որպես իր գործունեության տրամաբանական շարունակություն. վարչապետը՝ The Jerusalem Post-ին
#Հաղթելուենք

Առաջարկում եմ, որ Իսրայելն իր մարդասիրական օգնությունն ուղարկի վարձկաններին և ահաբեկիչներին՝ որպես իր գործունեության տրամաբանական շարունակություն. վարչապետը՝ The Jerusalem Post-ին

7 November 2020
23
Եվրոպան կույր է ու կեղծ. Վլադիմիր Սոլովյով
#Հաղթելուենք

Եվրոպան կույր է ու կեղծ. Վլադիմիր Սոլովյով

2 November 2020
17
Պատերազմի շարունակության ամեն օրը ֆրուստրացիայի է բերելու Ադրբեջանի հանրությանը. վարչապետը՝ Al Jazeera-ին
#Հաղթելուենք

Պատերազմի շարունակության ամեն օրը ֆրուստրացիայի է բերելու Ադրբեջանի հանրությանը. վարչապետը՝ Al Jazeera-ին

2 November 2020
11
Մենք «Չեխոսլովակիան» չենք պատրաստվում զիջել ոչ մեկին. Նիկոլ Փաշինյան
#Հաղթելուենք

Մենք «Չեխոսլովակիան» չենք պատրաստվում զիջել ոչ մեկին. Նիկոլ Փաշինյան

31 October 2020
21
Load More
Next Post
Կանխե՛ք ցեղասպանությունը: Ճանաչե՛ք Արցախը. ՀՀ վարչապետի թվիթերյան գրառումը

Կանխե՛ք ցեղասպանությունը: Ճանաչե՛ք Արցախը. ՀՀ վարչապետի թվիթերյան գրառումը

Մենք եղել ենք Շուշիում ու տեսել, որ Ադրբեջանը թիրախավորել է եկեղեցին. Շտեֆեն Կոտրե

Մենք եղել ենք Շուշիում ու տեսել, որ Ադրբեջանը թիրախավորել է եկեղեցին. Շտեֆեն Կոտրե

Discussion about this post

Categories

  • #Հաղթելուենք (67)
    • Մեր տղաները (16)
    • Միջազգային մամուլ (25)
    • Պաշտոնական (19)
    • Տեսաշարեր (29)
  • Events (4)
  • Yerevan Style (11)
  • Ապրելակերպ (458)
    • Գիտություն և ՏՏ (100)
    • Նորաձևություն (37)
    • Սնունդ (53)
    • Սպորտ (53)
  • Բիզնես (94)
  • Դիզայն (46)
  • Ընթերցարան (143)
    • Բանաստեղծություններ (66)
    • Հայ դասականներ (28)
  • Ընտանիք (86)
  • Ժամանց (333)
    • Երաժշտություն (39)
    • Հետաքրքրաշարժ (154)
    • Հումոր (21)
    • Ճամփորդություն (62)
    • Ֆիլմեր (63)
  • Հայ հերոսներ (3)
  • Հարցազրույց (37)
  • Մշակույթ (142)
    • Գրականություն (23)
    • Կրոն (10)
    • Պատմություն (39)
    • Փիլիսոփայություն (37)
  • Նորություններ (203)
    • Աշխարհ (99)
    • Հայաստան (112)

2020 © Yerevanstyle.com – Հեղինակային և հարակից իրավունքները պաշտպանված են:
Հետադարձ կապի համար՝ [email protected]

No Result
View All Result
  • Սկիզբ
  • Նորություններ
    • Հայաստան
    • Աշխարհ
  • Մշակույթ
    • Կրոն
    • Պատմություն
    • Փիլիսոփայություն
  • Ժամանց
    • Երաժշտություն
    • Հումոր
    • Նորաձևություն
    • Ֆիլմեր
    • Հետաքրքրաշարժ
  • Ապրելակերպ
    • Գիտություն և ՏՏ
    • Ընտանիք
    • Ճամփորդություն
    • Սպորտ
    • Նորաձևություն
    • Սնունդ
    • Դիզայն
  • Բիզնես
  • Հարցազրույց
  • Ընթերցարան
    • Հայ դասականներ
  • #Հաղթելուենք
    • Պաշտոնական
    • Միջազգային մամուլ
    • Մեր տղաները
    • Տեսաշարեր

2020 © YEREVANSTYLE.COM - ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԵՒ ՀԱՐԱԿԻՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՊԱՇՏՊԱՆՎԱԾ ԵՆ

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms below to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In