1. Եղե՛ք լավատես:
Սովորե՛ք միշտ գտնել ինչ-որ լավ բան ձեր շուրջը կատարվող իրադարձություններում:
2. Ծիծաղե՛ք:
Գտե՛ք ժամանակ՝ սրտանց ուրախանալու համար: Կազմակերպե՛ք ընկերական հավաքույթներ, որտեղ կկիսվեք միմյանց հետ զվարճալի պատմություններով, կկատակեք, կնայեք զվարճալի հեռուստաշոուներ կամ ֆիլմեր: Ծիծաղը կօգնի ձեզ արագ վերալիցքավորվել էներգիայով:
3. Շփվե՛ք երջանիկ մարդկանց հետ:
Թույլ մի՛ տվեք վատատես մարդկանց դժգոհությունները փչացնեն ձեր լավ տրամադրությունը: Ժամանակ տրամադրեք շփվելու՝ լավատես, կենսուրախ, հումորով, բարձր տրամադրությամբ վարակող մարդկանց հետ:
4. Կատարե՛ք ֆիզիկական վարժություններ:
Ֆիզիկական վարժությունները օրգանիզմում արտադրում են էնդորֆին, որը երջանիկ է դարձնում մարդուն: Նման վարժությունները նաև տալիս են հնարավորություն գնահատելու և սիրելու ձեր մարմինը, որը նույնպես շատ կարևոր է լավ տրամադրության համար:
5. Զբոսնե՛ք:
Բնությունը վառելիքի նման մի բան է հոգու համար: Նույնիսկ, 20 րոպե տևողությամբ զբոսանքը՝ մաքուր օդում, կարող է լավ ազդեցություն ունենալ ձեր առողջության, ինչպես նաև տրամադրության վրա: Երբ ձեզ ալարկոտ և դանդաղաշարժ եք զգում, ավելի լավ է դուրս գաք և զբոսնեք:
6. Նշե՛ք ձեր ձեռքբերումները:
Ուշադրություն դարձրե՛ք, նույնիսկ ամենափոքր, հաղթանակներին: Երբ մենք ժամանակ ենք տրամադրում նկատելու լավ մանրուքները, ի պատասխան այդ ամենի մենք ստանում ենք դրական հուզական ազդեցություն, ինչը թույլ է տալիս օրվա ընթացքում զգալ մեզ ավելի լավ:
7. Գնահատե՛ք պարզ հաճույքները:
Պաղպաղակ կերե՛ք որևէ այգում , նստարանին նստած, կամ պարզապես նստե՛ք կանաչ խոտերի վրա և հետևե՛ք անցուդարձին: Գտնել երջանկություն ամենափոքր բաներում և կարողանալ գոհանալ այն ամենի համար, ինչ ունեք, ուղղակիորեն կապված է ուրախության զգացումի հետ:
8. Բարի՛ք արեք:
Ժամանակի մի մասը նվիրելն ինչ-որ բան տալուն, անձնուրաց, բարի գործերը հիանալի են ազդում մարդու ինչպես հոգևոր, այնպես էլ ֆիզիկական առողջության վրա:
9. Եղե՛ք արարող, ստեղծագործող:
Գտե՛ք ձեր սրտին մոտ որևէ բան և ժամանակ տրամադրե՛ք դրան: Օրինակ՝ նկարե՛ք, կամ փորձե՛ք բանաստեղծություններ գրել: Կարող եք նույնիսկ սեփական տան մեջ ձևափոխություններ անել, փորձելով դառնալ դիզայներ: Դուք կստանաք մեծ հաճույք՝ հասնելով հաջողության:
10. Թեթև՛ քայլեք կյանքում:
Ի վերջո, պարզապես ուղղե՛ք ձեր՝ հոգսերից կռացած մեջքը, բարձրացրե՛ք ձեր գլուխը և խրոխտ քայլերով գնացեք առա՛ջ: Երջանիկ մարդկանց քայլվածքն ազատ է, անկաշկանդ, վստահ և համարձակ:
Եղե՛ք երջանիկ:
Discussion about this post