Մարդու ամենակարևոր օրգաններից մեկն ուղեղն է, որը նույնպես ունի մարզելու, ավելի ճկուն դարձնելու կարիք և իհարկե այս կերպ ավելի արդյունավետ է դառնում ուղեղի աշխատանքն ու կարծես իր ֆունկցիաներն այն կատարում է մաքսիմալ ճիշտ և կազմակերպված:
Այս նյութը կօգնի ձեզ հասկանալ, թե ինչ է սիրում ուղեղը և ինչպես ճիշտ օգտագործել այս օրգանի պաշարները:
1. Նպատակի հստակեցում
Երբ դուք սկսում եք ձեր նպատակը դարձնել ավելի պարզ և հստակ, կատարվում են հրաշքներ: Սկսում եք գտնել ռեսուրսներ և ժամանակ՝ այդ նպատակն իրականացնելու համար: Եվ եթե դուք, ձեր առջև նպատակ դնելով, սկսեք տեսնել այն իրականացված, դուք հանգիստ, քայլ առ քայլ, աստիճանաբար այն կկարողանաք իրականացնել: Ոչ մի խնդիր ձեզ ետ չի կանգնեցնի ձեր նպատակից:
2. Դրական էմոցիաներ
Էմոցիաներն ունեն հետաքրքիր և ուժգին ազդեցություն՝ մարդու գործունեության աճի վրա: Դրանք մղում են մարդուն ակտիվ գործողությունների, այնուհետև մարդն իրեն բավարարված է զգում և բարձրանում է ունակությունը՝ ապրելու, արարելու, հեշտանում է մտքի հոսքը:
3. Կամավոր մենակություն
Իրականում մենակությունը ծանր հոգեկան վիճակ է, որի արդյունքում մարդն ընկնում է բացասական հույզերի և անհանգստության մեջ: Բայց կամավոր մենակությունն օգնում է ուղեղին կենտրոնանալ, բարձրացնում է ընկալման մակարդակն ու օգնում ավելի արդյունավետ աշխատել:
4. Կարծրատիպեր
Ուղեղը սիրում է ստեղծել կարծրատիպեր: Դրանք կարող են ստեղծվել կյանքում շատ հմտությունների զարգացման արդյունքում: Բայց այս կարծրատիպերը երբեմն ոչնչացնում են մեր հարաբերությունները մարդկանց հետ: Երբեք մի վախեցեք հրաժարվել ձեր կարծրատիպերից, և ուրիշներին էլ թույլ մի՛ տվեք ծանրաբեռնել ձեզ՝ իրենց կարծրատիպերով: Եղեք հանգիստ և ճկուն` անհրաժեշտության դեպքում դիմելու փոփոխությունների:
Ուղեղը գանձ է: Ուսումնասիրեք և պաշտպանեք այն: Միշտ հիշեք, որ ուղեղն ունի պաշարներ, որոնք կարելի է օգտագործել վերապահումներով: Դուք կարող եք ստիպել ուղեղին աշխատել ծայրահեղ ռեժիմով, այն ունի հարմարվողական հզորություն: Այնուամենայնիվ, պահպանեք ներդաշնակություն ամեն ինչում:
Discussion about this post