Ընտանիք

Եկեք ընտրենք սպասք` երեխաների համար

Ինչպիսի՞ն պետք է լինի առաջին սպասքը՝ երեխայի համար, և որակական ինչպիսի՞ հատկանիշներ պետք է կարևորել` սպասքն ընտրելիս: Գրեթե բոլոր մայրերին այս հարցերը մտահոգում են, քանի որ սրանք երեխայի առողջության և բարեկեցության համար շատ մեծ, կարևորություն ներկայացնող հարցեր են: Արդեն մեկ տարեկանից երեխային կերակրելիս կարելի է օգտագործել սպասք՝ չմոռանալով, որ այն պետք է կազմակերպվի ճիշտ, քանի որ սրանից կախված է նույնիսկ ձեր երեխայի լավ ախորժակն ու էներգիայով հարուստ լինելը:

 

Ընտրեք անվտանգ սպասք երեխաների համար:

Այսօր շատ տարածված է դիմացկուն ապակյա սպասքը: Ծնողները համոզված են, որ այդպիսի սպասքը գործնականորեն հնարավոր չէ կոտրել և դրա համար այն համարում են անվտանգ: Սպասքի պատրաստման էկոլոգիապես մաքուր նյութերից առավել տարածված են ճենապակին, կերամիկան և հախճապակին: Այսպիսի սպասքի միջոցով կերակվել են մեր տատիկներն ու մայրիկները: Այսօր նույնպես շատ ընտանիքներում դա կիրառվում է, բայց ցավոք այդ սպասքն ամենաշուտ կոտրվողներից է և բնականաբար վտանգավոր՝ հատկապես երեխային մենակ թողնելն այդ ամենի հետ:

Պլաստմասե սպասքի հանդեպ ծնողների մեծամասնության վերաբերմունքը միատեսակ է՝ դրական: Այն ամենաանվտանգներից է, բայց երկարժամկետ օգտագործման համար ոչ հարմար: Կարիք կլինի այն ժամանակ առ ժամանակ թարմացնելու:

Սպասքի փայտե և մետաղյա պարագաները ցանկալի չէ կիրառել երեխաներին կերակրելիս: Քանի որ դրանք հիմնականում միանգամյա օգտագործման համար են նախատեսված և նկատած կլինեք, որ փայտե ամաններում առաջին օգտագործումից հետո մնում են սննդի մասնիկներ, որոնք հեռացնել հնարավոր չէ, հետևաբար սա հակահիգիենիկ է նորից օգտագործման համար: Մետաղյա պարագաներն ամուր են, հիգիենիկ, բայց դրանցով տաք ուտեստներ մատուցելն երեխաներին շատ վտանգավոր է:

Բացառեք թունավորման վտանգը:

Երեխաների համար ընտրված սպասքի անվտանգությունից խոսելիս չմոռանանք նաև նշել, որ պետք է ուշադրություն դարձնել սպասքի դիզայնին նույնպես: Դրանք չպետք է ներկված լինեն թունավոր ներկերով, որոնք օգտագործման ընթացքում հնարավոր է ճաքճքեն, պլոկվեն և սննդի հետ գնան երեխայի օրգանիզմ: Սա կարող է հանգեցնել շատ լուրջ թունավորումների: Երբ շշից անցում եք կատարում բաժակի, սա նույնպես մեծ ուշադրություն է պահանջում և՛ որակական առումով, և՛ հարմարավետության: Այն պետք է լինի հարթ եզրերով, որպեսզի փոքրիկի նուրբ բերանը չվնասվի:

Ընտրեք գեղեցիկ սպասք:

desyaty-j-mesyats-zhizni-rebenkaՍպասքի տեսքը երեխաների համար նույնպես կարևոր է և մեծ նշանակություն ունի: Այժմ դա ամենահեշտ լուծվող խնդիրներից է, քանի որ արտադրվում են բազմաթիվ մուլտհերոսների կերպարներով, գեղեցիկ ծաղիկներով և զվարճալի կենդանիների պատկերներով սպասքի պարագաներ:

Դրանք մեծ հաճույք են պատճառում երեխաներին և ավելի հեշտ է դառնում քմահաճ երեխաներին կերակրելը:

Ներկեք ձեր փոքրիկի կյանքն ամենավառ գույներով: Իսկ մեզ միայն մնում է ցանկանալ բոլոր փոքրիկներին առողջ և անհոգ մանկություն:

Հեղինակի մասին

Մերի Հովհաննիսյան

Մերի Հովհաննիսյան

Ավարտել է Երգի պետական թատրոնին կից դպրոց-ստուդիան և Երևանի Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանը: Քրիստոնեական երգերի հեղինակ կատարող է: Հետաքրքրվում է գրեթե ամեն ինչով, բացի քաղաքականությունից:

Մեկնաբանել գրառումը