Հնարավոր է, որ ֆեյսբուքում կամ Թվիթերում տեսած լինես նկարներ՝ արված Ջոն Հոլքրոֆթի կողմից:
Նրա նկարները լայն տարածում ստացան համացանցում, քանզի դրանք մարդկանց ստիպում են մտածել:
Ջոնը իր էջում գրել է. «Իմ ոճն ինձ թույլ է տալիս արտահայտելու այն, ինչը գտնվում է նորաձևության և քաղաքականության միջև»:
Նայելով այս նկարներին՝ գրի՛ր մեզ, թե ո՞ր նկարն է քեզ դուր եկել, ո՞րն է առավել գեղեցիկ կամ դիպուկ:
1. Երջանկության գործիք
Կա՞ն ավելացնելու իրեր, որոնք քեզ ավելի կերջանկացնեն:
2. Ֆասթ Ֆուդ, ամեն անգամ նորից
Մի համբուրգերը մեզ հրավիրում է, որ իրեն ուտենք մի րոպեում, իսկ հետևանքը զգանք տարիներ շարունակ:
3. Ամեն ինչի վերջում
Շատ հարմար է ունենալ մեկ հեռախոս, որի մեջ կա ամեն ինչ, բայց այն կորցնելիս ավելի ենք բարդացնում մեր կյանքը, քանզի կորցնում ենք ամեն ինչ միանգամից:
4. Ո՞րն է Սուրբ Ծննդյան իրական իմաստը
Մենք նշում ենք Սուրբ Ծնու՞նդ, թե փող ծախսել…
5. Փաթեթավորված ինչպես պահածո
Պահածոն փաթեթավորում են, որ լավ վաճառվի, իսկ մենք վճարում ենք, որ լինենք փաթեթավորված, ինչպես պահածո:
6. Ազդեցության տակ
Արդյո՞ք ալկոհոլն այդքան մեծ ազդեցություն ունի մեր կյանքում:
7. Արմատացած
Մենք գիտենք, որ հեռուստացույց նայելը կարող է լինել հետաքրքիր, իսկ ինչքանո՞վ ես դու արմատածել քո աթոռի մեջ…
8. Առնովի սնունդ
Ե՞րբ ես վերջին անգամ քաղել քո սնունդը:
9. Միանգամյա
Ինչքանո՞վ ես փոխարինող, ու մեկանգամյա օգտագործվելիք քո գործում: Կարո՞ղ ես աշխատել այնպես, որ չլինես մեկանգամյա…
10. Աշխատող ապրանքներ
Ամեն բանը տեսնում ենք որպես ապրանք: Անգամ մարդկանց կարող ենք վաճառել, որպես ապրանք մեր շահերը պաշտպանելու համար: Իսկ ի՞նչ ես դու անում, որպեսզի մարդիկ, որոնք աշխատել են քո համար, չդառնան ապրանք, այլ մնան մարդ:
11. Շարունակիր կերակրել քո Ֆեյսբուք էգոյին
Ինչու՞ ես օգտագործում Ֆեյսբուք: Որ շփվես մարդկանց հե՞տ, թե ցուցադրես քո ինքնակառավարման պատկերը:
12. Ո՞վ է մեղավոր
Երբեմն հայտնվում ենք միջին մարդկանց իրավիճակում: Ինչպե՞ս անել, որ նման համակարգի մեջ չհայտնվել առհասարակ:
13. Փողը աղբ սարքելու պրոցեսը շատ արագ է տեղի ունենում
Մենք ավելի շուտ ծախսում ենք, քան աշխատում:
14. Օձերը աստիճան են
Եթե չլինեին օձեր, ապա արդյո՞ք պարտավորված կզգայիր բարձրանալու աստիճաններով:
15. Հոգի և մարմին իրարից տարբեր
Ֆիզիկապես կարող ես լինել գերի, բայց մտքով ու հոգով թռչկոտես ազատության մեջ: Ի՞նչ ես կարծում, կարո՞ղ է մեր մարմինն ու հոգին լինել ազատ:
16. Բարձր ճնշում
Ի՞նչ եք կարծում հասարակության չափանիշներին համապատասխանելու համար մեզ բարձր ճնշման տակ պահու՞մ ենք, թե՞ ոչ:
17. Խնձոր
Ինչպիսի՞ հիշողություն է արթնանում քո մեջ, երբ նայում ես խնձորին:
18. Նորից արմատացած
Ե՞րբ ես վերջին անգամ խաղացել այլ ֆիզիկական անձի հետ…
19. Ցանիր ու հնձիր քո քաղաքը
Ի՞նչն է աճեցնում հասարակությանը:
20. Միասին աշխատել
Կարողանու՞մ ես աշխատել քործընկերներիդ հետ, ովքեր հակասում են իրար ավելի, քան սևն ու սպիտակը:
Նկարների հեղինակ՝ Ջոն Հոլքրոֆթ
Discussion about this post