Պատկերացրու՝ ինչ-որ մեկը քո ծննդյան տարեդարձին կամ մի խնջույքի ժամանակ հարցնի. «Ինչպիսի՞ տպավորություններ ունես քո նոր աշխատանքից: Հաջողա՞կ աշխատանք է»:
Ի՞նչ կպատասխանես այն դեպքում, երբ խանութում վաճառող ես աշխատում: «Ես խանութում վաճառո՞ղ եմ»:
Հավատա, որ հնարավոր է ավելի ճիշտ արտահայտվել:
Ինչպե՞ս…
Elevator Pitch
Elevetor pitch-ը ներկայացման ձև է, որով պետք է փորձես ներկայանալ ամենաշատը 40 վայրկյանում, և ամենաշատը 100 բառով ասել, թե ով ես, և ինչով ես զբաղվում: Օրինակ, երբ վերելակում հանդիպես մի միլիոնատիրոջ,և նա քեզ հարցնի, թե ինչո՞վ ես զբաղվում, ապա դու կունենաս մոտ 40 վայրկյան նրան ապացուցելու համար, որ այն, ինչով դու զբաղվում ես կամ վաճառում նրան շատ անհրաժեշտ է:
Elevetor pitch-ը կարող ես օգտագործել վաճառելու համար քեզ, և քո որակյալ տաղանդները, քո աշխատանքը, քո գաղափարը, կամ մեկ այլ բան:
Elevetor pitch պատրաստելիս միշտ խոսում ես քո մասին, բայց ուրիշների շահերից ելնելով:
Օրինակ. դու չես խոսում, թե ինչ լավ կոշիկներ ես վաճառում, այլ խոսում ես շեշտելով, որ դա անում ես ոտաբոբիկ մարդկանց համար:
Լավ elevetor pitch– ը հասկանում է նույնիսկ 14 տարեկան երեխան:
Ինչպե՞ս պատրաստել Elevetor pitch
Elevetor pitch պատրաստումն ունի հերթականություն, բայց դու իրավունք ունես կազմելու ինքդ քո հերթականությունը:
Կարևորն այն է, որ դու կարողանաս ամբողջ նվիրվածությամբ խոսել 40 վայրկյանում հետևյալ հարցերի մասին:
- Ո՞վ ես դու (քո անունն ու ձեռնարկությունը)
- Ի՞նչ ես անում դու
- Ովքե՞ր են քո սպառողները
- Ինչպե՞ս ես անում դու քո գործողությունները, և ի՞նչն է քեզ առանձնացնում մնացածից
- Ի՞նչ օգուտ է տալիս դա ուրիշներին, օրինակ որակյալ ապրանք, արագ ձեռք բերել ինչ որ բան և այլն
Տեսողական շփում
Մեկի հետ զրուցելիս, երբ ներկայացնում ես քեզ Elevetor pitch-ի միջոցով, անպայման նայիր տվյալ մարդու աչքերի մեջ:
Փորձիր նկատել, թե ինչ է կատարվում տվյալ անձնավորության հետ ոչ բանավոր:
Արդյո՞ք նկատում ես նրա դեմքին հետաքրքրություն, թե՞ ոչ: Եթե նկատում ես, որ զրուցակիցդ սկսում է նայել կողքերը, կամ մտքով այլ տեղում է գտնվում, ուրեմն ժամանակն է, որ դու սկսես հարցեր տալ նրան, որպեսզի նրա ուշադրությունը գրավես:
Ուղարկիր քո Elevetor pitch-ը մեզ
Մենք դիտմամբ չենք գրել օրինակներ, թե ո՞րն է ամենալավ Elevetor pitch-ը, որովհետև դա գոյություն չունի:
Կազմիր քո Elevetor pitch-ը և ուղարկիր ինձ: Ես այն կստուգեմ և կփորձեմ ուղղումներ անել կամ ոգևորել քեզ, քաջալերել՝ նոր գաղափարներ մտածելու:
Discussion about this post