32 տարեկան Լարիսա Կազանովան իր 29 տարեկան եղբոր հետ 2 տարի առաջ Կիրգիզստանից տեղափոխվեցին Ռուսաստան:
Լարիսան սկսեց աշխատել որպես տուն մաքրող, բայց նրա եղբայրն այնքան էլ չէր սիրում աշխատել, և շարունակում էր ապրել քրոջ հաշվին:
Նա բարկանում էր, և հաճախ ուժ էր գործադրում, որբ քույրը փորձում էր նրան լքել: Վերջինս չէր կարող դիմել քանի որ չուներ փաստաթղթեր և անօրինական էին մնում Ռուսաստանում:
Վարձու մարդասպանի փոխարեն գաղտնի ոստիկան
Իր անբան ու ագրեսիվ եղբորից ազատվելու համար քույրը որոշեց մարդասպան վարձել, և քանի որ մարդասպանների չես հանդիպի խանութներում, նա սկսեց փնտրել ինտերնետում:
Բարեբախտաբար ռուսական ոստիկանությունն այս ամենը ավելի շուտ հայտնաբերեց և քայլեր ձեռնարկեց կանխելու: Նրանք ոստիկաններից մեկին ներկայացրեցին որպես վարձու մարդասպան և ուղարկեցին ժամադրության աղջկա հետ:
Գաղտնի ոստիկանը խոսեց Լարիսայի հետ, ով վերջում վճարեց 2400 դոլլար, որի դիմաց ոստիկանը պետք է սպաներ Լարիսայի եղբորը:
Ի՞նչ արեց ոստիկանը
Ոստիկանը կապ հաստատեց աղջկա եղբոր հետ, և խնդրեց, որ վերջինս մասնակից լինի այս սուտ սպանությանը:
Եղբորը կերպարանափոխեցին, և պրոֆեսիոնալ կերպով նրան ներկայացրեցին որպես սպանված մարդ:
Դրանից հետո այն ոստիկանը, որը ներկայացել էր որպես վարձու մարդասպան, հանդիպեց Լարիսայի հետ և ցույց տվեց նկարը: Լարիսան իր մահացած եղբոր նկարը տեսնելով մահացած տեսնելով ոչ մի էմոցիա ցույց չտվեց:
Իսկ վերջում Լարիսային ձերբակալեցին, և նրան 8 տարվա ազատազրկում է սպասվում, որպես սպանության փորձ կատարողի:
Նյութը Elitedaily.com
Discussion about this post